ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 մարտի 2017 թվականի N 270-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 258-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը վերակազմակերպելու, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1527-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 258-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի (այսուհետ` աշխատակազմ) տարածքային ներդրումային քաղաքականության վարչությունն ու միջազգային համագործակցության բաժինը միաձուլել և բաժանման ձևով վերակազմակերպել աշխատակազմի տարածքային ներդրումային քաղաքականության և գործառնական ծրագրերի վարչության ու միջազգային և անդրսահմանային համագործակցության բաժնի.
2) աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման բաժինը վերակազմավորման ձևով վերակազմակերպել աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և տեղական բյուջեների վարչության.
3) N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. մարտի 21 Երևան |
Հավելված |
«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 258-Ն որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
Վարչություններ
Տարածքային կառավարման վարչություն
Տեղական ինքնակառավարման վարչություն
Վարչական վերահսկողության և համայնքային ծառայության հարցերի վարչություն
Տարածքային ներդրումային քաղաքականության և գործառնական
ծրագրերի վարչություն
Ֆինանսատնտեսագիտական և տեղական բյուջեների վարչություն
Քարտուղարություն
Բաժիններ
Միջազգային և անդրսահմանային համագործակցության բաժին
Հասարակայնության հետ կապերի բաժին
Իրավաբանական բաժին
Անձնակազմի կառավարման բաժին
Ներքին աուդիտի բաժին
Զորահավաքային նախապատրաստության բաժին
II. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմիններ
Միգրացիոն պետական ծառայություն»:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |