«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
22 հուլիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հուլիսի 2002 թվականի N 996-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԵՌԱԳՐԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 03.04.03 N 365-Ն)
Համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ և 17-րդ հոդվածի երկրորդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետությունում հեռագրային կապի ծառայությունների մատուցման գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) հեռագրային կապի ծառայությունների մատուցման գործունեության լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
(որոշումը փոփ. 03.04.03 N 365-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԵՌԱԳՐԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
(վերնագիրը խմբ. 03.04.03 N 365-Ն)
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետությունում հեռագրային կապի ծառայությունների մատուցման լիցենզավորման հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Հեռահաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, օրենսդրական այլ ակտերով և սույն կարգով:
(1-ին կետը փոփ. 03.04.03 N 365-Ն)
2. Համաձայն էլեկտրակապի միջազգային միության երաշխավորագրերի, «Հեռահաղորդակցության մասին» և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջների` սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում հեռահաղորդակցության բնագավառում հեռագրային կապի ծառայությունների մատուցման գործունեության լիցենզավորման կարգը`
ա) (ենթակետն ուժը կորցրել է 03.04.03 N 365-Ն)
բ) (ենթակետն ուժը կորցրել է 03.04.03 N 365-Ն)
(2-րդ կետը փոփ. 03.04.03 N 365-Ն)
3. Սույն կարգի 2-րդ կետում նշված գործունեության տեսակի լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգով:
(3-րդ կետը փոփ. 03.04.03 N 365-Ն)
4. Սույն կարգի 2-րդ կետում նշված գործունեության տեսակի իրականացման համար սույն կարգով տրված լիցենզիաների գործողությունները տարածվում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
(4-րդ կետը փոփ. 03.04.03 N 365-Ն)
5. Սույն կարգի 2-րդ կետում նշված գործունեության տեսակի լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը (այսուհետ` լիցենզավորող մարմին):
(5-րդ կետը փոփ. 03.04.03 N 365-Ն)
6. Իրավաբանական անձ հանդիսացող հայտատուները սույն կարգի 2-րդ կետում նշված գործունեության տեսակով զբաղվելու համար լիցենզավորող մարմին են ներկայացնում հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը`
ա) լիցենզիա ստանալու մասին հայտը, նշելով`
իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական իրավական ձևը, գտնվելու և գործունեություն իրականացնելու վայրը (վայրերը),
լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.
բ) հայտին կցվում են`
կանոնադրության պատճենը,
պետական գրանցման վկայականի պատճենը (բոլոր ներդիրներով),
հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) պատճենը,
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը,
«Հեռահաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան գործունեության իրականացման նախագիծը:
(6-րդ կետը փոփ. 03.04.03 N 365-Ն)
7. Ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող հայտատուները սույն կարգի 2-րդ կետում նշված գործունեության տեսակով զբաղվելու համար լիցենզավորող մարմին են ներկայացնում հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը`
ա) լիցենզիա ստանալու մասին հայտը, նշելով`
ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրը (վայրերը),
լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.
բ) հայտին կցվում են`
անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենը,
հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) պատճենը,
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը,
«Հեռահաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան գործունեության իրականացման նախագիծը:
(7-րդ կետը փոփ. 03.04.03 N 365-Ն)
8. Լիցենզավորող մարմինը լիցենզիա տրամադրելու կամ հայտը մերժելու մասին որոշումն ընդունում է սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո 60 օրվա ընթացքում` «Հեռահաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
9. (կետն ուժը կորցրել է 03.04.03 N 365-Ն)
10. Լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիաների գրանցամատյաններից այլ անձանց տեղեկություններ տրամադրելու համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով:
11. Սույն կարգի 2-րդ կետում նշված գործունեության տեսակի համար լիցենզիաները տրվում են անժամկետ:
(11-րդ կետը փոփ. 03.04.03 N 365-Ն)
12. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է «Հեռահաղորդակցության մասին» և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված, ինչպես նաև սույն կարգի 6-րդ և 7-րդ կետերով պահանջվող փաստաթղթերն ամբողջությամբ չներկայացվելու դեպքում:
13. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների իրականացման ժամանակ լիցենզավորված անձինք պարտավոր են պահպանել բնապահպանական, հիգիենիկ և սանիտարահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերն ու կանոնները:
14. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների իրականացման ժամանակ լիցենզավորված անձինք պարտավոր են պահպանել իրավական ակտերով, այդ թվում` նաև սույն կարգով և յուրաքանչյուր գործունեության տեսակի իրականացման կարգերով նախատեսված պարտադիր պահանջները կամ պայմանները:
15. Սույն կարգի 2-րդ կետում նշված գործունեության տեսակի համար տրված լիցենզիաների պարտադիր պահանջների և պայմանների, ինչպես նաև հեռահաղորդակցության բնագավառի նորմատիվ փաստաթղթերի պահանջների կատարման և հեռահաղորդակցության կանոնների ու նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(15-րդ կետը փոփ. 03.04.03 N 365-Ն)
16. Լիցենզավորված իրավաբանական անձի վերակազմակերպման կամ նրա անվանման կամ գտնվելու վայրի փոփոխման դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած 15-օրյա ժամկետում հայտ ներկայացնել լիցենզիայի վերաձևակերպման համար` կցելով նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը:
17. Անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անվանման կամ բնակության վայրի փոփոխման դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած 15-օրյա ժամկետում հայտ ներկայացնել լիցենզիայի վերաձևակերպման մասին` կցելով նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը:
18. Լիցենզիայի վերաձևակերպումը, լիցենզիայի գործողության կասեցումն ու դադարեցումը, լիցենզիայի կրկնօրինակի տրամադրումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» և «Հեռահաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն:
(հավելվածը խմբ., փոփ. 03.04.03 N 365-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա N
Տրվում է ______________________________________________________________
(Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ համար` ազգանունը, անունը և բնակության վայրը)
Գործունեության տեսակը _________________________________________________
_________________________________________________________________
Լիցենզիայի գործողության ժամկետը __________________________________________
_________________________________________________________________
Լիցենզիան տալու ամսաթիվը ______________________________________________
________________________________________________________________
ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ
ՆԱԽԱՐԱՐ |
_____________ |
_______________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
Կ.Տ.
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |