ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունիսի 2010 թվականի N 468-Ա
Ռ. ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռ. Ալավերդյանին 2010 թվականի հուլիսի 6-9-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների տարածական պլանավորման համար պատասխանատու նախարարների եվրոպական` համաժողովի ավագ պաշտոնյաների կոմիտեի 92-րդ հանդիպմանը և «Ապագա մարտահրավերներ. Եվրոպա մայրցամաքի կայուն տարածական զարգացումը փոփոխվող աշխարհում» խորագրով Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների տարածական/ռեգիոնալ պլանավորման համար պատասխանատու նախարարների համաժողովի 15-րդ նիստին և կազմակերպության հիմնադրման 40-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար:
2. Ռ. Ալավերդյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռ. Ալավերդյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|