ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
20 հուլիսի 2015 թ. ք. Երևան |
թիվ 70-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԹԵՎ», «ԼՈՌՈՒ ՄԻԳ», «ԱԼՏ» ՀԵՌՈՒՍՏԱԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ», «ԱՆԿՅՈՒՆ ԳՈՒՄԱՐԱԾ 3», «ՔԱՄՈՒՏ», «ԼՈՌԻ ԹԻ-ՎԻ», «ԻՋԵՎԱՆ ՍՏՈՒԴԻԱ», «ԱՆՆԱ ԵՎ ԿԱՐԵՆ», «ՉԱՊ ՔԵՄԻՔԼ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ «ԷՋՄԻԱԾԻՆ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ԱԿ-Ի ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 3-րդ մասի, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 30-րդ և 38-րդ հոդվածների դրույթներով և հիմք ընդունելով լիցենզիաների գործողության ժամկետները երկարաձգելու վերաբերյալ «ԹԵՎ», «ԼՈՌՈՒ ՄԻԳ», «ԱԼՏ» ՀԵՌՈՒՍՏԱԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ», «ԱՆԿՅՈՒՆ ԳՈՒՄԱՐԱԾ 3», «ՔԱՄՈՒՏ», «ԼՈՌԻ ԹԻ-ՎԻ», «ԻՋԵՎԱՆ ՍՏՈՒԴԻԱ», «ԱՆՆԱ ԵՎ ԿԱՐԵՆ», «ՉԱՊ ՔԵՄԻՔԼ» ՍՊ ընկերությունների և «ԷՋՄԻԱԾԻՆ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ԱԿ-ի (այսուհետ` Ընկերություններ) հայտերը, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշեց.
Բավարարել Ընկերությունների հայտերը՝
1. «ԹԵՎ» ՍՊ ընկերության հեռուստահաղորդումների հեռարձակման թիվ 47 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2016 թվականի հունվարի 1-ը:
2. «ԼՈՌՈՒ ՄԻԳ» ՍՊ ընկերության հեռուստահաղորդումների հեռարձակման թիվ 58 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2016 թվականի հունվարի 1-ը:
3. «ԱԼՏ» ՀԵՌՈՒՍՏԱԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊ ընկերության հեռուստահաղորդումների հեռարձակման թիվ 49 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2016 թվականի հունվարի 1-ը:
4. «ԱՆԿՅՈՒՆ ԳՈՒՄԱՐԱԾ 3» ՍՊ ընկերության հեռուստահաղորդումների հեռարձակման թիվ 79 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2016 թվականի հունվարի 1-ը:
5. «ՔԱՄՈՒՏ» ՍՊ ընկերության հեռուստահաղորդումների հեռարձակման թիվ 81 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2016 թվականի հունվարի 1-ը:
6. «ԼՈՌԻ ԹԻ-ՎԻ» ՍՊ ընկերության հեռուստահաղորդումների հեռարձակման թիվ 83 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2016 թվականի հունվարի 1-ը:
7. «ԻՋԵՎԱՆ ՍՏՈՒԴԻԱ» ՍՊ ընկերության հեռուստահաղորդումների հեռարձակման թիվ 85 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2016 թվականի հունվարի 1-ը:
8. «ԱՆՆԱ ԵՎ ԿԱՐԵՆ» ՍՊ ընկերության հեռուստահաղորդումների հեռարձակման թիվ 97 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2016 թվականի հունվարի 1-ը:
9. «ՉԱՊ ՔԵՄԻՔԼ» ՍՊ ընկերության հեռուստահաղորդումների հեռարձակման թիվ 98 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2016 թվականի հունվարի 1-ը:
10. «ԷՋՄԻԱԾԻՆ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ԱԿ-ի հեռուստահաղորդումների հեռարձակման թիվ 43 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2016 թվականի հունվարի 1-ը:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն Ընկերություններին պատշաճ ձևով հանձնելու կամ ուղարկելու օրվան հաջորդող օրվանից:
Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար |
Ժ. Դադասյան |