«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 մարտի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 05014142
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
11 փետրվարի 2014 թ. |
թիվ 29-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 366-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով ապահովագրական ընկերությունների գործունեությունը վերլուծելու համար միայն թվային արժեքներ պարունակող հաշվետվությունների ոչ բավարար լինելու հանգամանքը,
նպատակ ունենալով հասկանալ ապահովագրական ընկերությունների գործունեության վրա ազդող երևույթները, ստացված թվային ցուցանիշների սկզբնաղբյուրները և պատճառները,
հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 70-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 366-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները» կանոնակարգ 3/04-ում (այսուհետ` Կանոնակարգ 3/04) կատարել լրացումներ՝ համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2014 թ. փետրվարի 14 Երևան |
Հավելված Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի փետրվարի 11-ի թիվ 29-Ն որոշմամբ |
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 366-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները» կանոնակարգ 3/04-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումները.
1) Կանոնակարգ 3/04-ի Բաժին III-ի 4-րդ կետի աղյուսակի վերջում լրացնել նոր 24-րդ կետով.
24 |
Ապահովագրական ընկերության պատասխանատու ակտուարի հաշվետվություն |
24 |
տարեկան |
2) Կանոնակարգի Բաժին IV-ի 13-րդ կետի առաջին նախադասության «հունվարի 31-ը» բառերից հետո լրացնել «, իսկ Թիվ 24 հաշվետվության ներկայացման ժամկետը՝ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա մարտի 1-ը» բառերը:
3) Կանոնակարգի Բաժին IV-ի 19-րդ կետի առաջին նախադասության «մեկնաբանումներ տալու համար» բառերից հետո լրացնել «, իսկ թիվ 24 հաշվետվության համար պարզաբանումներ կամ մեկնաբանումներ տալու համար ապահովագրական ընկերության պատասխանատու ակտուարը կարող է հրավիրվել նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողով» բառերը:
4) Կանոնակարգի Բաժին V-ի 21-րդ կետի «ապահովագրության դասերի» բառերից հետո լրացնել «, ենթադասերի» բառը:
5) Կանոնակարգի Բաժին V-ի 21-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Թիվ 24 հաշվետվության աղյուսակ 1-ի և 2-ի սյունակ 1-ում սույն կարգի Բաժին VI-ի 315 կետով սահմանված էական ենթադասի առկայության դեպքում համապատասխան ապահովագրության դասից հետո լրացվում է նաև տվյալ էական ենթադասը»:
6) Կանոնակարգը լրացնել գլուխ 24-ով՝ հետևյալ բովանդակությամբ.
«ԳԼՈՒԽ 24. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱԿՏՈՒԱՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
313. Թիվ 24 հաշվետվությունը «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի հոդված 36-ի 2-րդ մասով սահմանված պահանջների շուրջ ապահովագրական ընկերության (այսուհետ՝ Ընկերության) պատասխանատու ակտուարի մասնագիտական կարծիքը, գնահատականը և եզրակացությունն արտահայտող հաշվետվություն է:
314. Թիվ 24 հաշվետվությունը կազմվում է բացառապես ապահովագրական ընկերության պատասխանատու ակտուարի կողմից:
315. Թիվ 24 հաշվետվության մեջ նկարագրվում են ապահովագրության յուրաքանչյուր դասի (այսուհետ առանձին նշելով նաև Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրությունը (ԱՊՊԱ)) և էական ենթադասի (տվյալ ապահովագրության դասի գծով հաշվեգրված ապահովագրավճարների 50% և ավելի մաս կազմող ենթադաս) սակագների հիմնավորման համար օգտագործված տվյալների բազան, սակագների հիմնավորման տեսանկյունից տվյալներում տեղ գտած էական թերությունները, բացթողումները, որքան է իրականությունից շեղումը և այդ շեղումը գնահատելու մոտեցումը: Թերությունների առկայության դեպքում նկարագրվում է դրանց բնույթը, առաջացման պատճառները (պատասխանատու ակտուարի կողմից բացահայտման հնարավորության դեպքում), դրանք վերացնելուն կամ մեղմելուն ուղղված պատասխանատու ակտուարի առաջարկները և արդյունքները (առկայության դեպքում):
316. Թիվ 24 հաշվետվության մեջ աղյուսակ 1-ով ներկայացվում են հաշվետու տարվա և դրան նախորդող երկու տարվա ապահովագրության յուրաքանչյուր դասի և էական ենթադասի համար Ընկերության կողմից կիրառված սակագների (ապահովագրավճարների)՝ ապահովագրական գումարներով կշռված միջին մեծությունները և ստանդարտ շեղումները, ինչպես նաև հաշվետու տարվա ընթացքում Օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի 1)-ին ենթակետով կատարված ստուգումների արդյունքում բացահայտված սակագների առավելագույն և նվազագույն սահմանային մեծություններից շեղումների քանակը, շեղման ընդհանուր ծավալը (առավելագույն (նվազագույն) սահմանային մեծությունից մեծ (փոքր) սակագնով կնքված պայմանագրերի գծով հաշվեգրված ապահովագրավճարների և սակագնի առավելագույն (նվազագույն) սահմանային մեծությամբ կնքելու դեպքում հաշվեգրված ապահովագրավճարների տարբերության բացարձակ մեծություն): Համեմատվում և վերլուծվում է աղյուսակ 1-ով ներկայացված սակագնի միջին մեծությունների և ստանդարտ շեղումների փոփոխության ուղղությունը ըստ տարիների, այդ փոփոխությունների պատճառները և կարծիք այն մասին, թե ինչպիսի ռիսկերի կարող են հանգեցնել նմանատիպ շեղումները:
317. Թիվ 24 հաշվետվության մեջ ներկայացվում են նախորդ ժամանակահատվածի անդերրայթինգային քաղաքականության և հայցերի կարգավորման գործընթացում կատարված այն փոփոխությունները, որոնք ազդել են սակագների վրա: Ներկայացվում է նաև սակագների վրա այդ փոփոխությունների ազդեցության գնահատականը և ազդեցությունը գնահատելու մոտեցումը:
318. Թիվ 24 հաշվետվության մեջ աղյուսակ 2-ով ներկայացվում են հաշվետու տարվա և դրան նախորդող երկու տարիների համար ապահովագրական գործակալների միջնորդությամբ կնքված յուրաքանչյուր ապահովագրության դասի և էական ենթադասի գծով միջնորդավճարների՝ տվյալ միջնորդավճարով կնքված ապահովագրական պայմանագրերի (ԱՊՊԱ-ի դեպքում` օբյեկտների) քանակով կշռված միջին մեծությունները՝ դրամական և տոկոսային արտահայտությամբ:
319. Թիվ 24 հաշվետվության մեջ աղյուսակ 3-ով ներկայացվում են Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) համար հաշվետու տարվա (տ) և հաշվետու տարվան նախորդող երկու տարիների (տ-1, տ-2) ընթացքում հաշվարկված բեռնվածության տարրերի տարեկան մեծությունները, բեռնվածության ընդհանուր մեծությունը և սակագնի մեջ մասնաբաժինը: Եթե Ընկերությունը նշված ապահովագրության դասերի գծով աղյուսակ 3-ով սահմանված ծախսերից բացի կատարում է այլ ծախսեր ևս, ներկայացվում է նաև 15-րդ տողում գրված «Այլ ծախսերի» նկարագիրը: Ներկայացվում է նաև աղյուսակի յուրաքանչյուր տարրի հաշվարկման սկզբունքը:
320. Թիվ 24 հաշվետվությունը, ելնելով Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներով (ՖՀՄՍ 4-ով) սահմանված պարտավորությունների համարժեքության թեստի (Լայբիլիթի ադեքուեսի տեստ) սկզբունքներից, ստուգում է, թե որքանով են ապահովագրական ընկերության կողմից հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ձևավորված պահուստները բավարարում Ընկերության կողմից ստանձնած պարտավորությունների կատարմանը: Ներկայացվում է պարտավորությունների համարժեքության թեստի իրականացման մեթոդաբանությունը:
321. Թիվ 24 հաշվետվության մեջ ըստ ապահովագրության յուրաքանչյուր դասի և էական ենթադասի ներկայացվում է վնասաբերության վերլուծության աղյուսակ 4-ը, որի համապատասխան սյունակներում ապահովագրության յուրաքանչյուր դասի և էական ենթադասի համար լրացվում է հետևյալ տեղեկատվությունը.
1) լրացվում է տվյալ ապահովագրության դասով գործունեություն ծավալելու երեք տարիները՝ տարեթվերով, որտեղ տ-ն հաշվետու տարին է, տ-1-ը՝ հաշվետու տարվան նախորդող 1-ին տարին, տ-2-ը՝ հաշվետու տարվան նախորդող 2-րդ տարին: Եթե Ընկերությունը տվյալ ապահովագրության դասով երեք տարվա գործունեություն չի իրականացրել, ապա ներկայացնել այն տարիների համար, որոնց ընթացքում իրականացրել է.
2) լրացվում է յուրաքանչյուր տարվան համապատասխան Կանոնակարգ 3/03-ով սահմանված Հտ-ի մեծությունը առանց վերաապահովագրողի մասնաբաժնի նվազեցման, այսինքն՝ լրացվում է տվյալ տարվա ընթացքում տվյալ ապահովագրության դասի գծով հաշվեգրված ապահովագրական հատուցումների և տվյալ տարվա ընթացքում պահանջների պահուստի մեծության փոփոխության հանրագումարը.
3) լրացվում է յուրաքանչյուր տարվան համապատասխան Կանոնակարգ 3/03-ով սահմանված Հտ-ի մեծությունը, այսինքն՝ լրացվում է տվյալ տարվա ընթացքում տվյալ ապահովագրության դասի գծով հաշվեգրված ապահովագրական հատուցումների (նվազեցված վերաապահովագրողների մասնաբաժնի չափով) և տվյալ տարվա ընթացքում պահանջների պահուստի (նվազեցված պահանջների պահուստում վերաապահովագրողի մասնաբաժնի չափով) մեծության փոփոխության հանրագումարը.
4) լրացվում է յուրաքանչյուր տարվան համապատասխան ապահովագրական հատուցումներում վերաապահովագրողների մասնաբաժինը.
5) լրացվում է Կանոնակարգ 3/03-ով սահմանված յուրաքանչյուր տարվան համապատասխան վաստակած ապահովագրավճարների մեծությունը առանց վերաապահովագրողի մասնաբաժնի նվազեցման:
Վաստակած ապահովագրավճարի մեծությունը հաշվետու տարվա ընթացքում ապահովագրության տվյալ դասի գծով հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
ՎԱտ = Ա - Դ - ՉԱՊփոփ
որտեղ`
ՎԱտ - ապահովագրության տվյալ դասի գծով հաշվետու տարվա ընթացքում վաստակած ապահովագրավճարների մեծությունն է,
Ա - ապահովագրության տվյալ դասի գծով հաշվետու տարվա ընթացքում հաշվեգրված ապահովագրավճարներ,
Դ - հաշվետու տարվա ընթացքում դադարեցված պայմանագրերի գծով հետ վերադարձվող ապահովագրավճարներ,
ՉԱՊփոփ - չվաստակած ապահովագրավճարների պահուստի փոփոխությունն է հաշվետու տարվա ընթացքում, որը հավասար է հաշվետու տարվա վերջի դրությամբ և հաշվետու տարվա սկզբի դրությամբ չվաստակած ապահովագրավճարների պահուստի տարբերությանը.
6) լրացվում է տվյալ տարվա ընթացքում ապահովագրական պատահարների գծով կատարված կարգավորման ծախսերը.
7) լրացվում է Կանոնակարգ 3/03-ով սահմանված յուրաքանչյուր տարվան համապատասխան վաստակած ապահովագրավճարների մեծությունը:
Վաստակած ապահովագրավճարի մեծությունը հաշվետու տարվա ընթացքում ապահովագրության տվյալ դասի գծով հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
ՎԱտ = Ա - Դ - ՉԱՊփոփ
որտեղ`
ՎԱտ - հաշվետու տարվա ընթացքում վաստակած ապահովագրավճարների մեծությունն է՝ ապահովագրության տվյալ դասի գծով,
Ա - ապահովագրության տվյալ դասի գծով հաշվետու տարվա ընթացքում հաշվեգրված ապահովագրավճարների և հաշվեգրված ապահովագրավճարներում վերաապահովագրողի մասնաբաժնի տարբերությունն է,
Դ - հաշվետու տարվա ընթացքում դադարեցված պայմանագրերի գծով հետ վերադարձվող ապահովագրավճարների և այդ գումարներում վերաապահովագրողի մասնաբաժնի տարբերությունն է:
ՉԱՊփոփ - չվաստակած ապահովագրավճարների պահուստի (նվազեցված պահուստում վերաապահովագրողի մասնաբաժնի չափով) փոփոխությունն է հաշվետու տարվա ընթացքում, որը հավասար է հաշվետու տարվա վերջի դրությամբ և հաշվետու տարվա սկզբի դրությամբ սույն կանոնակարգի համաձայն հաշվարկված չվաստակած ապահովագրավճարների պահուստի տարբերությանը՝ նվազեցված այդ պահուստում վերաապահովագրողի մասնաբաժնի չափով.
8) լրացվում է վաստակած ապահովագրավճարներում վերաապահովագրողների մասնաբաժինը հաշվետու տարվա ընթացքում ապահովագրության տվյալ դասի գծով: Այն հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
ՎՎԱտ = ՎԱ - ՎԴ - ՎՉԱՊփոփ
որտեղ`
ՎՎԱտ - ապահովագրության տվյալ դասի գծով հաշվետու տարվա ընթացքում վերաապահովագրողների մասնաբաժինը վաստակած ապահովագրավճարների մեջ,
ՎԱ - ապահովագրության տվյալ դասի գծով հաշվետու տարվա ընթացքում վերաապահովագրողների մասնաբաժինն է հաշվեգրված ապահովագրավճարներում,
ՎԴ - ապահովագրության տվյալ դասի գծով հաշվետու տարվա ընթացքում վերաապահովագրողների մասնաբաժինն է դադարեցված պայմանագրերի գծով հետ վերադարձվող ապահովագրավճարներում,
ՎՉԱՊփոփ - չվաստակած ապահովագրավճարների պահուստում վերաապահովագրողների մասնաբաժնի փոփոխությունն է հաշվետու տարվա ընթացքում, որը հավասար է հաշվետու տարվա վերջի դրությամբ և հաշվետու տարվա սկզբի դրությամբ Կանոնակարգ 3/03-ի համաձայն հաշվարկված չվաստակած ապահովագրավճարների պահուստում վերաապահովագրողների մասնաբաժինների տարբերությանը.
9) լրացվում է տվյալ տարվա ընթացքում չվաստակած ապահովագրավճարների պահուստի գծով ներդրումային եկամուտների դրամական մեծությունը.
10) լրացվում է տվյալ տարվա ընթացքում ձևավորած պահանջների պահուստի գծով ներդրումային եկամուտների դրամական մեծությունը.
11) լրացվում է Կանոնակարգ 3/03-ով սահմանված վնասաբերության ցուցանիշը:
Տվյալ տարում վնասաբերության ցուցանիշն ապահովագրության տվյալ դասի գծով հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
Վնասաբերություն (11)=100%*[(3)/(7)]
12) լրացվում է Կանոնակարգ 3/03-ով սահմանված վնասաբերության ցուցանիշը առանց վերաապահովագրողի մասնաբաժնի նվազեցումների:
Վնասաբերություն առանց վերաապ. (12) =100%*[(2)/(6)]
13) Զեղչված վնասաբերությունը հաշվարկվում է հետևյալ կերպ.
Զեղչված վնասաբերություն (13)=100%*[(3)+(5)-(10)]/[(7)+(9)]
14) լրացվում է վերաապահովագրողի վնասաբերությունը.
Վերաապ. վնասաբեր. (14)= [(4)/(8)]*100%
322. Թիվ 24 հաշվետվությունը ամփոփվում է՝ ներկայացնելով առանցքային արդյունքները, բացահայտումները և այլ էական տեղեկություններ, որոնք ըստ պատասխանատու ակտուարի արժանի են ուշադրության:
7) Կանոնակարգը լրացնել գլուխ 25-ով՝ հետևյալ բովանդակությամբ.
«ԳԼՈՒԽ 25. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
323. 2013 թվականի համար Թիվ 24 հաշվետվության ներկայացման ամսաթիվ է համարվում 2014 թվականի մայիսի 15-ը:»:
Աղյուսակ 1. Ապահովագրական սակագների միջին մեծությունների, ստանդարտ շեղումների և սակագնային միջակայքից շեղված ապահովագրական պայմանագրերի վերաբերյալ
Ապահովագրական ընկերության անվանում՝ |
___________________________ |
Ամսաթիվ՝ |
___________________________ |
(հազար դրամ/հատ/%) |
Ապահովագրության դաս և էական ենթադաս |
Սակագնի/ապահովագրավճարի միջին մեծություն |
Սակագնի/ապահովագրավճարի միջինից ստանդարտ շեղում |
Սակագնի առավելագույն սահմանային մեծությունից շեղումների քանակ |
Սակագնի առավելագույն սահմանային մեծությունից շեղումների ծավալ |
Սակագնի նվազագույն սահմանային մեծությունից շեղումների քանակ |
Սակագնի նվազագույն սահմանային մեծությունից շեղումների ծավալ | |||||||||||
Հաշվետու տարի (նշվում է տարեթիվը) |
Հաշվետու տարվան նախորդող 1-ին տարի (նշվում է տարեթիվը) |
Հաշվետու տարվան նախորդող 2-րդ տարի (նշվում է տարեթիվը) |
Հաշվետու տարի (նշվում է տարեթիվը) |
Հաշվետու տարվան նախորդող 1-ին տարի (նշվում է տարեթիվը) |
Հաշվետու տարվան նախորդող 2-րդ տարի (նշվում է տարեթիվը) | ||||||||||||
Ապահովա-գրավճար (դրամ) |
Սակա-գին (%) |
Ապահովա-գրավճար (դրամ) |
Սակա-գին (%) |
Ապահովա-գրավճար (դրամ) |
Սակա-գին (%) |
Ապահովա-գրավճար (դրամ) |
Սակա-գին (%) |
Ապահովա-գրավճար (դրամ) |
Սակա-գին (%) |
Ապահովա-գրավճար (դրամ) |
Սակա-գին (%) | ||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 | |
1 |
Ոչ կյանքի ապահովագրություն, այդ թվում՝ |
||||||||||||||||
1.1 |
Դժբախտ պատահարներից ապահովագրություն |
||||||||||||||||
1.2 |
Առողջության ապահովագրություն |
||||||||||||||||
1.3 |
Ցամաքային տրանսպորտի ապահովագրություն |
||||||||||||||||
1.4 |
Երկաթուղային տրանսպորտի ապահովագրություն |
||||||||||||||||
1.5 |
Օդանավերի ապահովագրություն |
||||||||||||||||
1.6 |
Ջրային փոխադրամիջոցների ապահովագրություն |
||||||||||||||||
1.7 |
Դատական և արտադատական ծախսերի ապահովագրություն |
||||||||||||||||
1.8 |
Հրդեհից և բնական աղետներից ապահովագրություն |
||||||||||||||||
1.9 |
Գույքին հասցված այլ վնասներից ապահովագրություն |
||||||||||||||||
1.10 |
Ցամաքային ավտո-տրանսպորտային միջոցների օգտա-գործումից բխող պատասխանա-տվության կամավոր ապահովագրություն |
||||||||||||||||
1.11 |
Օդանավերի (նաև՝ բեռնափոխադրող) օգտագործումից բխող պատաս-խանատվության ապահովագրություն |
||||||||||||||||
1.12 |
Ջրային փոխադրամիջոցների օգտագործումից բխող պատաս-խանատվության ապահովագրություն |
||||||||||||||||
1.13 |
Ընդհանուր պատասխանա-տվության ապահովագրություն |
||||||||||||||||
1.14 |
Վարկի ապահովագրություն |
||||||||||||||||
1.15 |
Երաշխիքի տրամադրում |
||||||||||||||||
1.16 |
Ֆինանսական վնասների ապահովագրություն |
||||||||||||||||
1.17 |
Դատական և արտադատական ծախսերի ապահովագրություն |
||||||||||||||||
1.18 |
Աջակցության ապահովագրություն |
||||||||||||||||
1.19 |
Ցամաքային ավտոտրանսպոր-տային միջոցների օգտագործումից բխող պատասխանա-տվության պարտադիր ապահովագրություն |
||||||||||||||||
1.20 |
Առողջության պետական ապահովագրություն |
||||||||||||||||
2 |
Կյանքի ապահովագրություն, այդ թվում՝ |
||||||||||||||||
2.1 |
Կյանքի ապահովագրություն |
||||||||||||||||
2.2 |
Ամուսնության, ծննդի ապահովագրություն |
||||||||||||||||
2.3 |
Ներդրումային ակտիվներին կապվող ապահովագրություն |
||||||||||||||||
2.4 |
Տոնտին ապահովագրություն |
||||||||||||||||
2.5 |
Կապիտալի հատուցման ապահովագրություն |
||||||||||||||||
2.6 |
Կուտակային կենսաթոշակային միջոցների կառավարում |
Պատասխանատու ակտուար՝ ________________________
Աղյուսակ 2. Միջնորդավճարների միջին մեծությունների վերաբերյալ
Ապահովագրական ընկերության անվանում՝ |
___________________________ |
Ամսաթիվ՝ |
___________________________ |
(հազար դրամ//%) |
Ապահովագրության դաս կամ էական ենթադաս |
Միջնորդավճարների միջին կշռված մեծությունը հաշվետու տարվա համար |
Միջնորդավճարների միջին կշռված մեծությունը հաշվետու տարվան նախորդող 1-ին տարվա համար (նշվում է տարեթիվը) |
Միջնորդավճարների միջին կշռված մեծությունը հաշվետու տարվան նախորդող 2-րդ տարվա համար (նշվում է տարեթիվը) | ||||
Դրամ |
% |
Դրամ |
% |
Դրամ |
% | ||
1 |
Ոչ կյանքի ապահովագրություն, այդ թվում՝ |
||||||
1.1 |
Դժբախտ պատահարներից ապահովագրություն |
||||||
1.2 |
Առողջության ապահովագրություն |
||||||
1.3 |
Ցամաքային տրանսպորտի ապահովագրություն |
||||||
1.4 |
Երկաթուղային տրանսպորտի ապահովագրություն |
||||||
1.5 |
Օդանավերի ապահովագրություն |
||||||
1.6 |
Ջրային փոխադրամիջոցների ապահովագրություն |
||||||
1.7 |
Դատական և արտադատական ծախսերի ապահովագրություն |
||||||
1.8 |
Հրդեհից և բնական աղետներից ապահովագրություն |
||||||
1.9 |
Գույքին հասցված այլ վնասներից ապահովագրություն |
||||||
1.10 |
Ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության կամավոր ապահովագրություն |
||||||
1.11 |
Օդանավերի (նաև՝ բեռնափոխադրող) օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն |
||||||
1.12 |
Ջրային փոխադրամիջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն |
||||||
1.13 |
Ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն |
||||||
1.14 |
Վարկի ապահովագրություն |
||||||
1.15 |
Երաշխիքի տրամադրում |
||||||
1.16 |
Ֆինանսական վնասների ապահովագրություն |
||||||
1.17 |
Դատական և արտադատական ծախսերի ապահովագրություն |
||||||
1.18 |
Աջակցության ապահովագրություն |
||||||
1.19 |
Ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն |
||||||
1.20 |
Առողջության պետական ապահովագրություն |
||||||
2 |
Կյանքի ապահովագրություն, այդ թվում՝ |
||||||
2.1 |
Կյանքի ապահովագրություն |
||||||
2.2 |
Ամուսնության, ծննդի ապահովագրություն |
||||||
2.3 |
Ներդրումային ակտիվներին կապվող ապահովագրություն |
||||||
2.4 |
Տոնտին ապահովագրություն |
||||||
2.5 |
Կապիտալի հատուցման ապահովագրություն |
||||||
2.6 |
Կուտակային կենսաթոշակային միջոցների կառավարում |
Պատասխանատու ակտուար՝ _________________________
Աղյուսակ 3. Բեռնվածության տարրերի վերաբերյալ
Ապահովագրական ընկերության անվանում՝ |
___________________________ |
Ամսաթիվ՝ |
___________________________ |
(հազար դրամ) |
Բեռնվածության տարրեր |
Հաշվետու տարվա համար |
Հաշվետու տարվան նախորդող 1-ին տարվա համար |
Հաշվետու տարվան նախորդող 2-րդ տարվա համար | |
1 |
Գործակալների գծով ծախսեր՝ |
|||
1.1 |
Հաշվեգրված միջնորդավճարներ |
|||
1.2 |
Գործակալների վերապատրաստում և խորհրդատվություն |
|||
1.3 |
Գործակալների գծով այլ ծախսեր |
|||
2 |
Գրասենյակային պարագաներ |
|||
3 |
Ծրագրային ապահովման հետ կապված ծախսեր |
|||
4 |
Աշխատավարձ |
|||
5 |
Տարածքների վարձավճար՝ |
|||
5.1 |
Տարածքների վարձավճար գործակալական կետերի գծով |
|||
5.2 |
Գրասենյակային տարածքների վարձավճար |
|||
5.3 |
Տարածքների վերանորոգման ծախսեր |
|||
6 |
Հիմնական միջոցների ամորտիզացիա |
|||
7 |
Տպագրական ծախսեր՝ |
|||
7.1 |
Վկայագրերի և պայմանագրերի տպագրության գծով ծախսեր |
|||
7.3 |
Այլ տպագրական ծախսեր |
|||
8 |
Գովազդի գծով ծախսեր |
|||
9 |
Փորձագիտական և վնասների գնահատման գծով ծախսեր |
|||
10 |
Կոմունալ վարձավճարներ |
|||
11 |
ՀՀ ապահովագրական բյուրոյին կատարվող անդամավճար |
|||
12 |
ՀՀ ապահովագրական բյուրոյի երաշխավորման հիմնադրամին հատկացումներ |
|||
13 |
Դատական ծախսեր և պետական տուրքեր |
|||
14 |
Ապահովագրական ռիսկի գնահատման ծախսեր |
|||
15 |
Այլ ծախսեր |
|||
Ընդամենը բեռնվածություն |
||||
Բեռնվածության մասնաբաժինը հաշվեգրված ապահովագրավճարներում |
Պատասխանատու ակտուար՝ _____________________
Աղյուսակ 4. Վնասաբերության ցուցանիշի վերաբերյալ
Ապահովագրական ընկերության անվանում՝ |
___________________________ |
Ամսաթիվ՝ |
___________________________ |
(հազար դրամ) |
Հատուցումներ |
Կարգա-վորման ծախսեր |
Եկամուտներ |
Վնասաբերության ցուցանիշներ | ||||||||||
Տարիներ |
Հատուցումներ առանց վերաապա-հովագրողի մասնաբաժնի նվազեցման |
Հատու-ցումներ |
Վերաապա-հովագրողի հատուցումներ |
Վաստակած ապահովագրա-վճարներ առանց վերաապ. նվազեցումների |
Վաստակած ապահովագրա-վճարներ |
Վերաապա-հովագրողի վաստակած ապահովագրա-վճարներ |
ՉԱՊ-ի գծով ներդրումային եկամուտներ |
Պահանջների պահուստի գծով ներդրումային եկամուտներ |
Վնասա-բերություն |
Վնասա-բերություն առանց վերաապ.-ի մասնաբաժնի նվազեցման |
Զեղչված վնասա-բերություն |
Վերաապահո-վագրողի վնասա-բերություն | |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
տ-2 |
|||||||||||||
տ-1 |
|||||||||||||
տ |
Պատասխանատու ակտուար՝ _____________________________