ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
19 հունվարի 2000 թվականի |
թիվ 9 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 201 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Արժույթի միջազգային հիմնադրամին (ԱՄՀ) և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ կարգը» հաստատելու մասին» թիվ 201 որոշման 3-րդ կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մարտի 1-ից»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: