«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 նոյեմբերի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 05016383
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
8 նոյեմբերի 2016 թ.
թիվ 194-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի ԹԻՎ 117-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 272-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի ԹԻՎ 19-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 08.08.23 թիվ 124-Ն)
Նպատակ ունենալով խթանել Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ներդրումները, զարգացնել մասնավոր ներդրումային ֆոնդերի շուկան, դյուրացնել ոչ հրապարակային ներդրումային ֆոնդերի գրանցման ընթացակարգերը,
հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 175-րդ, 176-րդ և 194-րդ հոդվածները, 200-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 100-րդ հոդվածի 7-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
(նախաբանը փոփ. 08.08.23 թիվ 124-Ն)
1. (կետն ուժը կորցրել է 08.08.23 թիվ 124-Ն)
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի ««Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ը հաստատելու մասին» թիվ 117-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ը (այսուհետ` Կանոնակարգ 10/11) լրացնել 1.1 կետով` հետևյալ բովանդակությամբ.
«1.1 Սույն կանոնակարգը չի տարածվում առցանց ընթացակարգով ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման, դրանցում փոփոխությունների կամ լրացումների գրանցման հետ կապված հարաբերությունների վրա:»:
3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի հոկտեմբերի 16-ի «Արժեթղթերի կենտրոնացված ռեեստրավարման և պահառության կարգը» կանոնակարգ 5/10-ը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մարտի 1-ի թիվ 44-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 272-Ն որոշմամբ հաստատված «Արժեթղթերի կենտրոնացված ռեեստրավարման և պահառության կարգը» կանոնակարգ 5/10-ում (այսուհետ` Կանոնակարգ 5/10) կատարել հետևյալ լրացումները.
1) Կանոնակարգ 5/10-ի 3-րդ կետը լրացնել հետևյալ նախադասությամբ.
«Բացառությամբ սույն կանոնակարգի 19.1-րդ կետով նախատեսված դեպքերի»,
2) Կանոնակարգ 5/10-ի 19-րդ կետից հետո լրացնել նոր 19.1-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ.
«19.1. Այն դեպքում, երբ անձը առցանց ընթացակարգով ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման արդյունքում ստացել է ֆոնդի օպերատորի կարգավիճակ, ֆոնդի փայերի ռեեստրի վարումը Կենտրոնական դեպոզիտարիային հանձնելու համար թողարկողի և ֆոնդի օպերատորի միջև պայմանագրի առկայություն չի պահանջվում: Ֆոնդի արժեթղթերի ռեեստրավարումը Կենտրոնական դեպոզիտարիային հանձնելու նպատակով վերը նշված անձը ֆոնդի օպերատորի կարգավիճակ ստանալու դիմումի հետ միասին ներկայացնում է սույն կանոնակարգի 20-րդ կետով նախատեսված փաստաթղթերը և տեղեկությունները:»,
3) Կանոնակարգ 5/10-ի 84-րդ կետը լրացնել հետևյալ նախադասություններով.
«Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները առցանց ընթացակարգով գրանցած և այդ ֆոնդի կառավարումն իրականացնող անձի կողմից համապատասխան միջնորդագրի հիման վրա Կենտրոնական դեպոզիտարիան շնորհում է հաշվի օպերատորի հատուկ սահմանափակմամբ կարգավիճակ` ֆոնդի օպերատորի կարգավիճակ` միայն իր կողմից կառավարվող ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի փայերի հետ կապված հաշվի օպերատորի ծառայություններ մատուցելու համար: Ֆոնդի օպերատորի կարգավիճակ ստացած անձի վրա տարածվում են հաշվի օպերատորին վերաբերող դրույթները, եթե այլ բան նախատեսված չէ սույն կանոնակարգով, Կենտրոնական բանկի այլ նորմատիվ իրավական ակտերով կամ Կենտրոնական Դեպոզիտարիայի կանոններով»:,
4) Կանոնակարգ 5/10-ը լրացնել նոր 109.1-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
«109.1 Սույն կանոնակարգի 105-109-րդ կետերը չեն տարածվում ֆոնդի օպերատորի կարգավիճակ ստացած անձանց վրա: Սույն կետում նշված ֆոնդի օպերատորի կարգավիճակից հրաժարվելու հարաբերությունները կարգավորվում են այդ անձի և Կենտրոնական դեպոզիտարիայի միջև կնքված հաշվարկային համակարգի անդամի և ֆոնդի օպերատորի կարգավիճակի շնորհման պայմանագրով:»։
4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի փետրվարի 16-ի ««Ներդրումային ֆոնդերի միացմանը նախնական համաձայնություն տրամադրելու, միացման մասին տեղեկությունները տրամադրելու և հրապարակելու կարգը» կանոնակարգ 10/28-ը հաստատելու մասին» թիվ 19-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդերի միացմանը նախնական համաձայնություն տրամադրելու, միացման մասին տեղեկությունները տրամադրելու և հրապարակելու կարգը» կանոնակարգ 10/28-ի 2-րդ կետը լրացնել հետևյալ նախադասությամբ.
«Առցանց ընթացակարգով գրանցված ոչ հրապարակային պայմանագրային ֆոնդերը կարող են սույն կանոնակարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը Կենտրոնական Բանկին ներկայացնել ֆոնդ-նեթ համակարգի միջոցով:»:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի |
Ա. Ջավադյան |
2016 թ. նոյեմբերի 14 Երևան |
Հավելված Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 194-Ն որոշմամբ |
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/29
ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԱՌՑԱՆՑ ԳՐԱՆՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
(հավելվածն ուժը կորցրել է 08.08.23 թիվ 124-Ն)