«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
1 դեկտեմբերի 2004 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05004319
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
9 նոյեմբերի 2004 թ. |
N 280-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ԹԻՎ 402-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41 հոդվածները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 13-ի ««Անվճարունակ բանկերի և վարկային կազմակերպությունների ժամանակավոր ադմինիստրացիայի ձևավորման կարգն ու ժամկետները, ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարի կողմից ներկայացվող հաշվետվությունները» կանոնակարգ 7-ը և «Անվճարունակ բանկի և վարկային կազմակերպության ֆինանսական առողջացման ծրագրի ձևը հաստատելու մասին»» թիվ 402-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 7-ի 2-րդ գլուխը լրացնել նոր կետով` հետևյալ բովանդակությամբ.
«51. Բանկը համարվում է անվճարունակ, եթե սպառել է իր հիմնական կապիտալի 50 տոկոսը կամ ավելին:
Բանկի հիմնական կապիտալի 50 տոկոսը կամ ավելին սպառված է համարվում, եթե տվյալ ամսվա նրա միջին հիմնական կապիտալի մեծությունը փոքր կամ հավասար է եղել այդ ամսվան նախորդող 12 ամիսների միջին հիմնական կապիտալի կեսին»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ |
Տ. Սարգսյան |
|