ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հոկտեմբերի 2023 թ. N 79-Ն
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով, հիմք ընդունելով Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 102-Ն որոշման 2-րդ կետը՝ ավագանին որոշում է`
1. Ջերմուկ համայնքի բյուջեի եկամտային մասի «38-01-00-պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ» գործառնական նշանակության «0069-Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ստացվող սուբսիդիաներ» տնտեսագիտական հոդվածը ավելացնել 26,856,400 ՀՀ դրամ գումարով, «38-01-00- Ջերմուկ սուբվենցիաներ» գործառնական նշանակության «0069-Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ստացվող սուբսիդիաներ» տնտեսագիտական հոդվածից ներքին վերաբաշխումով 5,008,000 ՀՀ դրամ գումարն ուղղել «38-06-00 - այլ աղբյուրներից դրամաշնորհներ» գործառնական նշանակության «0026- կապիտալ արտաքին դրամաշնորհ՝ ստացված միջազգային կազմակերպություններից» տնտեսագիտական հոդվածին:
2. Ջերմուկ համայնքի բյուջեի ծախսային մասի գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշիվներում կատարել հետևյալ փոփոխություններն ու ներքին վերաբաշխումները՝
2.1․ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և Ջերմուկի համայնքապետարանի միջև ս/թ սեպտեմբերի 22-ին կնքված կապիտալ սուբվենցիայի հատկացման N 09/23 պայմանագրին համապատասխան՝ Ջերմուկ քաղաքի ճոպանուղու գլխավոր ճոպանի հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար բաժին 04, խումբ 05, դաս 05, ծրագիր 53, 210002-«Ջերմուկի ճոպանուղի սուբվենցիա» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «5113- շենքերի և շինությունների կապիտալ հիմնանորոգում» տնտեսագիտական հոդվածը ավելացնել 26,856,400 ՀՀ դրամ:
2.2․ Բաժին 04, խումբ 05, դաս 05, ծրագիր 53,210002- «Ջերմուկի ճոպանուղի սուբվենցիա» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «5121- տրանսպորտային սարքավորումներ» տնտեսագիտական հոդվածը պակասեցնել 5,008,000 ՀՀ դրամ գումարով՝ տեղափոխելով բաժին 04, խումբ 02, դաս 01, ծրագիր 55, 210002 - «հակակարկտային կայաններ» գործառնական նշանակության ծախսերի կատարման «5129-այլ մեքենաներ և սարքավորումներ» տնտեսագիտական հոդված:
3․ Սույն որոշման 1-ին և 2-րդ կետով կատարված փոփոխությունները հաշվի առնելով՝ ի գիտություն ընդունել Ջերմուկ համայնքի 2023 թվականի բյուջեն՝ ս/թ հոկտեմբերի 31-ի դրությամբ՝
Ընդամենը ՝ Եկամուտների գծով- 936,100,247.0 ՀՀ դրամ
Ծախսերի գծով- 936,100,247.0 ՀՀ դրամ
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Կողմ -8
ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳՈՀԱՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱԶԱՏ ՄԿՐՏՉՅԱՆ ՄԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՎԱՀԱՆՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ ԱՆՆԱ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ |
ՎԱՐԴԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ |
2023 թ. հոկտեմբերի 31 ք. Ջերմուկ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 նոյեմբերի 2023 թվական: