ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
04 ՀՈՒՆԻՍԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ N 172-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 251-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՂԵկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2024 թվականի բյուջեի համայնքի ղեկավարի առաջարկած հետևյալ փոփոխությունները.
1) 08.02.03.51 գործառական դասակարգման (մշակութային օբյեկտների հիմնանորոգում) 5113 հոդվածը պակասեցնել 25 000 000 (քսանհինգ միլիոն) ՀՀ դրամով.
2) 04.05.01.55 գործառական դասակարգման (կենսաբազմազանություն և բնության պաշտպանություն) 5129 հոդվածն ավելացնել 25 000 000 (քսանհինգ միլիոն) ՀՀ դրամով.
2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 251-Ն որոշման 2-րդ և 3-րդ հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման 1-ին և 2-րդ հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կողմ -23
ԱՇԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀԵՐՄՈՆ ԲԱԲԱՅԱՆ ՄԱՐԻԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՆԱՐԵԿ ԳՅՈՒԼԱՄԻՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԴԵՐՄՈՅԱՆ ՌՈԲԵՐՏ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԿՈՍՏԱՆՅԱՆ ԱԼԲԵՐՏ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՀԱՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԳԱՐԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ ՍՈԿՐԱՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԱՐՈ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՌԼԵՆ ՆԻԿՈԼՅԱՆ ՄԱՐԻԱՄ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ ՈՍԿԱՆՅԱՆ ՍՈՖԻԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՏՅՈՄ ՍԱՀԱԿՅԱՆ ԻՇԽԱՆ ՍԱՅԱԴՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԻՆԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆԱՐԻՆԵ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 4-ի N 172-Ն որոշման |
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 4-ի N 172-Ն որոշման |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հունիսի 2024 թվական: