ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 նոյեմբերի 2023 թվականի |
թիվ 33 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ (ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ) ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԻՐԱԳՈՐԾԵԼԻՍ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 30-րդ կետին համապատասխան և առաջնորդվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 200 որոշմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝
«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու մարմինների միջև աշխատավորների (նրանց ընտանիքների անդամների) կենսաթոշակները սահմանելու և վճարելու համար անհրաժեշտ էլեկտրոնային փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների փոխանակման ապահովում» ընդհանուր գործընթացը Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցության կանոնները.
«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու մարմինների միջև աշխատավորների (նրանց ընտանիքների անդամների) կենսաթոշակները սահմանելու և վճարելու համար անհրաժեշտ էլեկտրոնային փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների փոխանակման ապահովում» ընդհանուր գործընթացը Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու մարմինների միջև տեղեկատվական փոխգործակցության կանոնակարգը.
«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու մարմինների միջև աշխատավորների (նրանց ընտանիքների անդամների) կենսաթոշակները սահմանելու և վճարելու համար անհրաժեշտ էլեկտրոնային փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների փոխանակման ապահովում» ընդհանուր գործընթացը Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելու համար օգտագործվող էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների ձևաչափերի ու կառուցվածքների նկարագրությունը.
«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու մարմինների միջև աշխատավորների (նրանց ընտանիքների անդամների) կենսաթոշակները սահմանելու և վճարելու համար անհրաժեշտ էլեկտրոնային փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների փոխանակման ապահովում» ընդհանուր գործընթացին միանալու կարգը։
2. Սահմանել, որ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու մարմինների միջև աշխատավորների (նրանց ընտանիքների անդամների) կենսաթոշակները սահմանելու և վճարելու համար անհրաժեշտ էլեկտրոնային փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների փոխանակման ապահովում» ընդհանուր գործընթացը Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների իրավասու մարմինների միջև տեղեկատվական փոխգործակցությունն իրականացվում է էլեկտրոնային թվային ստորագրության (էլեկտրոնային ստորագրության) կիրառմամբ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2023 թվականի մարտի 14-ի թիվ 33 որոշմամբ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հոկտեմբերի 2023 թվական: