«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 սեպտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 օգոստոսի 2005 թվականի N 1384-Ն
ԱՄԵՆԱՄՅԱ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԱՅԴ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 161-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
ա) ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը և արձակուրդի նվազագույն տևողությունը` համաձայն N 1 հավելվածի.
բ) ամենամյա լրացուցիչ արձակուրդի տրամադրման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2005 թվականի հունիսի 21-ից հետո ծագող հարաբերությունների վրա:
|
Ա. Մարգարյան |
2005 թ. օգոստոսի 29 |
ՀՀ կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1384-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԱՄԵՆԱՄՅԱ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ
NN |
Մասնագիտությունը, բնագավառը |
Հնգօրյա աշխատանքային ռեժիմով աշխատող (աշխատանքային օր) |
Վեցօրյա աշխատանքային ռեժիմով աշխատող (աշխատանքային օր) |
1 |
2 |
3 | 4 |
1. |
Ավագ բուժաշխատող |
2 |
2 |
2. |
Ստոմատոլոգ |
2 |
2 |
3. |
Դեղագետ և դեղագործ |
2 |
2 |
4. |
Միջին բուժաշխատող |
2 |
2 |
5. |
(կետն ուժը կորցրել է 07.09.23 N 1527-Ն) | ||
6. |
Տեխնիկ-քիմիկոս |
2 |
2 |
7. |
Անասնաբույժ |
4 |
4 |
8. |
Գնացքի, էլեկտրագնացքի և լոկոմոտիվի վարորդ |
5 |
6 |
9. |
Մատենագետ, արխիվագետ, արխիվի ֆոնդապահ, արխիվի համակարգչային և թվայնացնող սարքավորումների ապարատավար, լաբորատորիայի վերականգնող, կազմարար և ախտահանող, արխիվի կամ արխիվագիտական ստորաբաժանման ղեկավար, փաստաթղթավար, պոլիգրաֆիական արտադրության, ստորգետնյա արխիվադարանի սպասարկման և կինոարտադրության աշխատողներ ու հարակից մասնագիտությունների մասնագետներ |
5 |
6 |
10. |
Գրադարանավար |
5 |
6 |
11. |
Ինքնաթիռների օդաչու և հարակից մասնագետներ |
4 |
4 |
12. |
Ավիակարգավար (դիսպետչեր) |
9 |
10 |
13. |
Ինքնաթիռների երթևեկության անվտանգության տեխնիկ |
4 |
4 |
14. |
Մաքսային ծառայող |
4 |
|
15. |
Հարկային ծառայող |
4 |
|
16. |
Համայնքային ծառայող |
4 |
|
17. |
Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնող |
4 |
|
18. |
Քաղաքական պաշտոն զբաղեցնող` բացառությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի և Հայաստանի Հանրապետության կառավարության անդամների |
4 |
|
18.1. |
Վարչական պաշտոններ, ինքնավար պաշտոններ՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատավորների, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների դատավորների, դատախազների, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողների և Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների |
4 |
|
19. |
Հայեցողական պաշտոն զբաղեցնող և քաղաքացիական աշխատանք կատարող |
4 |
|
19.1. |
Դատախազներ |
7 |
|
20. |
Դատական ծառայող |
4 |
|
20.1 |
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողներ, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներ |
7 | |
21. |
Լրագրող |
4 |
4 |
22. |
Հայինկասացիայի աշխատող |
4 |
4 |
23. |
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և բանկային համակարգի աշխատող |
4 |
4 |
24. |
Ուղեկցորդ երկաթուղու վագոնի, օդանավի և նավի բորտուղեկցորդ |
4 |
4 |
25. |
Վագոնավար հասարակական տրանսպորտի |
4 |
4 |
26. |
Բանվոր, բեռնատար մեքենայի վարորդ` զբաղված լեռնային, լեռնահիմնական, շինմոնտաժային և շիննորոգման աշխատանքներում |
9 |
10 |
27. |
Լեռնագործ, բեռնատար մեքենայի վարորդ և բանվոր այլ մասնագիտությունների, ստորգետնյա և բաց եղանակներով օգտակար հանածոների արդյունահանման, պայթեցնող, քարտաշ, քար մշակող և հարակից մասնագետ |
9 |
10 |
28. |
Շինարար-տեղակայորդ և հարակից մասնագետներ |
5 |
6 |
29. |
Բանվոր-հարդարողներ` զբաղված շինարարական և շիննորոգման աշխատանքներում և հարակից մասնագետներ |
5 |
6 |
30. |
Ներկարար, բանվոր շենքերի և շինությունների մակերևույթների մաքրման և հարակից մասնագետներ |
5 |
6 |
31. |
Բանվոր և բեռնատար մեքենաների վարորդ` զբաղված հանքահորերի (հանքերի), բացահանքերի (կտրվածքների), մետրոպոլիտենների, թունելների և հատուկ նշանակություն ունեցող ստորգետնյա կառույցների շինարարությունում |
9 |
10 |
32. |
Բանվոր մետաղամշակման և մեքենաշինական արդյունաբերության |
5 |
6 |
33. |
Կաղապարող, եռակցող, դարբին, գրտնակիչ, կառուցվածքային (կոնստրուկցիոն) մետաղի նախապատրաստող և հարակից նախապատրաստողներ, հարակից մասնագետներ |
5 |
6 |
34. |
Գործիքագործ-փականագործ, հաստոցավար, կարգաբերող, բանվոր և հարակից մասնագետներ |
5 |
6 |
35. |
Բանվոր` զբաղված արծնապատմամբ, մետաղապատմամբ և ներկմամբ |
5 |
6 |
36. |
Բանվոր` զբաղված հղկանյութերի, սինթետիկ ալմաստների, գերկարծր նյութերի և դրանցից պատրաստվող արտադրատեսակների և բնական ալմաստների արտադրությունում |
9 |
10 |
37. |
Բանվոր գրահրատարակչական արտադրության |
4 |
4 |
38. |
Եռակցող, էլեկտրագազաեռակցող, գազակտրող և հարակից մասնագետներ |
5 |
6 |
39. |
Վերամբարձ կռունկի մեքենավար (կռունկավար) և հարակից մասնագետներ |
5 |
6 |
40. |
Հավաքորդ-փականագործ էլեկտրական, էլեկտրամեխանիկական և ռադիոէլեկտրական սարքերի և հարակից մասնագետներ |
5 |
6 |
41. |
Օպերատոր, ապարատավար և մեքենավար քիմիական նյութերի արտադրության սարքավորանքի, նորոգող փականագործ և էլեկտրափականագործ կայանքի, կաթսայական, տուրբինային և շոգետուրբինային սարքավորման, պոմպակայանի, էներգաբլոկի, էլեկտրակայանի և ցանցի, ռադարային համալիրի, մայրուղային ռադիոլոկացիոն համակարգի և հարակից մասնագետներ |
5 |
6 |
42. |
Օդային գծերում վերնային աշխատանքներով զբաղված վերանորոգող և էլեկտրացանցերում մալուխների նորոգման ու մալուխային գծերի վրա կապարային կցորդիչներ տեղադրող էլեկտրամոնտյոր-փականագործ |
5 |
6 |
43. |
Հիմնային և թթվային մարտկոցներ լիցքավորող ու սպասարկող աշխատող |
5 |
6 |
44. |
Ծովի մակերևույթից 2000 մետրից ավելի բարձրության վրա աշխատանքներ կատարող ճարտարագիտական-տեխնիկական աշխատող |
5 |
6 |
45. |
(կետն ուժը կորցրել է 29.11.18 N 1420-Ն) | ||
45.1. |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայող՝ 1) մինչև 15 տարվա ծառայության ստաժի դեպքում 2) 15-25 տարվա ծառայության ստաժի դեպքում 3) 25 և ավելի տարվա ծառայության ստաժի դեպքում |
2
7 9 |
|
46. |
Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատողներ, ովքեր իրականացնում են ստորև նշված աշխատանքները` |
5 |
6 |
47. |
Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատողներ, ովքեր իրականացնում են ստորև նշված աշխատանքները` |
9 |
10 |
48. |
էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կարգավարներ |
6 |
7 |
49. |
1) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի հաստատությունների (մանկատներ), երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունների, երեխաների աջակցության կենտրոնների, երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնների, պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների սպասուհիներ. |
4 |
4 |
Հայաստանի Հանրապետության
|
Մ. Թոփուզյան
|
|
ՀՀ կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1384-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԱՄԵՆԱՄՅԱ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների արձակուրդի տրամադրման կարգը:
2. Յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար ամենամյա լրացուցիչ արձակուրդը տրամադրվում է տվյալ աշխատանքային տարում:
3. Ամենամյա լրացուցիչ արձակուրդը միացվում է ամենամյա նվազագույն արձակուրդին և կարող է տրամադրվել միասին կամ առանձին՝ ամենամյա արձակուրդ տրամադրելու՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգին համապատասխան, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
(հավելվածը խմբ. 17.11.23 N 1992-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |