ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հոկտեմբերի 1995 թվականի թիվ 174
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի օգոստոսի 31-ի թիվ 142 որոշմամբ հաստատված թիվ 1 ԵՎ թիվ 2 հավելվածներում փոփոխություններ կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների և տեղեկանքների ձևերի ու դրանց ներկայացման ժամկետների մասին,, թիվ 142 որոշմամբ հաստատված թիվ 1 և թիվ 2 հավելվածներում կատարել հետևյալ փոփոխությունները.
Թիվ 1 հավելվածում նշված թիվ 4-րդ ձևին («Տեղեկանք արտասահմանյան և տեղական բանկերի հետ «լորո» և «նոստրո» հաշիվների վերաբերյալ») վերաբերող «Ներկայացման հաճախականությունը» սյունակում «ամսական» բառը փոխարինել «կիսամյակային» բառով:
Թիվ 2 հավելվածի 1-ին կետը վերաշարադրել հետևյալ կերպ.
«1. Արդշինբանկ, Հայէկոնոմբանկ և Հայագրոբանկ բանկերն ամսական և եռամսյակային հաշվետվությունները և տեղեկանքները ներկայացնում են մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 12-ը, տարեկան հաշվետվությունները մինչև հաջորդող տարվա փետրվարի 5-ը»:
|