ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 մայիսի 2009 թվականի N 575-Ն
ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ «ԱՐԻ ՏՈՒՆ» ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի N 40-Ն որոշման N 1 հավելվածի 157-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) սփյուռքի երիտասարդության` Հայաստան պարբերական այցելությունների կազմակերպման և անցկացման 2009 թվականի «Արի տուն» ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) սփյուռքի երիտասարդության` Հայաստան պարբերական այցելությունների կազմակերպման և անցկացման 2009 թվականի «Արի տուն» ծրագրի իրականացման միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. հունիսի 1 Երևան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2009 թվականի մայիսի 14-ի N 575-Ն որոշման |
2 0 0 9 Թ Վ Ա Կ Ա Ն Ի «Ա Ր Ի Տ ՈՒ Ն» Ծ Ր Ա Գ Ի Ր
ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ
I. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
1. Սփյուռքի երիտասարդության` Հայաստան պարբերական այցելությունների կազմակերպման և անցկացման 2009 թվականի «Արի տուն» ծրագրի (այսուհետ` ծրագիր) նպատակներն են`
1) Հայաստան-հայրենիքն աշխարհասփյուռ հայ երիտասարդների համար ճանաչելի դարձնելը.
2) սփյուռքահայ երիտասարդության հայրենասիրական դաստիարակությանն աջակցելը.
3) սփյուռքահայ երիտասարդ սերնդին հայ ժողովրդի սովորույթների ու ավանդույթների, հայ ընտանիքի և հայ մարդու կերպարի առանձնահատկությունները ներկայացնելը, նրանց մեջ Հայաստանը որպես հայրենիք գիտակցելու ձևավորմանն աջակցելը.
4) սփյուռքահայ երիտասարդության մեջ ազգային ինքնության և արմատների ճանաչողության, սփյուռքահայ երիտասարդի ազգային գիտակցության ձևավորման հնարավորություններն ընդլայնելը.
5) սփյուռքահայ երիտասարդների մեջ հայրենասիրության և հայոց պետականաստեղծ գործին աջակցելու ցանկության ձևավորմանը նպաստելը.
6) Հայաստան-սփյուռք բարոյահոգեբանական, կրթամշակութային միասնությանն աջակցելը, երիտասարդության հայադարձությանը նպաստելը:
Այսպիսով, «Արի տուն» ծրագիրն իրականացնում է հայապահպանության առաքելություն` նպատակ ունենալով ձևավորելու սեփական արմատներին տեղեկացված հպարտ հայ սերունդ:
II. ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
2. Հիմնախնդիրներն են`
1) սփյուռքի և Հայաստանի երիտասարդության միջև թույլ և չհամակարգված կապերը.
2) հայրենիքի, նրա պատմաճարտարապետական կոթողների, հայ մարդու կյանքի, կենցաղի և կենսագործունեության, ընդհանրապես, ազգային արժեքային համակարգի և ազգային մշակույթի վերաբերյալ սփյուռքահայ երիտասարդների թերի տեղեկացվածությունը.
3) Հայաստանի և հայ իրականության վերաբերյալ Հայաստանում և սփյուռքում առկա ոչ լիարժեք կամ սխալ պատկերացումները.
4) սփյուռքահայ շատ ընտանիքների սոցիալական սուղ պայմանները` սփյուռքահայ երիտասարդներին դեպի Հայաստան ուխտագնացության ուղարկելու նպատակի իրականացման համար.
5) որոշ համայնքներում մայրենի լեզվի տիրապետման ցածր մակարդակը և խառն ամուսնությունների ավելացումը.
6) հայկական կառույցներում երիտասարդների քիչ ընդգրկվածությունը:
III. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ
3. Ծրագրի մշակման և իրականացման հիմք են հանդիսացել`
1) «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.
2) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի փետրվարի 7-ի ՆՀ-37-Ն հրամանագրով հաստատված` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 380-Ա որոշումը.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1049-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության կանոնադրության դրույթները.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 40-Ն որոշումը:
IV. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
4. Ծրագրի իրականացման հնարավոր արդյունքներն են`
1) Հայաստան-սփյուռք գործակցության խթանումը և զարգացումը.
2) երիտասարդության շրջանում ազգային ինքնության և արժեքների ճանաչողության գործընթացի խթանումը.
3) հայադարձության և հայրենադարձության գործընթացներին նպաստելը.
4) լեզվապահպանությանը նպաստելը.
5) «Հայկական աշխարհի» կազմավորմանը նպաստող անհրաժեշտ համագործակցության հնարավորությունների ստեղծումը, Հայաստանի և սփյուռքի երիտասարդության շրջանում կապերի ամրապնդումը.
6) Հայաստանի նկատմամբ սփյուռքում առկա թերի պատկերացումների ամբողջացումը.
7) զբոսաշրջության խթանումը.
8) Հայաստանի Հանրապետության բուհերի մասին տեղեկատվության տարածումը և հետաքրքրությունների ավելացումը:
V. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
5. Ծրագիրն իրականացվում է պետական, մասնավոր և հասարակական հատվածների սերտ համագործակցությամբ` որպես պետական աջակցություն Հայաստան-սփյուռք գործակցության խթանմանն ու զարգացմանը:
6. Ծրագիրը մեկնարկում է 2009 թվականի մայիսին և շարունակվելու է մինչև նոյեմբեր, որի ընթացքում սփյուռքի տարբեր տարածաշրջաններից 14-25 տարեկան մինչև 500 երիտասարդներ (15-45 անձանցից բաղկացած խմբերով) կհյուրընկալվեն հայաստանյան ընտանիքներում:
7. Սփյուռքի հայ համայնքներում երիտասարդական խմբերը ձևավորվելու և Հայաստան են տեղափոխվելու սփյուռքի համայնքային կառույցների, կրթօջախների, համահայկական կազմակերպությունների, ինչպես նաև անհատների կողմից` օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների աջակցությամբ: Ծրագրի մասնակից երիտասարդները ճանապարհածախսը հոգում են իրենք` սեփական միջոցների կամ համայնքային կազմակերպությունների և այլ հովանավորների միջոցների հաշվին:
8. Ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը հատկացված Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով նախատեսվում է ապահովել երիտասարդների դիմավորումը և ճանապարհումը, ինչպես նաև իրականացնել միջոցառումների լայն ծրագիր, որի ընթացքում նախատեսվում են երիտասարդների հայաստանյան հասակակիցների հետ շփումներ, հաղորդակցություն, կապերի ստեղծում, ծանոթացում հայոց պատմությանը, էքսկուրսիաներ` պատմամշակութային հուշարձաններ, Հայաստանի տեսարժան վայրեր, համերգների, թատերական ներկայացումների դիտումներ, փառատոներին մասնակցություն, այցելություններ ցուցահանդեսներ, պատկերասրահներ, թանգարաններ:
9. Հյուրընկալ ընտանիքների ընտրության գործընթացը կազմակերպվում է Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզերի համապատասխան կառույցների և նրանց կողմից երաշխավորված կրթական հաստատությունների միջոցով: Երիտասարդներն ընտանիքներում հյուրընկալվելու են անհատույց:
VI. ԾՐԱԳՐԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ
10. Ծրագրի իրականացմանն ուղղված գործողություններն են`
1) ծրագրի իրականացման աշխատանքները համակարգելու և պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով ծրագրի իրականացման միջգերատեսչական համակարգող խորհրդի և աշխատանքային խմբերի ձևավորումը.
2) հյուրընկալ ընտանիքների ընտրության չափորոշիչների և դիմում-հարցաթերթիկի մշակումը: Հյուրընկալ ընտանիքների ընտրության գործընթացի կազմակերպումը` ծրագրում ներառված Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և թաղապետարանների (համաձայնությամբ) և դրանց կողմից երաշխավորված հաստատությունների միջոցով.
3) հյուրընկալվող երիտասարդների ընտրության չափորոշիչների և դիմում-հարցաթերթիկի մշակումը: Հյուրընկալվող երիտասարդների ընտրության գործընթացի կազմակերպումը սփյուռքի համայնքային կառույցների, կրթօջախների, համահայկական կազմակերպությունների և անհատների կողմից` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական ծառայությունների աջակցությամբ.
4) հյուրընկալվող երիտասարդների և հյուրընկալ ընտանիքների հայտերի ընդունումը, ուսումնասիրումը: Երկու կողմերի տեղեկատվական տվյալների համադրումը և փոխանակումը.
5) գործընկեր հասարակական կազմակերպությունների ընտրությունը և ներգրավումը ծրագրի իրականացման կազմակերպական աշխատանքներում: Հյուրընկալ ընտանիքների և հյուրընկալվող երիտասարդների հաղորդակցության, կենցաղային համակեցության, իրավական, բարոյահոգեբանական հարաբերությունների և համապատասխան մեխանիզմների կազմակերպումը: Հյուրընկալող ընտանիքների հետ այդ կառույցների փոխադարձ կապի ստեղծումը` հյուրընկալության ընթացքում ծագող յուրաքանչյուր խնդրին շուտափույթ արձագանքելու նպատակով.
6) հյուրընկալության ընթացքում մշակութային և այլ միջոցառումների ծրագրերի մշակումը, մասնավորապես`
ա. մշակութային փառատոների, համերգների, թատերական ներկայացումների դիտումները, ցուցահանդեսներ, պատկերասրահներ, թանգարաններ այցելությունները,
բ. պատմամշակութային կոթողներ, տեսարժան վայրեր շրջայցերի կազմակերպումը,
գ. հայոց լեզվի և գրականության, հայ ժողովրդի և հայ եկեղեցու պատմության ուսուցողական ծրագրերի իրականացումը,
դ. այլ ծրագրեր` երգի, պարի, նկարչության դասընթացների կազմակերպումը.
7) Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնյաների հետ հանդիպումները.
8) մրցութային կարգով կազմակերպության ընտրությունը` հյուրընկալվող խմբերի դիմավորման, ճանապարհման, ինչպես նաև հյուրընկալության ընթացքում մշակութային և այլ միջոցառումների ծրագրի պատշաճ իրականացման և ընթացիկ վերահսկողության համար.
9) յուրաքանչյուր ամիս սփյուռքի տարբեր գաղթօջախներից երիտասարդների 2 հոսքի ձևավորումը և Հայաստան երկշաբաթյա այցերի կազմակերպումը` ըստ փուլերի.
10) հյուրընկալվող երիտասարդների առաջին և անհետաձգելի բժշկական օգնությունը և սպասարկումը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում.
11) հյուրընկալվող երիտասարդների անձնական անվտանգության ապահովումը:
VII. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ` ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ
11. Ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով անհրաժեշտ է ապահովել համապատասխան պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր հատվածի, Հայաստանի և արտերկրում գործող համայնքային հասարակական և այլ կազմակերպությունների ու կառույցների, բնակչության (ընտանիքների), ինչպես նաև հյուրընկալվող խմբերի սերտ համագործակցությունը:
12. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը հանդես է գալիս որպես սույն ծրագրի իրականացման համակարգող պետական մարմին:
13. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունն ապահովում է հայոց լեզու և գրականություն, հայ ժողովրդի և եկեղեցու պատմություն ուսումնասիրելու նպատակով հյուրընկալվող պատանիների և երիտասարդների համար ուսուցողական ծրագրերի, ինչպես նաև Հայաստանի ուսումնական հաստատություններ ճանաչողական այցերի կազմակերպումը:
14. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունն ապահովում է հյուրընկալվողներին Հայաստանի Հանրապետության պատմամշակութային հուշարձաններին, հայոց պատմությանը և հայկական մշակութային արժեքներին ծանոթացնելու նպատակով էքսկուրսիաների կազմակերպման, պատմամշակութային հուշարձաններ, Հայաստանի տեսարժան վայրեր, ցուցահանդեսներ, պատկերասրահներ, թանգարաններ այցելությունների, ինչպես նաև համերգների, թատերական ներկայացումների դիտումների, փառատոներին, երգի, պարի, գեղարվեստի խմբակներին երիտասարդների մասնակցության ու հանգստի անցկացման այլ ծրագրերի մշակման ու կազմակերպման աշխատանքները:
15. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ապահովում է շախմատի, այլ մարզաձևերի, ավանդական խաղերի ու ժամանցային ծրագրերի մշակումը և կազմակերպումը:
16. Հյուրընկալ ընտանիքների ընտրության գործընթացը կազմակերպվում է ծրագրում ներառված Հայաստանի Հանրապետության մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի, թաղապետարանների (համաձայնությամբ) և դրանց կողմից առանձնացված կրթական հաստատությունների միջոցով, որոնք հյուրընկալ ընտանիքների ցուցակները և նրանց կողմից լրացված դիմում-հարցաթերթիկները ներկայացնում են աշխատանքային խմբերին, ինչպես նաև գործուն մասնակցություն են ունենում ծրագրի իրականացման գործընթացին` հյուրընկալության ամբողջ ժամանակահատվածում:
17. Հյուրընկալվող երիտասարդների ընտրության գործընթացի կազմակերպմանն արտերկրում, ինչպես նաև Հայաստան` հայ պատանիների ու երիտասարդների ուղարկման գործին աջակցում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով` միաժամանակ ապահովելով հյուրընկալվող երիտասարդներին պարզեցված ընթացակարգով և անվճար Հայաստան մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացը: Անհրաժեշտության դեպքում` հյուրընկալության ժամանակահատվածում ապահովվում է նաև կապը հյուրընկալվող երիտասարդների ընտանիքների, խմբերի ձևավորմանն աջակցող կառույցների և անհատների հետ:
18. Ծրագիրն սպասարկող կազմակերպությունն ընտրվում է մրցութային կարգով և պատասխանատու է, տրամադրված ժամանակացույցի համաձայն, հյուրընկալվողների դիմավորման, ժամանման ընթացքում ծագող հարցերի կարգավորման, հարմարավետ և անվտանգ տեղափոխման, հյուրընկալվողների համար կազմակերպվող միջոցառումներին մասնակցության տրանսպորտային միջոցներով ապահովման, հյուրընկալման ավարտից հետո` ճանապարհման համար:
19. Ծրագրի իրականացման գործընթացում ներգրավված են նաև գործընկեր հասարակական կազմակերպությունները, որոնք աջակցում են հյուրընկալ ընտանիքների և հյուրընկալվող պատանիների ու երիտասարդների հաղորդակցության, կենցաղային համակեցության, իրավական, բարոյահոգեբանական հարաբերությունների կազմակերպման աշխատանքներին: Նրանք կապ են ստեղծում ծրագիրն իրականացնող կառույցների, հյուրընկալվողների և հյուրընկալող ընտանիքների միջև` հյուրընկալության ընթացքը վերահսկելու, այդ ընթացքում ծագող հարցերին արձագանքելու և դրանք լուծելու նպատակով:
VIII. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
20. Ծրագիրը կֆինանսավորվի Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
կառավարության աշխատակազմի
ղեկավարԴ. Սարգսյան
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2009 թվականի մայիսի 14-ի N 575-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ «ԱՐԻ ՏՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Աշխատանքի անվանումը |
Պատասխանատու մարմինը |
1 |
2 |
3 |
1. |
Հյուրընկալ ընտանիքների դիմում-հարցաթերթիկների մշակում, նախնական ընտրված հյուրընկալ ընտանիքների ուսումնասիրություն և հյուրընկալ ընտանիքների ընտրություն |
ՀՀ սփյուռքի նախարարություն ՀՀ տարածքային կառավարման նախարարություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր միջգերատեսչական աշխատանքային խումբ |
2. |
Հյուրընկալվող մասնակիցների հարցաթերթիկների մշակում, |
ՀՀ սփյուռքի նախարարություն ՀՀ արտաքին գործերի նախարարություն միջգերատեսչական աշխատանքային խումբ |
3. |
Հյուրընկալ ընտանիքների և հյուրընկալվող մասնակիցների |
ՀՀ սփյուռքի նախարարություն միջգերատեսչական աշխատանքային խումբ |
4. |
Հյուրընկալվող խմբերի դիմավորում, տեղավորում հյուրընկալ ընտանիքներում, ընթացիկ վերահսկողություն, ճանապարհում |
ՀՀ սփյուռքի նախարարություն ՀՀ արտաքին գործերի նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն ՀՀ կառավարությանն առընթեր միջգերատեսչական աշխատանքային խումբ |
5. |
Հյուրընկալվող մասնակիցներին ծրագրի իրականացման ընթացքում օգտագործման համար անհրաժեշտ պարագաների տրամադրում |
ՀՀ սփյուռքի նախարարություն |
6. |
Ուսուցողական ծրագրերի մշակում և իրականացում, ճանաչողական այցելություններ Հայաստանի ուսումնական հաստատություններ |
ՀՀ սփյուռքի նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն Երևանի քաղաքապետարան |
7. |
Երևանից դուրս ծրագրերի իրականացում և էքսկուրսիաների կազմակերպում |
ՀՀ սփյուռքի նախարարություն ՀՀ տարածքային կառավարման նախարարություն ՀՀ մշակույթի նախարարություն |
8. |
Մշակութային, մարզական և ժամանցային ծրագրերի իրականացում Երևանում և Հայաստանի Հանրապետության մարզերում |
ՀՀ սփյուռքի նախարարություն ՀՀ մշակույթի նախարարություն Երևանի քաղաքապետարան ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
9. |
Ճանաչողական այցելություն ռազմական ուսումնական հաստատություններ |
ՀՀ սփյուռքի նախարարություն ՀՀ պաշտպանության նախարարություն |
10. |
Հանդիպումներ Հայաստանի Հանրապետության պետական հաստատություններում |
բոլոր պետական մարմինները |
11. |
Ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում հյուրընկալվող երիտասարդների առաջին և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպում և անձնական անվտանգության ապահովում |
ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
կառավարության աշխատակազմի
ղեկավարԴ. Սարգսյան