ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 դեկտեմբերի 2020 թվականի N 124-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 167-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Վանաձոր համայնքի ղեկավարի առաջարկը՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 23-ի «Վանաձոր համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 167-Ն որոշման մեջ բյուջեի ծախսային մասում (հատված 2 և հատված 3) կատարել 3 540 000 (երեք միլիոն հինգ հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամի փոփոխություններ՝ համաձայն հավելվածի.
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ԿՈՂՄ (21) |
ԴԵՄ (1) |
ՁԵՌՆՊԱՀ (0) | ||
|
Ա. Ավետյան
|
---
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ |
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ |
2020 թ. դեկտեմբեր 23 ք. Վանաձոր |
ՀՀ Լոռու մարզի Վանաձոր |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հունվարի 2021 թվական: