ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
«ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ» 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Վավերացնել 2012 թվականի մայիսի 30-ին Աշգաբադում ստորագրված՝ «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միջգրադարանային բաժանորդագրության համակարգի ստեղծման մասին» 1999 թվականի հունվարի 13-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը (կից հայտարարությամբ)՝ ելնելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2013 թվականի սեպտեմբերի 10-ի ՍԴՈ-1107 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումից՝ Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ |
Գ. Սահակյան |
27 փետրվարի 2017 թվականի, քաղ. Երևան ԱԺՈ-284-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
«ԱՊՀ մասնակից պետությունների միջգրադարանային բաժանորդագրության համակարգի ստեղծման մասին» 1999 թվականի հունվարի 13-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության նախագծի 1-ին հոդվածի 4-րդ կետի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետությունը ելնում է այն ըմբռնումից, որ արդյունքում «ԱՊՀ մասնակից պետությունների միջգրադարանային բաժանորդագրության համակարգի ստեղծման մասին» 1999 թվականի հունվարի 13-ի համաձայնագրին կից՝ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին արձանագրությունները Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ կմտնեն միայն դրանց ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ` Հայաստանի Հանրապետության ազգային օրենսդրությամբ նախատեսված ներպետական ընթացակարգերի կատարումից հետո: