ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մարտի 2012 թվականի N 361-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 717-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի «Տնտեսության վարկավորման ծրագրի մասին» N 717-Ա որոշման հավելվածի «Բաղադրիչ 1. Ֆինանսաբանկային համակարգի վարկավորում» ենթակետում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Գյուղատնտեսական վարկեր՝ 7.5 մլրդ դրամ» բառերը փոխարինել «Գյուղատնտեսական վարկեր՝ 12.5 մլրդ դրամ» բառերով.
2) «Մարված հիմնական գումարների հաշվին ֆինանսավորվում են նոր վարկերը` մինչև Ծրագրի ժամկետի ավարտը մարման ժամկետով» բառերը փոխարինել «Բանկերի և կազմակերպությունների կողմից մարված հիմնական գումարներից ընթացիկ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքով սահմանված բյուջետային մուտքերի գումարների հաշվարկներում ընդունված վարկի մարման չափը գերազանցող գումարների հաշվին ֆինանսավորվում են նոր վարկեր` մինչև Ծրագրի ժամկետի ավարտը մարման ժամկետով: Նոր վարկերի տրամադրման համար ֆինանսական հատկացումներն իրականացվում են ըստ սահմանված հիմնական ուղղությունների և ծավալների. ընդ որում, ծավալները կարող են փոփոխվել՝ ելնելով տվյալ ուղղություններով շուկայում առկա պահանջից, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից կատարված գնահատման հիման վրա:»:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. ապրիլի 2 Երևան |
|