ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 նոյեմբերի 2015 թվականի N 1322-Ն
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԲԱՇԽՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՊՕՐԻՆԻ ՍՊԱՌՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՍՊԱՌՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՔԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի N 111-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել էլեկտրական էներգիայի բաշխման համակարգում էլեկտրական էներգիայի ապօրինի սպառման դեպքերում սպառված էլեկտրական էներգիայի քանակի հաշվարկման մեթոդիկան` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. նոյեմբերի 19 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի N 1322-Ն որոշման |
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԲԱՇԽՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՊՕՐԻՆԻ ՍՊԱՌՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՍՊԱՌՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՔԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱ
1. Սույն մեթոդիկայով հաշվարկվում է էլեկտրական էներգիայի բաշխման համակարգում տեղի ունեցած պատահարների ընթացքում սպառված էլեկտրական էներգիայի քանակը:
2. Սույն մեթոդիկայի իմաստով էլեկտրական էներգիայի բաշխման համակարգում տեղի ունեցած պատահար է համարվում սպառողի կողմից էլեկտրական էներգիայի բաշխման համակարգից էլեկտրական էներգիայի սպառումը՝ հաշվառքի սարքի շրջանցմամբ և (կամ) առանց պայմանագրի (ապօրինի սպառում): Ապօրինի և հաշվառքի սարքի շրջանցմամբ սպառած էլեկտրական էներգիայի քանակը հաշվարկվում է՝ համաձայն հետևյալ բանաձևերի՝
1) միաֆազ միացման դեպքում՝ W = Ս x Iհթ x cos φ x T/1000.
2) եռաֆազ միացման դեպքում՝ W = Ö3x Ս x Iհթ x cos φ x T/1000,
որտեղ՝
cos φ -ն հզորության գործակիցն է,
W-ն հաշվարկվող էլեկտրական էներգիայի քանակն է (կՎտ.ժ),
Ս-ն տվյալ ցանցի լարումն է (Վ),
Iհթ-ն երկարատև աշխատանքային ռեժիմում հոսանքի թույլատրելի առավելագույն մեծությունն է՝ կախված հաղորդալարի տեսակից, նյութից և կտրվածքի մակերեսից: Iհթ - ն չի կարող գերազանցել միացման կետում ցանցը սնող հաղորդալարի թողունակությունը,
T-ն սպառման ժամանակահատվածն է (ժամ):
3. Այն դեպքում, երբ հնարավոր չէ որոշել և ամրագրել ապօրինի և հաշվառքի սարքի շրջանցմամբ սպառման ժամանակահատվածը, ապա որպես էլեկտրական էներգիայի ապօրինի և հաշվառքի սարքի շրջանցմամբ սպառման տևողության հաշվարկային մեծություն ընդունվում է հավասար՝
1) 960 ժամ՝ օդային գծերից ապօրինի միացման դեպքերում.
2) 1440 ժամ՝ ստորգետնյա մալուխներից ապօրինի միացման դեպքերում:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |