ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1025-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 661-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 21-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 701-Լ, N 703-Լ և N 705-Լ որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 661-Լ որոշմամբ (այսուհետ՝ որոշում) հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կառուցվածքում՝
1) Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչությունն անվանափոխել մասնագիտական կրթության և ուսուցման վարչության.
2) լրացուցիչ և շարունակական կրթության բաժինը միացնել մասնագիտական կրթության և ուսուցման վարչությանը.
3) գրահրատարակչության բաժինը միաձուլել ժամանակակից արվեստի վարչությանը՝ ստեղծելով ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչություն.
4) գնման գործընթացների և դրամաշնորհային մրցույթների կազմակերպման վարչությունն անվանափոխել գնումների կազմակերպման վարչության:
2. Որոշման հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 34.1-ին ենթակետով.
«34.1) իրականացնում է ազգային պահուստում հաշվեգրման ենթակա արժեքների հաշվառումը, պահպանությունը, վերականգնումը և կառավարության հանձնարարությամբ դրանց ցուցադրումը։».
2) 11-րդ կետի՝
ա. 15-րդ ենթակետում «նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական, մասնագիտական» բառերը փոխարինել «արհեստագործական և միջին մասնագիտական» բառերով,
բ. 20-րդ ենթակետում «միջին և նախնական (արհեստագործական) մասնագիտական» բառերը փոխարինել «արհեստագործական և միջին մասնագիտական» բառերով.
3) հավելվածի 34-րդ կետի 2-րդ ենթակետում «նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչություն» բառերը փոխարինել «մասնագիտական կրթության և ուսուցման վարչություն» բառերով.
4) հավելվածի 34-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 24-րդ ենթակետով.
«24) ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչություն.».
5) հավելվածի 35-րդ կետի 11-րդ ենթակետում «գնման գործընթացների և դրամաշնորհային մրցույթների կազմակերպման վարչություն» բառերը փոխարինել «գնումների կազմակերպման վարչություն» բառերով.
6) ուժը կորցրած ճանաչել 34-րդ կետի 11-րդ, 22-րդ և 23-րդ ենթակետերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
15.11.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|