ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 617-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 444-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հուլիսի 28-ի «Փրկարարական ծառայության միջին և կրտսեր խմբերի պաշտոններում սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ զորակոչի տարկետման իրավունքից օգտվող և կոչում չունեցող քաղաքացիներին պաշտոնի նշանակելու կարգը և պայմանները սահմանելու մասին» N 444-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածի 3-րդ կետում «արտակարգ իրավիճակների» բառերը փոխարինել «ներքին գործերի» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
05.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 սեպտեմբերի 2023 թվական:
