ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 դեկտեմբերի 2017 թվականի N 1479-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի կադաստրային քարտեզագրման աշխատանքների ճշգրտման և դրան զուգահեռ հողային ֆոնդի ամբողջական մոնիթորինգի իրականացման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական աշխատանքային խմբին՝ 3-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել աշխատանքների իրականացման ժամանակացույցը և համապատասխան ֆինանսավորման գնահատականները:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2017 թ. դեկտեմբերի 13-ի N 1479-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Մ. Սարգսյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ (աշխատանքային խմբի ղեկավար) |
Գ. Գրիգորյան |
- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիա- ների նախարարի առաջին տեղակալ |
Է. Գրիգորյան |
- ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ |
Դ. Անանյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ |
Վ. Գևորգյան |
- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշար- ների նախարարի տեղակալ |
Կ. Իսախանյան |
- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ |
Ա. Հարությունյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ |
Վ. Քոչարյան |
- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ |
Ա. Ղուլարյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Ստեփանյան |