ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 փետրվարի 2024 թվականի |
թիվ 11 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Եվրասիական տնտեսական միության դատարանի կոլեգիայի 2023 թվականի հուլիսի 12-ի որոշման և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23 թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման գործերի քննության կարգի 46-րդ կետի 4-րդ ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Չեղարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի հունվարի 17-ի «Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման առկայության մասին» թիվ 8 որոշումը:
2. «Ղազախստանի Հանրապետության պրոֆեսիոնալ հաշվապահների պալատ» հաշվապահների մասնագիտական կազմակերպության (Ղազախստանի Հանրապետություն, քաղ. Ալմաթի, Սեյֆուլինի պողոտա, շ. 597Ա, հարկ 7, գրասենյակ 703, 704, ԳՀ 91758-1910-ՊՀՊ, ՀԳՀ 600300511060, գրանցման ամսաթիվ՝ 15 ապրիլի 2008 թ., ԲՆՀ 080440011737), «Հավաստագրված հանրային հաշվապահների եվրասիական ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (Ղազախստանի Հանրապետություն, քաղ. Ալմաթի, Սեյֆուլինի պողոտա, շ. 597Ա, հարկ 7, գրասենյակ 703, 704, ՀԳՀ 600700699647, գրանցման ամսաթիվ՝ 9 ապրիլի 2014 թ., ԲՆՀ 140440009917), «Ղրղզստանի պրոֆեսիոնալ հաշվապահների և աուդիտորների ինստիտուտ» հասարակական միավորման (Ղրղզական Հանրապետություն, քաղ. Բիշքեկ, Իբրաիմովի փ., շ. 115Ա, հարկ 3, սեն. 305, ԳՀ 146235-3301-ՕՕ, գրանցման ամսաթիվ՝ 14 մայիսի 2015 թ., ՀՎՀՀ 01405201510190) և «ՍԻՊԱԵՆ» հաստատության (Ղրղզական Հանրապետություն, քաղ. Բիշքեկ, Իբրաիմովի փ. շ. 115Ա, հարկ 3, գրասենյակ 304, ԳՀ 127470-3301-У-е, գրանցման ամսաթիվ՝ 13 նոյեմբերի 2017 թ., ՀՎՀՀ 00102201310152) նկատմամբ գործի քննությունը «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի խախտման փաստի առնչությամբ դադարեցնել:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2024 թվական: