ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 օգոստոսի 2014 թվականի N 892-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1932-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիթորինգի խորհուրդ ստեղծելու, խորհրդի աշխատակարգը և անհատական կազմը հաստատելու մասին» N 1932-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Ա. Հարությունյան - ՀՀ բնապահպանության նախարար (խորհրդի նախագահի տեղակալ)» բառերը փոխարինել «Ա. Գրիգորյան - ՀՀ բնապահպանության նախարար (խորհրդի նախագահի տեղակալ)» բառերով.
2) «Գ. Մալխասյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Մկրտչյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ» բառերով.
3) «Ս. Աֆյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր» բառերը փոխարինել «Ս. Հովհաննիսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ» բառերով.
4) «Գ. Խաչատրյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ» բառերը փոխարինել «Ռ. Գալոյան - ՀՀ ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության պետ» բառերով.
5) «Ա. Փափազյան - «Անտառային պետական մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն» բառերը փոխարինել «Ա. Ղուրշուդյան - «Անտառային պետական մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար» բառերով.
6) «Ս. Սարգսյան - «Կանաչազարդ երկիր» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Դ. Կարապետյան - Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. սեպտեմբերի 3 Երևան |