ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 դեկտեմբերի 2008 թվականի N 1012-Ա
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 814-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը և Հայաստանում նախնական մասնագիտական (արհեստագործական) ու միջին մասնագիտական կրթության և ուսուցման բնագավառում բարեփոխումներն առավել արդյունավետ դարձնելու, ինչպես նաև համակարգի հետագա զարգացումն ապահովելու նպատակով`
1. Ստեղծել մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհուրդ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի նոյեմբերի 21-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 814-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2008 թ. դեկտեմբերի 11 Երևան |
Հավելված |
ԿԱԶՄ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ
Վ. Դումանյան | - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար (խորհրդի նախագահ) |
Ռ. Սարգսյան | - Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ (խորհրդի նախագահի տեղակալ) |
Ա. Գևորգյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական (խորհրդի նախագահի տեղակալ) |
Ժ. Անդրեասյան |
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ (խորհրդի նախագահի տեղակալ) |
Վ. Տերտերյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ |
Ռ. Գևորգյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Գ. Մակարյան | - Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ) |
Գ. Գալստյան | - Հայաստանի շինարարների միության նախագահ (համաձայնությամբ) |
Ս. Չիբուխչյան | - Հայաստանի գործատուների հանրապետական միության «Արմենպակ» գործատուների ճյուղային միության նախագահ (համաձայնությամբ) |
Մ. Մարկոսյան |
- «Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն |
Է. Մեհրաբյան |
- ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ծրագրերի համակարգող |
Ա. Ալեքսանյան |
- ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Վ. Ամիրյան | - ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի միջազգային համագործակցության բաժնի պետ (համաձայնությամբ) |
Հ. Ջհանգիրյան | - Ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ) |
Հ. Դանիելյան |
- Հայաստանի արդյունաբերության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ) |
Է. Փահլևանյան |
-Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ) |
Լ. Հակոբյան | - Հայաստանի բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ |
Գ. Ղարիբյան |
- Հայաստանի կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ) |
Է. Մանասերյան |
- Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի կազմակերպաուսումնական կենտրոնի ղեկավար |
Կ. Ալոյան |
- «Էլեկտրաարհմիություն» արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Պողոսյան | - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության ՄԿՈՒ քաղաքականության մշակման և ռազմավարության բաժնի պետ (խորհրդի քարտուղար) |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|