ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հոկտեմբերի 2023 թվականի N 1839-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 951-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 15-ի «Ժամանակավոր տեղավորման կենտրոնում տեղավորման անհնարինության դեպքում` կենսաապահովման հիմնական կարիքները հոգալու հնարավորություն չունեցող ապաստան հայցողներին դրամական օգնություն տրամադրելու կարգը սահմանելու մասին» N 951-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 3-րդ կետում, որոշմամբ սահմանված հավելվածի 1-ին կետում և դիմումի ձևում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության» բառերով.
2) որոշմամբ սահմանված հավելվածի 17-րդ կետից հանել «, իսկ դրա անհնարինության դեպքում՝ կանխիկ, ապաստան հայցողին առձեռն հանձնելու միջոցով:» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
26.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հոկտեմբերի 2023 թվական: