ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 նոյեմբերի 2010 թվականի N 925-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԻԶՆԵՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 5-րդ կետով և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունում կատարված բիզնես գործընթացների նկարագրության արդյունքում առաջացած անհրաժեշտությունից ելնելով`
Հաստատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության բիզնես գործընթացների կանոնակարգման միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԻԶՆԵՍ-ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
Միջոցառման անվանումը |
Ակնկալվող արդյունքը |
Կատարման պատասխա-նատուները |
Կատարման ժամկետը | ||||||||
1. «ՀՀ կառավարության 2007 թ. օգոստոսի 30-ի «Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորող առարկաների ներմուծման թույլտվության և ներմուծման, արտահանման, վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման կարգը և ձևերը սահմանելու մասին» N 1093-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ կառավարության 2007թ. օգոստոսի 30-ի N 1093-Ն որոշմամբ հաստատված կարգում` բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորող առարկաների վերաարտահանման մասով` 1. բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի ներմուծման, արտահանման պահպանման, փոխադրման, իրացման գործընթացների վերահսկում. |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն |
2011 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ | ||||||||
2. «ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2010թ. հունիսի 23-ի «Բուսասանիտարական անձնագրի ձևը հաստատելու մասին» N 116-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում |
Գործող հրամանում ներառել առանձին բաժին, որը կներկայացնի բուսասանիտարական անձնագրերի տրամադրման կարգի մանրամասն նկարագրությունը` նշելով գործընթացի հաջորդական քայլերի պատասխանատուներին և ժամկետները: |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն |
2011 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ | ||||||||
3. «ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2010թ. հունիսի 23-ի «Բուսասանիտարական հաշվառման կարգը, վկայականի և գրանցամատյանի ձևերը հաստատելու մասին» N 117-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում |
Գործող հրամանով հաստատված` բուսասանիտարական հաշվառման կարգի «II. Հաշվառման և հաշվառումից հանման ընթացակարգերը» բաժինը փոփոխել` ներկայացնելով տեսչության կողմից բուսասանիտարական հաշվառման և հաշվառումից հանելու գործընթացների մանրամասն ընթացակարգը` նշելով գործընթացի հաջորդական քայլերի պատասխանատուներին և ժամկետները: |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն |
2011 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ | ||||||||
4. «Գյուղատնտեսական տեխնիկայի պետական հաշվառման կարգը հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում |
Մանրամասն սահմանել գործընթացի հաջորդական քայլերը` նշելով պատասխանատուներին և ժամկետները: Առանձին ընթացակարգով պետք է ներկայացվեն նաև գյուղատնտեսական տեխնիկայի հաշվառումից հանելու և գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական վկայագրի կամ պետական համարանիշի կորստի դեպքում նորը տրամադրելու գործընթացների հաջորդական քայլերը` նշելով ժամկետները: |
ՀՀ գյուղա-տնտեսության նախարարություն |
2010 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ | ||||||||
5. « ՀՀ կառավարության 2006թ. հունվարի 19-ի «Գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական զննման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998թ. մարտի 11-ի N171 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N74-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
1. Կարգում ներառել գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական զննություն անցկացնելու համար սեփականատիրոջ կողմից ներկայացվող պահանջվող փաստաթղթերի ցանկը: |
ՀՀ գյուղա-տնտեսության նախարարություն |
2010 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ | ||||||||
6. «ՀՀ կառավարության 2006թ. հունվարի 19-ի «Տրակտորիստ-մեքենավարի գիտելիքների ստուգման կարգը հաստատելու մասին» N 61-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
1. Կարգով ամրագրել ներկայացված դիմումի և անհրաժեշտ փաստաթղթերի տեսուչի կողմից ուսումնասիրության ժամկետը, որն առավել նպատակահարմար է իրականացնել դիմումը ներկայացնելիս` անմիջապես: |
ՀՀ գյուղա-տնտեսության նախարարություն |
2011 թվականի հունվարի 3-րդ տասնօրյակ | ||||||||
7. «Նախարարության ծրագրերի իրականացման վերաբերյալ հաշվետվություն-կատարողականների ընդունման և հաստատման կարգը հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում |
Մշակել և հաստատել նախարարության ծրագրերի իրականացման վերաբերյալ եռամսյակային և տարեկան հաշվետվություն-կատարողականների ընդունման, քննարկման և հաստատման ներքին ընթացակարգ` հստակ սահմանելով գործընթացի հաջորդական քայլերը, պատասխանատուներին և ժամկետները |
ՀՀ գյուղա-տնտեսության նախարարություն |
2010 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ | ||||||||
8. «Պետական անտառների անտառաշինական նախագծերի հաստատման կարգը հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում |
Մշակել և հաստատել նախարարության կողմից պետական անտառների անտառաշինական նախագծերի հաստատման ներքին ընթացակարգ` հստակ սահմանելով գործընթացի հաջորդական քայլերի պատասխանատուներին և ժամկետները |
ՀՀ գյուղա-տնտեսության նախարարություն |
2011 թվականի հունվարի 3-րդ տասնօրյակ | ||||||||
9. «ՀՀ կառավարության 2007թ. օգոստոսի 30-ի «Բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցման կարգը սահմանելու և ՀՀ կառավարության 2002թ. հունվարի 8-ի N 12 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N1039-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
1. Սահմանել, թե հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված առաջարկություններն ստանալուց հետո ինչ ժամկետներում է կազմվում ամփոփ եզրակացությունը: |
ՀՀ գյուղա-տնտեսության նախարարություն |
2011 թվականի հունվարի 3-րդ տասնօրյակ | ||||||||
10. «Սերմարտադրողների սուբսիդավորման տրամադրման ներքին ընթացակարգ հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում |
Մշակել և հաստատել սերմարտադրողների սուբսիդավորման տրամադրման ներքին ընթացակարգ` ըստ գործընթացի հաջորդական քայլերի հստակ սահմանելով պատասխանատուներին և ժամկետները |
ՀՀ գյուղա-տնտեսության նախարարություն |
2011 թվականի փետրվարի | ||||||||
11. «Բույսերի պաշտպանության միջոցառումների կազմակերպման կարգը հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում |
Մշակել և հաստատել բույսերի պաշտպանության միջոցառումների կազմակերպման ներքին ընթացակարգ` ըստ գործընթացի հաջորդական քայլերի հստակ սահմանելով պատասխանատուներին և ժամկետները |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն |
2011 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ | ||||||||
12. «Գյուղատնտեսական տեխնիկայի ներկրման կազմակերպման կարգը հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում |
Մշակել և հաստատել գյուղատնտեսական տեխնիկայի ներկրման կազմակերպման ներքին ընթացակարգ` ըստ գործընթացի հաջորդական քայլերի հստակ սահմանելով պատասխանատուներին և ժամկետները |
ՀՀ գյուղա-տնտեսության նախարարություն |
2011թվականի փետրվարի | ||||||||
13. «Միջկառավարական հանձնաժողովի նիստի կազմակերպման կարգը հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում |
Մշակել և հաստատել ՀՀ գյուղատնտեսության նախարարության համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստի կազմակերպման ներքին ընթացակարգ` ըստ գործընթացի հաջորդական քայլերի հստակ սահմանելով պատասխանատուներին և ժամկետները: Ընթացակարգի մշակման համար ուղղորդվել տվյալ գործընթացի նկարագրությունում ներկայացված առաջարկություններով, մասնավորապես` |
ՀՀ գյուղա-տնտեսության նախարարություն |
2011 թվականի | ||||||||
14. «ՀՀ կառավարության 2007թ. հունվարի 11-ի «Անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 126-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» |
ՀՀ կառավարության նշված որոշումներով հաստատված լիցենզավորման կարգերում կատարել փոփոխություններ և լրացումներ` սահմանելով հետևյալը`
2. Մասնագիտական որակավորման ստուգման մասով` 1) ՀՀ կառավարության 2007թ. հունվարի 11-ի «Անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 126-Ն որոշման մեջ. ա) մասնագիտական որակավորման վկայական ստանալու համար ներկայացվող փաստաթղթերի ցանկում ավելացնել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքին համապատասխան` պետական տուրքի վճարման անդորրագիրը, բ) սահմանել դիմումը ներկայացնելուց հետո 3-օրյա ժամկետ` ներկայացված փաստաթղթերի թերի լինելու դեպքում դիմորդին պատշաճ ձևով տեղեկացնելու, ինչպես նաև տեղեկացումից հետո 3-օրյա ժամկետ` դիմորդի կողմից անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու համար, գ) փոփոխել դիմումը ներկայացնելուց հետո 30-օրյա ժամկետը և սահմանել 15-օրյա ժամկետ` որակավորման ստուգման անցկացման համար, դ) սահմանել 5-օրյա ժամկետ` ստուգումների արդյունքների մասին որակավորվող անձին պատշաճ ձևով հայտնելու կամ դրանք նրան ուղարկելու համար (ինչպես սահմանված է օրենքում) և վկայականը տրամադրելու համար, ե) սահմանել ստուգման օրվանը հաջորդող 3-օրյա ժամկետ` վկայականը պատրաստելու համար, այն է` տպագրելու, համապատասխան պաշտոնատար անձի կողմից ստորագրելու և կնքելու համար, զ) մասնագիտական որակավորման վկայականի ստորագրումը վերապահել նախարարի տեղակալին և (կամ) Լիցենզավորման գործակալության պետին, է) սահմանել լիցենզավորող մարմնի կողմից որոշման ընդունումից հետո 3-օրյա ժամկետ` հայտատուին մերժման մասին գրավոր տեղեկացնելու մասին: 2) ՀՀ կառավարության 2005թ. օգոստոսի 25-ի «ՀՀ անասնաբուժության բնագավառում օգտագործվող անասնաբուժական դեղամիջոցների` կենսապատրաստուկների արտադրության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» թիվ 1346-Ն որոշման մեջ վերանայել և լրամշակել 6-րդ գլուխը` մասնագիտական որակավորման ստուգման կարգը` առաջնորդվելով գործընթացի նկարագրությունում ներկայացված առաջարկություններով, մասնավորապես` ա) նախատեսել, որ ստուգումը կատարվում է հայտատուի կողմից ներկայացված մասնագիտական որակավորում ունենալու փաստը հավաստող փաստաթղթերի ուսումնասիրության միջոցով, բ) հանել հարցաշարի միջոցով մասնագիտական գիտելիքների ստուգման ընթացակարգի նկարագրությունը և վկայականի տրամադրման վերաբերյալ դրույթը, գ) վերացնել այլ հակասություններն ու անճշտությունները: |
ՀՀ գյուղա-տնտեսության նախարարություն |
2011 թվականի փետրվարի | ||||||||
15. «Անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման լիցենզավորող և մասնագիտական որակավորման ստուգման հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում 1) «ՀՀ անասնաբուժության բնագավառում օգտագործվող անասնաբուժական դեղամիջոցների` կենսապատրաստուկների արտադրության լիցենզավորող և մասնագիտական որակավորման ստուգման հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում 2) «Բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի լիցենզավորող և մասնագիտական որակավորման ստուգման հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից տրվող 3 տեսակի լիցենզիաներից յուրաքանչյուր տեսակի համար առանձին ստեղծել լիցենզավորման և մասնագիտական որակավորման ստուգման միասնական հանձնաժողով: |
ՀՀ գյուղա-տնտեսության նախարարություն |
2011 թվականի | ||||||||
16. «Անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման լիցենզավորող և մասնագիտական որակավորման ստուգման հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում 1) «ՀՀ անասնաբուժության բնագավառում օգտագործվող անասնաբուժական դեղամիջոցների` կենսապատրաստուկների արտադրության լիցենզավորող և մասնագիտական որակավորման ստուգման հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում 2) «Բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի լիցենզավորող և մասնագիտական որակավորման ստուգման հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում |
Գործող կանոնադրությունների հիման վրա մշակել և հաստատել լիցենզավորող և մասնագիտական որակավորման ստուգման 3 հանձնաժողովի նոր կանոնադրություններ` ամրագրելով նաև հետևյալ դրույթները` |
ՀՀ գյուղա-տնտեսության նախարարություն |
2011 թվականի | ||||||||
17. «Լիցենզավորման և մասնագիտական որակավորման ստուգման ներքին կարգը հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում |
Մշակել և հաստատել լիցենզավորման և մասնագիտական որակավորման ստուգման իրականացման ներքին ընթացակարգ` սահմանելով գործընթացի հաջորդական քայլերի պատասխանատուներին և ժամկետները: |
ՀՀ գյուղա-տնտեսության նախարարություն |
2011 թվականի | ||||||||
18. «Դատական մարմիններում ՀՀ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչության ապահովման մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում |
Մշակել և հաստատել դատական մարմիններում ՀՀ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչության ապահովման գործընթացի ներքին ընթացակարգ` ըստ գործընթացի հաջորդական քայլերի հստակ սահմանելով պատասխանատուներին և ժամկետները |
ՀՀ գյուղա-տնտեսության նախարարություն |
2010 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ | ||||||||
19. «ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2004թ. դեկտեմբերի |
Գործող կարգը լրացնել «Վարչական վարույթի նկատմամբ վերահսկողության իրականացում» նոր բաժնով, որտեղ հստակ կսահմանվի վարչական վարույթի նկատմամբ իրականացվող վերահսկողության գործընթացի հաջորդական քայլերը, դրանց պատասխանատուներին և հնարավոր ժամկետները: |
ՀՀ գյուղա-տնտեսության նախարարություն |
2010 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ | ||||||||
20. «Հայաստանի Հանրապետու-թյան գյուղատնտեսության նախարարության աշխատակազմում համակարգչային տեխնիկայի սպասարկման կարգը հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում |
Կարգում ամրագրել համակարգչային տեխնիկայի, կապի միջոցների, էլեկտրասարքավորումների և այլ տեխնիկական անսարքությունների վերացման վերաբերյալ դրույթները և ընթացակարգը |
ՀՀ գյուղա-տնտեսության նախարարություն |
2010 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ | ||||||||
21. «Հայաստանի Հանրապետու-թյան գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ծառայողական ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման կարգը և պայմանները հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում |
Կարգով ամրագրել ավտոմեքենաների ընթացիկ նորոգման և պահպանման վերաբերյալ դրույթները և ընթացակարգը: |
ՀՀ գյուղա-տնտեսության նախարարություն |
2010 թվականի նոյեմբերի | ||||||||
22. «Գույքի դուրսգրման ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում |
1. Մշակել սույն գործընթացի իրականացման կարգ` սահմանելով պատասխանատուներին և ժամկետները: |
ՀՀ գյուղա-տնտեսության նախարարություն |
2010 թվականի նոյեմբերի | ||||||||
23. «Օտարման ենթակա հիմնական միջոցների (բացառությամբ անշարժ գույքի) օտարման կարգը սահմանելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում |
1. Մշակել սույն գործընթացի իրականացման ներքին ընթացակարգ` սահմանելով պատասխանատուներին և ժամկետները: |
ՀՀ գյուղա-տնտեսության նախարարություն |
2010 թվականի նոյեմբերի | ||||||||
24. «Գնումների գործընթացի կազմակերպման և իրականացման ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում |
Մշակել սույն գործընթացի իրականացման կարգ` սահմանելով պատասխանատուներին և ժամկետները: Կարգում ամրագրել առաջնահերթությունների որոշման հիմքերը, օրինակ` համապատասխան իրավական ակտեր, սահմանված պահանջներ, նախորդ տարիների փորձ, արդիականություն, խնայողատարություն և այլն: |
ՀՀ գյուղա-տնտեսության նախարարություն |
2010 թվականի նոյեմբերի | ||||||||
25. «ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2005թ. սեպտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում կենդանիների հիվանդությունների նկատմամբ հսկողության տեղեկատվական համակարգի ստեղծման մասին» N163-Ա հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում |
Լրամշակել և հաստատել գործող հրամանի հավելված 1-ով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում կենդանիների հիվանդությունների նկատմամբ հսկողության տեղեկատվական համակարգում տվյալների հավաքագրման և փոխանակման կարգը` այն համապատասխանեցնելով գործընթացի փաստացի իրականացվող քայլերին, հստակեցնել տեղեկատվության ստացման աղբյուրները և պարբերականությունը, սահմանել հաջորդական քայլերի պաատասխանատուներին և ժամկետները: |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն |
2011 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ | ||||||||
26. «Գյուղատնտեսական ծրագրերի մոնիթորինգի իրականացման ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում |
1. Մշակել մոնիթորինգի իրականացման ընթացակարգ` սահմանելով նպատակները, մեթոդները, ցուցանիշները, իրականացման ժամկետները և պատասխանատուներին: |
ՀՀ գյուղա-տնտեսության նախարարություն |
2011 թվականի մարտի 1-ին տասնօրյակ | ||||||||
27. «Տեսչական ստուգումների իրականացման կազմակերպման ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի մշակում և հաստատում |
1. Մշակել և հաստատել տեսչական ստուգումների անցկացման նախապատրաստական աշխատանքների կազմակերպման ներքին ընթացակարգ` սահմանելով գործընթացի հաջորդական քայլերի ժամկետները և պատասխանատուներին: Ընթացակարգի մշակման համար ուղղորդվել գործընթացի նկարագրության արդյունքում ներկայացված համապատասխան առաջարկություններով, մասնավորապես` |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն |
2011 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |