«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 հունվարի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հունվարի 2005 թվականի N 8-Ա
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՎԱՐԿԻ ՀԱՇՎԻՆ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Համաշխարհային բանկի Տրանսպորտի վարկային ծրագրի շրջանակներում «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ձեռք բերված գույքն անհատույց օտարել Հայաստանի Հանրապետությանը:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել`
ա) «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը` համաձայն N 2 հավելվածի.
21 . Սույն որոշման N 3 հավելվածում նշված գույքն անհատույց հանձնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, այն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությանն ամրացնելու նպատակով.
(21 կետը լրաց. 10.08.06 N 1137-Ա)
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված գույքը մուտքագրել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշիռ (որպես նյութական արժեքներ), հետագայում որպես պատվիրատու, ճանապարհներին տեղադրելու համար անհատույց տրամադրել մրցույթների արդյունքում հաղթող ճանաչված Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքներ իրականացնող կապալառու կազմակերպություններին՝ ճանապարհներին տեղադրված նշանների համալրման նպատակով:
(3-րդ կետը լրաց. 20.12.12 N 1596-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2005 թ. հունվարի 19 |
Հավելված N 1 |
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ |
Գույքի անվանումը |
Քանակը |
Ընդհանուր |
1. |
Ճանապարհային արգելափակոցներ |
504205200 | |
այդ թվում` |
| ||
ա) ճանապարհային արգելափակոցների ճաղեր |
7334 հատ |
332028000 | |
բ) ճանապարհային արգելափակոցների ձողեր |
7539 հատ |
148449600 | |
գ) ճանապարհային արգելափակոցների ներդիրներ |
7539 հատ |
4677600 | |
դ) ճանապարհային արգելափակոցների ծայրեր |
64 հատ |
8640000 | |
ե) անդրադարձիչներ |
7539 հատ |
6339600 | |
զ) հեղյուսներ, մանեկներ, տափօղակ (M16) |
3.4 տ |
4070400 | |
2.
|
Ճանապարհային ներկ |
95954800 | |
այդ թվում` | |||
ա) ճանապարհային ներկ |
100 տ |
90874840 | |
բ) լաքապատված լուսարտացոլող գնդիկներ (այդ թվում` լուսարտացոլող գնդիկներ` 5 տոննա) |
6 տ |
5079960 | |
3. |
Ճանապարհային նշաններ |
|
183643038.5 |
այդ թվում` | |||
ա) ճանապարհային նշաններ (ներառյալ մոնտաժման համար անհրաժեշտ մանրամասները) |
13930 հատ |
144707204.5 | |
բ) ճանապարհային նշանների երկաթյա ցինկապատ ձողեր (d=57 մմ, հաստությունը` 3.5 մմ) |
33753 գծմ |
38935834 | |
|
Ընդամենը |
779259298.5 |
(հավելվածը փոփ. 10.08.06 N 1137-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
Գույքի անվանումը |
Քանակը |
Ընդհանուր |
Ավտոմեքենաների արագությունը չափող սարքավորում (ռադար) «Իսկրա-1» |
83015773 | |
այդ թվում` |
||
ա) ռադար «Իսկրա-1» |
150 | |
բ) «Իսկրա-1» ռադարի մարտկոցներ |
150 | |
գ) «Իսկրա-1» ռադարի պայուսակ |
150 | |
դ) մալուխներ` մարտկոցների լիցքավորման համար |
150 | |
Ընդամենը |
83015773 |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 |
Ց Ա Ն Կ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
(N3 հավելվածը լրաց. 10.08.06 N 1137-Ա) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
20.12.2012, N 1596-Ա | 22.12.2012, N 8-Ա | |
10.08.2006, N 1137-Ա | 22.08.2006, N 8-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|