ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հուլիսի 2016 թվականի N 755-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ԱՐՄԱՎԻՐԻ, ԿՈՏԱՅՔԻ, ՇԻՐԱԿԻ, ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին 2016 թվականի ինն ամսում հատկացնել 15,000.0 հազ. դրամ, որից՝
1) Հ30-Անտառամեջ՝ 4.5 կմ մարզային նշանակության ճանապարհի վերանորոգման նպատակով հատկացնել 4,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով` 3,880.0 հազ. դրամ, «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով՝ 120.0 հազ. դրամ).
2) Հ30-Կալավան՝ 7 կմ մարզային նշանակության ճանապարհների վերանորոգման նպատակով հատկացնել 6,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով` 5,820.0 հազ. դրամ, «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով՝ 180.0 հազ. դրամ).
3) Կարճաղբյուրի համայնքի ներհամայնքային նշանակության ճանապարհների վերանորոգման նպատակով հատկացնել 5,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիա համայնքներին» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում քամուց և կարկտահարությունից տուժած համայնքների բնակիչներին աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին 2016 թվականի ինն ամսում հատկացնել 21,875.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով)՝ համաձայն N 1 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի կարկտահարությունից տուժած համայնքներին ոռոգման ջրի վարձավճարների փոխհատուցման նպատակով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանին 2016 թվականի ինն ամսում հատկացնել 15,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):
4. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքում հեղեղումների հետևանքով վնասված շենք-շինությունների բնակիչներին աջակցություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին 2016 թվականի ինն ամսում հատկացնել 3,800.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով)՝ համաձայն N 2 հավելվածի:
5. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին 2016 թվականի ինն ամսում հատկացնել 10,000.0 հազ. դրամ՝ Այգեստանի և Հնաբերդի համայնքների մշակույթի տների համար գույք ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով), որից Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի`
1) Այգեստանի համայնքին` 6.000.0 հազ. դրամ.
2) Հնաբերդի համայնքին՝ 4.000.0 հազ. դրամ:
6. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին 2016 թվականի ինն ամսում հատկացնել 65,000.0 հազ. դրամ, որից՝
1) 10,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի «Էմմա Ասյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի շենքի տանիքի վերանորոգման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով` 9,600.0 հազ. դրամ, «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով՝ 400.0 հազ. դրամ).
2) 55,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի համայնքի Մ. Հարությունյան, Ձորք և Լենհանքեր թաղամասերի ճանապարհների ասֆալտապատման և բարեկարգման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիա համայնքներին» հոդվածով):
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ՝ համաձայն NN 3 և 4 հավելվածների:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՀ. Աբրահամյան
2016 թ. հուլիսի 22
Երևան
Հավելված N 1 |
Հավելված N 2 |
Հավելված N 3 |
Հավելված N 4 |