ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 ապրիլի 1995 թվականի թիվ 66
Բանկային հաշիվներից կանխիկ դրամի դուրսգրման կարգը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
1. Հաստատել «Բանկային հաշիվներից կանխիկ դրամի դուրսգրման մասին» կարգը (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994թ. նոյեմբերի 11-ի թիվ 106 որոշմամբ հաստատված «Ձեռնարկությունների և կազմակերպությունների դրամական միջոցները բանկային հաշիվներից կանխիկ դրամով դուրս գրելու մասին» կարգը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թ. փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994թ. նոյեմբերի 11-ի թիվ 106 որոշմամբ հաստատված «Ձեռնարկությունների և կազմակերպությունների դրամական միջոցները բանկային հաշիվներից կանխիկ դրամով դուրս գրելու մասին կարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ» թիվ 42 որոշումը:
3. Սահմանել, որ բանկերը հաճախորդներին կանխիկ դրամ տրամադրելիս կարող են գանձել վճար, սակայն տրամադրվող գումարի 2%-ից ոչ ավել չափով:
(3-րդ կետը ուժը կորցրել է 22.09.95 թիվ 155 որոշում)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995թ. մայիսի 1-ից:
քաղ. Երևան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
Բանկային հաշիվներից կանխիկ դրամի դուրսգրման մասին
1. ՀՀ տարածքում գործող բանկերը պարտավոր են հաճախորդների ցանկությամբ, նրանց բանկային հաշիվներում առկա միջոցների սահմաններում բացթողնել կանխիկ դրամ, անկախ նպատակից և բանկային հաշվի տեսակից, բացառությամբ բյուջետային հիմնարկների ու կազմակերպությունների հաշիվների, որոնց համար կանխիկ գումարների դուրսգրման և օգտագործման կարգը սահմանված է ՀՀ կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի 1994թ. օգոստոսի 16-ի «Բյուջետային հիմնարկների ու կազմակերպությունների կողմից բանկային հիմնարկներից կանխիկ գումարների դուրսգրման և օգտագործման կարգի հաստատման մասին» թիվ 375 որոշմամբ:
2. Հաճախորդներն իրենց հաշվարկային և ընթացիկ հաշիվներից կանխիկ դրամ (անկախ նպատակից) կարող են ստանալ թիվ 2 քարտադարանում վճարային փաստաթղթերի (նախատեսված` ՀՀ կենտրոնական բանկի վարչության 17.02.95թ. թիվ 30 որոշման 1 կետում) բացակայության դեպքում:
3. Բանկերի և հաճախորդների միջև դրամարկղային սպասարկման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են պայմանագրային հիմունքներով: Յուրաքանչյուր հաճախորդի հետ կնքված պայմանագրում պետք է նշված լինեն.
ա) հաճախորդի կանխիկ դրամ ստանալու հայտերը բավարարելու առավելագույն ժամկետը,
բ) նշված ժամկետում համապատասխան կանխիկ գումար բաց չթողնելու դեպքում բանկի կողմից հաճախորդին վճարվող տուգանքի չափը,
գ) հաճախորդներին կանխիկ դրամ հատկացնելիս վճար գանձելու կամ անվճար բաց թողնելու մասին,
դ) հաճախորդների հաշվարկային և ընթացիկ հաշիվներում մնացորդի ձևով գոյացած դրամական միջոցների դիմաց վճարվող տոկոսադրույքի չափը:
(փոփ. 22.09.95 թիվ 155 որոշում)
4. ՀՀ կենսաթոշակային և զբաղվածության և ՀՀ սոցիալական ապահովագրության ֆոնդերից տրվող վճարումների և բյուջեից տրվող նպաստների վճարման համար, ինչպես նաև ֆիզիկական անձանց ավանդային հաշիվներից կանխիկ դրամ տրամադրելիս բանկերը վճար չեն գանձում:
(4-րդ հանվել է 22.09.95 թիվ 155 որոշում)
5. Բանկերի թղթակցային հաշիվներում առկա միջոցների սահմաններում կանխիկ դրամի ամրացումներ ստանալու հայտերը ՀՀ կենտրոնական բանկի կողմից բավարարվում են 3 բանկային օրվա ընթացքում:
(5-րդ կետը հանվել է 22.09.95 թիվ 155 որոշում)
6. ՀՀ կենտրոնական բանկը կանխիկ դրամի պատրաստման, տեղափոխման, պահպանության և դրամարկղային սպասարկման ծախսերը մասնակիորեն փոխհատուցելու համար բանկերից գանձում է վճար` կենտրոնական բանկի սահմանած սակագներին համապատասխան:
(6-րդ կետը հանվել է 22.09.95 թիվ 155 որոշում)
4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին ներկայացված հայտերի հիման վրա կանխիկ դրամի ամրացումները տրամադրվում է անվճարՆ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում իրենց թղթակցային հաշիվներում առկա միջոցների սահմաններում:
(4-րդ կետը լրաց. 22.09.95 թիվ 155 որոշում)
Հ Ր Ա Մ Ա Ն
Բանկային հաշիվներից կանխիկ դրամի դուրսգրման կարգում փոփոխություններ կատարելու կապակցությամբ հրամայում եմ.
1995թ. մայիսի 1-ից`
1. ՀՀ կենտրոնական բանկի կողմից բանկերին կանխիկ դրամի տրամադրման և դրամարկղային սպասարկման համար սահմանել վճար` կանխիկ դրամի ամրացումների 1%-ի չափով:
2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 11.11.94 թ. թիվ 05 կարգադրությունը:
3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի կողմից հաստատված 30.12.94 թ. «Հանրապետական բյուջեի հաշվին պահվող կազմակերպությունների սպասարկման համար բանկերին անվճար կանխիկ դրամական ամրացումներ տրամադրելու մասին» կարգի 1, 3 և 4 կետերում նշված «գումարի 1,5 տոկոս» արտահայտությունը փոխարինել «գումարի 1 տոկոս» արտահայտությամբ: