«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 մայիսի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 05003163
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
22 ապրիլի 2003 թ. |
N 143-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2000 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-ի ԹԻՎ 253 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2000 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 253 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ում (այսուհետև՝ կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1.1. կանոնակարգի 2.8 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2.8. Ինկասացիոն ծառայություն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում կանխիկ դրամի և այլ արժեքների ինկասացիոն ծառայություններ մատուցելու լիցենզիա ունեցող կազմակերպություն».
1.2. կանոնակարգի 6.11 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6.11. Մետաղադրամները փաթեթավորվում են կտորե, առանց արտաքին կարերի պարկերում, որոնք՝
ա) կապվում են լարանով՝ պիտակի հետ միասին, և ծայրերն ամրակցվում են կապարակնիքով, կամ
բ) կնքվում են միանգամյա օգտագործման համարակալված կնիքով՝ պիտակի հետ միասին։
Պարկերի մեջ տեղադրվող մետաղադրամները փաթեթավորվում են նաև թղթե կամ պոլիէթիլենային ծրարներում՝ յուրաքանչյուր ծրարում՝ 100-ական հատ մետաղադրամ: Պարկերում տեղադրված մետաղադրամների գումարի առավելագույն չափ է սահմանվում՝
10 լումա 20 լումա 50 լումա 1 դրամ 3 դրամ 5 դրամ |
- 300 դրամ - 500 դրամ - 1’ 000 դրամ - 2’ 000 դրամ - 3’ 000 դրամ - 5’ 000 դրամ |
10 դրամ 20 դրամ 50 դրամ 100 դրամ 200 դրամ 500 դրամ |
- 10’ 000 դրամ - 20’ 000 դրամ - 50’ 000 դրամ - 100’ 000 դրամ - 200’ 000 դրամ - 500’ 000 դրամ |
Հոբելյանական մետաղադրամները փաթեթավորվում են առանձին պարկերով, որոնց պիտակի վրա գրվում է հոբելյանական մետաղադրամի անվանումը».
1.3. կանոնակարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.12 կետով.
«6.12. Պարկերի մեջ տեղադրվող մետաղադրամները կարող են փաթեթավորվել նաև գլանակների տեսքով՝ յուրաքանչյուր գլանակում մինչև 50-ական հատ մետաղադրամ:
Մետաղադրամների գլանակի փաթեթաթղթի վրա պետք է առկա լինեն հետևյալ վավերապայմանները՝
ա) բանկի (մասնաճյուղի) անվանումը,
բ) անվանական արժեքը,
գ) ընդհանուր գումարը».
1.4. կանոնակարգի կանոն 9-ի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«- Հինգ միլիոն դրամ գումարը գերազանցող կանխիկ դրամի և այլ արժեքների (բացառությամբ՝ վճարահաշվարկային փաստաթղթերի) միջբանկային, այդ թվում՝ ներբանկային (նույն բանկերի մասնաճյուղերի միջև, բանկոմատների լիցքավորման և բանկոմատի մնացորդը բանկ տեղափոխելու նպատակով իրականացվող) բոլոր փոխադրումներն իրականացվում են միայն ինկասացիոն ծառայությունների միջոցով (սխեմա 6)»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Տ. Սարգսյան |
2003 թ. ապրիլի 29 ք. Երևան |