Գլխավոր տեղեկություն
Номер
N 93-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (31.01.2021-01.05.2021)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.01.11-2021.01.24 Պաշտոնական հրապարակման օրը 14.01.2021
Принят
Ջրվեժ համայնքի ավագանի
Дата принятия
25.12.2020
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
25.12.2020
Дата вступления в силу
24.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ

 

ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«25» դեկտեմբերի 2020 թվականի N 93-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել՝

1) Ջրվեժ համայնքի 2021 թվականի բյուջեն`

ա. եկամուտների գծով 386,582.0 հազար դրամ,

բ. ծախսերի գծով 996,785.1 հազար դրամ,

գ. դե‎ֆիցիտը (պակասուրդը)` 610,203.1 հազար դրամ:

2) Ջրվեժ համայնքի 2021 թվականի բյուջեի եկամուտները ըստ ձևավորման աղբյուրների, համաձայն հավելվածի հատված 1-ի:

3) Ջրվեժ համայնքի 2021 թվականի բյուջեից հատկացումները ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման՝ համաձայն հավելվածի հատված 2-ի:

4) Ջրվեժ համայնքի 2021 թվականի բյուջեից հատկացումները ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելվածի հատված 3-ի:

5) Ջրվեժ համայնքի 2021 թվականի բյուջեի դե‎ֆիցիտը (պակասուրդը)` համաձայն հավելվածի հատված 4-ի:

6) Ջրվեժ համայնքի 2021 թվականի բյուջեի դե‎ֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հավելվածի հատված 5-ի:

7) Ջրվեժ համայնքի 2021 թվականի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման` համաձայն հավելվածի հատված 6-ի:

(1-ին կետը փոփ. 15.01.21 N 4-Ն)

2. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ, որոնց հանրագումարը չպետք է գերազանցի սույն որոշմամբ հաստատված չափաքանակների 15 %-ը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

կողմ (7)

դեմ (0)

ձեռնպահ (0)

ԳԱՅԱՆԵ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

   

ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ

   

ԳՐԻՇԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

   

ԶՀԱՐ ՍԱՄՍՈՆՅԱՆ

   

ԷԼԼԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

   

ՆՎԵՐ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

   

ՎԱՀԱԳՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

   

Համայնքի ղեկավար`

Ռոբերտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

2020 թ. դեկտեմբերի 25

գ. Ջրվեժ

 

Հավելված

ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի

ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի

93-Ն որոշման

(հավելվածը փոփ. 15.01.21 N 4-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հունվարի 2021 թվական:

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան