Մինչև 2020թ. հուլիս ամիսը «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերությունը 1998 թվականից համապատասխան իրավական ակտերով իրականացրել է Հայաստանի Հանրապետության օրենսդրական դաշտի կարգավորումները՝ նախ ՀՀ կառավարության որոշմամբ կյանքի կոչելով «ՀՀ պաշտոնական տեղեկագիր» և «ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր» և այլ պաշտոնական պարբերականների հրապարակումները, իսկ 2005 թվականից Ընկերությանն է հանձնվել նաև Հայաստանի Իրավական Տեղեկատվական Համակարգի (ԱՐԼԻՍ) կառավարումն ու սպասարկումը:
2020 թվականի հուլիսից «Նորմատիվ իրավական ակտերի» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի, Արդարադատության նախարարի 2018 թվականի 180-Ն հրամանի և Ընկերության կանոնադրության համաձայն Ընկերությունը մեկնարկել է Միասնական կայքի (ARLIS, ԱՐԼԻՍ www.arlis.am) կառավարումը:
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ մասով ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի մայիսի 7-ի N 180-Ն հրամանով սահմանվել են նորմատիվ իրավական ակտերը հրապարակման ներկայացնելու, միասնական կայքում դրանք հրապարակելու, դրանցում ուղղում կատարելու և պաշտոնական ինկորպորացիայի կարգերը, նաև սահմանվել, որ՝ «1. Նորմատիվ իրավական ակտերի էլեկտրոնային ձևով պաշտոնական հրապարակումն իրականացվում է ԱՐԼԻՍ (https://www.arlis.am) միասնական կայքում (այսուհետ` միասնական կայք) հրապարակելու միջոցով:»
Հայաստանի Իրավական Տեղեկատվական Համակարգը (հայերեն հապավում՝ ՀԻՏՀ) (անգլերեն՝ Armenian Legal Information System - ARLIS) գործում է ինտերնետային երեք հասցեներով. www.arlis.am, www.laws.am, www.legislation.am:
Քանի որ https://www.arlis.am կայքը հայտարարվել է Միասնական, ուստի ի տարբերություն նախորդ տարիների, Կայքում գտնվող և փոխադարձաբար կապի մեջ մտնող բոլոր ենթաօրենսդրական ակտերը սկսել են անցնել պաշտոնականացման գործընթաց:
Այս փուլում կատարվում են հսկայական թվով տրամաբանական կապերի ստեղծում և համաձայն Արդարադատության նախարարի 2020 թվականի օգոստոսի 3-ի 302-Ն հրամանի 2-րդ գլխի Հավելված 2-ի պահանջի դրվում է «Պաշտոնական ինկորպորացիա» մակնշումը, որ նշանակում է, որ ակտը ճանաչվել է պաշտոնական ինկորպորացիա անցած կամ՝ պաշտոնական, այսինքն ստանում է միակ պաշտոնական սկզբնաղբյուրի կարգավիճակ՝ թե՛ պետական-պաշտոնական, թե՛ դատական համակարգի, թե՛ հանրային հատվածի և հասարակության համար: Իսկ մինչ վերջնական արդյունքին հասնելը կատարվում են 7 փուլային աշխատանքներ, որոնց ընթացքում կատարվում են իրավական ակտերի ստուգում, համեմատում, ֆորմատավորում, պարամետրերի լրացում, ARLIS տվյալների շտեմարանի արխիվային դիտման տարբերակի ստեղծում՝ «Լույս է տեսել» բաժնում և այլն:
Պաշտոնական ինկորպորացիաների շրջանակներում Արդարադատության նախարարի 2020 թվականի օգոստոսի 3-ի 302-Ն հրամանով Ընկերությանն է վերապահված նաև սխալներ նկատելու դեպքում իրավական ակտերի ուղղման գործընթացի կարգավորումը: Ավելին՝ գործադրի կամ օրենսդրի սխալի դեպքում, երբ անհնար է կատարել իրավական ակտի ինկորպորացիան, Ընկերությունը համապատասխան գրությամբ դիմում է Արդարադատության նախարարին, որը կարող է հանգեցնել իրավական ակտի փոփոխության գործընթացի: Արդարադատության նախարարի 2020 թվականի օգոստոսի 3-ի 302-Ն հրամանով Ընկերությանն է վերապահված նաև Միասնական կայքում առկա բոլոր իրավական ակտերի սկզբնաղբյուրների հետ նույնականացման աշխատանքները (աշխատանքների ավարտ նշված է 2027 թվականը՝ որոշակի ընթացակարգով), որը կապահովի Միասնական կայքի պաշտոնական կարգավիճակը: Միասնական կայքում զետեղվում են նաև լոկալ ակտերը, որոնց մի զգալի մասը ցուցում է ունենում ուժի մեջ մտնելպաշտոնական հրապարակումից հետո:
Միասնական կայքում հրատարակվում են նաև անհատական ակտերը, որոնք իբրև իրավական ակտի տեսակ փոխադարձաբար կապված են նորմատիվ ակտերին և ի կատարումն նորմատիվ իրավական ակտերի են, և սրանց հետ կատարվում են բոլոր այն աշխատանքները (հրատարակում, ինկորպորացիա և տրամաբանական կապերի ստեղծում), ինչը որ արվում է նորմատիվ իրավական ակտերի հետ:
Հրատարակվում են նաև ՄԻԵԴ ակտեր, վճռաբեկ դատարանի միջանկյալ/նախադեպային որոշումներ, որոնք համալրում են պետական միասնական կայքը և ապահովում նրա համընդհանուր հարթակ լինելը (ARLIS-Portal):
ԵՏՄ ակտերի թարգմանությունների հրապարակումը կարգավորվում է ՀՀ կառավարության 2020 թվականի 1349-Ն որոշմամբ: 2003 թվականից «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերությունը ձեռնամուխ է եղել նաև օրենքների թարգմանությունների հրապարակմանը: «Արլիս» կայքում դրված են ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքների ռուսերեն կամ անգլերեն բոլոր այն թարգմանությունները, որոնք պաշտոնապես ուղարկվել են հրատարակության:
Օրենքների ռուսերենով ներկայացնելը պայմանավորված է նաև 1994թ. կնքված «ՀՀ կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև իրավական տեղեկատվության փոխանակման մասին» Համաձայնագրով, որի 2-րդ հոդվածով` «Կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է մյուս կողմին տրամադրել իրավական ակտերի մասին պահանջվող տեղեկատվությունը»: Համաձայնագրի Թեմատիկ ցանկում ընդգրկված են փոխանակման ենթակա ոլորտի ակտերը` պետական կարգի, քաղաքացիական իրավունքի, ամուսնության և ընտանիքի, քաղաքացիական դատավարության և այլ ոլորտների օրենսդրության ներառումով:
2022 թվականի մարտ ամսից Ընկերությունը ARLIS գործող կայքի զուգահեռ օգտվողներին ներկայացնում է կայքի նոր փորձնական տարբերակը, որը հիմնականում պահպանել է նախորդ կայքի մոտեցումները՝ տրամադրելով բազմաթիվ նոր հնարավորություններ.
- որոնման արդյունքում ստացված իրավական ակտերի ներկայացնելու նոր ալգորիթմ.
- ընթերցման համար բացված իրավական ակտի նոր տեսք.
- հաճախակի դիտված իրավական ակտերի ցանկ.
- վերջի հրապարակված իրավական ակտերի ցանկ.
- գրանցվելու և անձնական գրասենյակ ունենալու հնարավորություն, ինչը կապահովի նախընտրած իրավական ակտի հետ աշխատանքը գրասենյակի միջավայրում նախընտրած իրավական ակտի վերաբերյալ ծանուցումներ ստանալը: