ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հոկտեմբերի 2014 թվականի |
թիվ 93 |
քաղ. Մինսկ |
«ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2011 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգին և Մաքսային միության 2009 թվականի դեկտեմբերի 11-ի «Բույսերի կարանտինի մասին» համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 318 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության մաքսային տարածքում կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման կարգի մասին հիմնադրույթում կատարել հետևյալ փոփոխությունները՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Ս. ՌՈՒՄԱՍ |
Բ. Սագինտաև |
Ի. ՇՈՒՎԱԼՈՎ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 93 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մաքսային միության մաքսային տարածքում կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման կարգի մասին հիմնադրույթում կատարվող
1. 1.2 կետի երկրորդ պարբերությունում «այդ» բառը փոխարինել «նշված» բառով:
2. 1.4 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.4. Մաքսային միության մաքսային տարածքում կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման ժամանակ Կողմերի լիազորված մարմիններն առաջնորդվում են Կողմերի օրենսդրությամբ այն դեպքում, երբ մաքսային միության մաքսային տարածքում կարանտինային բուսասանիտարական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելիս ծագած հարաբերություններն ուղղակիորեն չեն կարգավորվել սույն հիմնադրույթով:»:
3. 2.1 կետում՝
ա) երկրորդ և երրորդ պարբերություններում «Մաքսային միության անդամ պետությունը» բառերը փոխարինել «Կողմը» բառով, «որի» բառը փոխարինել «որի» բառով [փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].
բ) չորրորդ պարբերությունից «Կողմերը» բառը հանել.
գ) ութերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
««կարանտինային բուսասանիտարական հսկողություն (վերահսկողություն)»՝ կարանտինային օբյեկտների (կարանտինային վնասակար օրգանիզմների) հայտնաբերմանը, կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի կարանտինային բուսասանիտարական վիճակի որոշմանը և բույսերի կարանտինի բնագավառում Կողմերի միջազգային պարտավորությունների և Կողմերի օրենսդրության կատարմանն ուղղված՝ լիազորված մարմինների գործունեություն.».
դ) քսաներորդ պարբերությունում «Մաքսային միության անդամ պետությունների» բառերը փոխարինել «Կողմերի» բառով.
ե) քսանմեկերորդ պարբերությունում «Մաքսային միության անդամ պետությունների ազգային մարմինները» բառերը փոխարինել «Կողմերի մարմինները» բառերով.
զ) քսաներկուերորդ պարբերությունում «բուսասանիտարական պահանջները» փոխարինել «կարանտինային բուսասանիտարական պահանջները» բառերով, «Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պարտավորություններին և դրանց օրենսդրությանը» բառերը փոխարինել «Կողմերի միջազգային պարտավորություններին և Կողմերի օրենսդրությանը» բառերով.
է) քսաներեքերորդ պարբերությունում «արտահանող երկրի» բառերը փոխարինել «ուղարկման վայրի» բառերով, «(Հռոմ, 1951 թվական, 1997 թվականի խմբագրությամբ)» բառերը փոխարինել «1951 թվականի դեկտեմբերի 6-ի (այսուհետ՝ Կոնվենցիա)» բառերով:
4. 2.2 կետից «և Եվրասիական տնտեսական համայնքի, իսկ դրանց չհակասող մասով» բառերը հանել:
5. 3.1 և 3.2 կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3.1. Մաքսային միության մաքսային տարածքում կարանտինային բուսասանիտարական հսկողությունը (վերահսկողությունը) իրականացվում է Մաքսային միության մաքսային տարածքում կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի տեղափոխման ժամանակ կարանտինային օբյեկտների (կարանտինային վնասակար օրգանիզմների) բերելն ու տարածելը կանխելու նպատակով։
Լիազորված մարմինները տեղադրում են կարանտինային բուսասանիտարական պահանջների մասին տեղեկատվությունը Ինտերնետ ցանցի իրենց պաշտոնական կայքերում: Կարանտինային բուսասանիտարական պահանջների մասին տեղեկատվությունը նույնպես տեղադրվում է Մաքսային միության արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգում:
3.2. Բուսասանիտարական հավաստագրերի տրամադրմանն ուղղված՝ լիազորված մարմինների գործունեությունը կարանտինային բուսասանիտարական հսկողություն (վերահսկողություն) չէ։
Մեկ Կողմի տարածքից մյուս Կողմի տարածք տեղափոխվող կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի յուրաքանչյուր խմբաքանակ ենթակա է կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության)։
Մեկ Կողմի տարածքից մյուս Կողմի տարածք տեղափոխվող բարձր բուսասանիտարական ռիսկայնությամբ կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի յուրաքանչյուր խմբաքանակ ուղեկցվում է բուսասանիտարական հավաստագրով, որը տրվում է ուղարկման վայրի պետության լիազորված մարմնի կողմից՝ բուսասանիտարական հավաստագրի տրամադրման օրվանից մինչև 30 օրացուցային օր գործողության ժամկետով։
Կարանտինային հսկողության ենթակա բուսասանիտարական բարձր ռիսկայնությամբ արտադրանքի նշանակման վայրերում ուղարկման վայրի պետության բուսասանիտարական հավաստագրի բնօրինակը ենթակա է լիազորված մարմնի պաշտոնատար անձի կողմից առգրավման կարանտինային բուսասանիտարական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելիս։
Ուղարկման վայրի պետության լիազորված մարմինները նշանակման վայրի լիազորված մարմիններին ծանուցում են բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման մասին, այդ թվում՝ Մաքսային միության արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի կիրառմամբ։
Նշանակման վայրի պետության լիազորված մարմնի պաշտոնատար անձին բազմակի (երկու և ավելի անգամ) չծանուցելը կամ կարանտինային հսկողության ենթակա արտադրանքը չներկայացնելը ուղարկման վայրի պետության լիազորված մարմնի համար հիմք է արտադրանքի սեփականատիրոջը բուսասանիտարական հավաստագրի տրամադրումը նշանակման վայրի պետության լիազորված մարմնի կողմից համապատասխան տեղեկատվություն ստանալուց հետո 30 օրացուցային օրվա ընթացքում մերժելու համար՝ բացառությամբ նշանակման վայրի փոփոխության դեպքերի։
Նշանակման վայրի փոփոխության դեպքում արտադրանքի սեփականատերը պարտավոր է փոխարինման համար տրվող բուսասանիտարական հավաստագիր ստանալ սույն հիմնադրույթի 3.9 կետի 2-րդ ենթակետում նշված պայմանի դեպքում։
Արտադրանքի սեփականատերը պարտավոր է նշանակման վայրի պետության լիազորված մարմնին ցանկացած հասանելի եղանակով տեղեկացնել կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի ժամանման մասին և ներկայացնել կարանտինային հսկողության ենթակա արտադրանքը՝ նշանակման վայրում կարանտինային բուսասանիտարական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու համար՝ ժամանման օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ։
Կարանտինային հսկողության ենթակա արտադրանքը նշանակման վայրի պետության լիազորված մարմնի պաշտոնատար անձին չներկայացնելու պարզված փաստի դեպքում արտադրանքի սեփականատերը պատասխանատվություն է կրում նշանակման վայրի պետության օրենսդրությանը համապատասխան։
Լիազորված մարմինները պարտավոր են ստուգել այն դեպքերը, երբ նշանակման վայրի պետության լիազորված մարմնի կողմից Մաքսային միության մաքսային տարածքում կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման ժամանակ բացահայտվել են կեղծ կամ անվավեր չճանաչված բուսասանիտարական հավաստագրերով ուղեկցվող՝ կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի խմբաքանակների կարանտինային բուսասանիտարական պահանջներին անհամապատասխանության փաստեր:»:
6. 3.3. կետի առաջին պարբերությունում «Մաքսային միության անդամ պետությունների» բառերը փոխարինել «Կողմերի» բառով:
7. 3.4 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3.4. Կողմերի օրենսդրության մեջ վերահսկողական միջոցառումների անցկացման մասով՝ լիազորված մարմինների պաշտոնատար անձանց լիազորություններն ամրագրելիս, ինչպես նաև այդ միջոցառումների անցկացման կարգը և պարբերականությունը սահմանելիս Կողմերը պետք է օգտագործեն այն իրավական միջոցները, որոնց կիրառումն էապես չի սահմանափակի կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի ազատ տեղափոխումը Մաքսային միության տարածքով։ Սույն հիմնադրույթը չի սահմանափակում մեկ Կողմի՝ նշված Կողմի տարածքից մյուս Կողմի տարածք տեղափոխվող կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի խմբաքանակների նկատմամբ կիրառվող միջոցներին համանման իրավական միջոցներ կիրառելու իրավունքը:»:
8. 3.7 կետի 4-րդ ենթակետում «բուսասանիտարական պահանջներին» բառերը փոխարինել «կարանտինային բուսասանիտարական պահանջներին» բառերով:
9. 3.8 կետի 1-ին ենթակետում «անձի կողմից» բառերը փոխարինել «մարմնի կողմից» բառերով:
10. 3.9 կետում՝
ա) 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) բուսասանիտարական հավաստագիրը տրվել է կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի խմբաքանակի համար այն Կողմի տարածքից դրա փաստացի հեռանալուց հետո, որի լիազորված մարմնի կողմից այն տրվել է՝ բացառությամբ այն բուսասանիտարական հավաստագրերի, որոնք փոխարինման համար տրվել են պայմանով, որ ուղարկման վայրի պետության լիազորված մարմինը կապահովի և կհաստատի.
կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի բուսասանիտարական անվտանգությունը.
կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի նմուշառումը, կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի տեսազննումը և մշակումը, որոնք անհրաժեշտ են կարանտինային բուսասանիտարական պահանջների կատարման համար՝ մինչև կարանտինային հսկողության ենթակա արտադրանքն ուղարկելը.
կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի ամբողջականությունը՝ բեռնման պահից մինչև նշանակման վայր ժամանման պահը.».
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետ.
«5) բուսասանիտարական հավաստագրում նշվում է տվյալ տրանսպորտային միջոցի փաստացի համարին չհամապատասխանող տրանսպորտային միջոցի համարը:»:
11. 3.10 կետն ուժը կորցրած ճանաչել:
12. 3.15 կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) անցկացնել դրա վարակազերծում՝ նշանակման վայրում կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի վարակազերծում անցկացնելու համար պայմանների առկայության դեպքում։ Լիազորված մարմնի պաշտոնատար անձն իրավունք ունի պահանջելու ներկայացնել կարանտինային հսկողության ենթակա արտադրանքը՝ դրա վարակազերծումից հետո տեսազննում անցկացնելու համար.»:
13. 3.19 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3.19. Կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման արդյունքները ձևակերպվում են.
1) թիվ 1 հավելվածի համաձայն սահմանված ձևով կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ակտ կազմելու.
2) թիվ 2 հավելվածի համաձայն՝ կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) միջոցառումներ իրականացրած լիազորված մարմնի պաշտոնատար անձի կողմից բուսասանիտարական հավաստագրում (դրա առկայության դեպքում) և տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթում համապատասխան դրոշմակնիք դնելու միջոցով:»:
14. 3.21 կետում «Մաքսային միության համապատասխան անդամ պետության» բառերը փոխարինել «համապատասխան Կողմի» բառերով:
15. 3.22 կետն ուժը կորցրած ճանաչել:
16. Լրացնել հետևյալ բովանդակությամբ թիվ 1 և թիվ 2 հավելվածներ.
«ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 Մաքսային միության մաքսային տարածքում կարանտինային բուսասանիտարական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու կարգի մասին հիմնադրույթի |
___________________________________________________________________________________________
(փաստաթուղթը տրամադրած լիազորված մարմնի անվանումը)
ԱԿՏ
կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության)
__________________________ից (տրման ամսաթիվը) |
Թիվ_________ |
Իմ՝ պաշտոնատար լիազորված անձի կողմից _______________________________________
(պաշտոնը, Ա.Ա.Հ.)
անցկացվել է կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի կարանտինային բուսասանիտարական հսկողություն (վերահսկողություն).
____________________________________________________________________________________
(կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի անվանումը և քանակը)
և տրանսպորտային միջոցների_________________________________________________________
(տրանսպորտային միջոցի համարը)
ստացված ________________________________________________________________________-ից
(երկրի անվանումը)
ծագումով __________________________________________________________________________
(երկրի անվանումը)
բուսասանիտարական հավաստագիր___________________________________________________
(բուսասանիտարական հավաստագրի համարը, տրման ամսաթիվը)
տրված_____________________________________________________________________________
(երկրի անվանումը)
արտահանող (ուղարկող)՝_____________________________________________________________
(կազմակերպության անվանումը, հասցե)
ներմուծող (ստացող)՝_________________________________________________________________
(կազմակերպության անվանումը, հասցե)
Արդյունքում_________________________________ պարզվել է._____________________________
(միջոցառման անվանումը)
Կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի վերլուծության կամ փորձաքննության համար վերցվել է
______________________________________________________________ քանակությամբ նմուշ
(համապատասխան չափման միավորներով)
Նմուշի հետ կատարվող գործողությունը ______________________________________________
Հանձնարարվում են հետևյալ կարանտինային բուսասանիտարական միջոցառումները
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
Ակտը կազմվել է բեռի սեփականատիրոջ (ներկայացուցչի) ներկայությամբ
_______________ ________________
(ստորագրություն) (Ա.Ա.Հ.)
Կարանտինային բուսասանիտարական |
(ստորագրություն) |
(Ա.Ա.Հ.) |
|
Հավելված կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ____________-ի թիվ_______ ակտի |
Համարը՝ ը/կ |
Կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի անվանումը |
Բուսասանիտարական հավաստագրի համարը |
Կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի քանակը (չափման համապատասխան միավորներով) |
Վերցված միջին նմուշները | ||
քանակը |
չափման միավորը |
նմուշի հետ կատարվող գործողությունը | ||||
Կարանտինային բուսասանիտարական |
__________________ (ստորագրություն) |
____________________ (Ա.Ա.Հ.) |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 Մաքսային միության մաքսային տարածքում կարանտինային բուսասանիտարական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու կարգի մասին հիմնադրույթի |
ՆՄՈՒՇՆԵՐ
կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) գործառույթ իրականացնող լիազորված մարմինների պաշտոնատար անձանց կողմից դրվող դրոշմակնիքների
1.
2. |
|
Դրոշմակնիքների կիրառման ցուցումներ
Դրոշմակնիքների չափերը. 60 մմ х 35 մմ:
Կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) դրոշմակնիքների պատրաստման ժամանակ օգտագործվող պայմանանշաններ.
վերին աջ անկյունում նշվում են տարածաշրջանի (մարզի) ծածկագիրը և տարածաշրջանի ծածկագրի տակ գտնվող վարչական շրջանի եռանիշ ծածկագիրը.
վերին ձախ անկյունում նշվում է Մաքսային միության անդամ պետության պայմանանշանը (BY, KZ, RU).
«Բացթողումը թույլատրվում է» դրոշմակնիք 1-ը դրվում է կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի նշանակման վայրերում՝ բուսասանիտարական պահանջներին այդ կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի համապատասխանության դեպքում.
«Բացթողումն արգելվում է» դրոշմակնիք 2-ը դրվում է կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի նշանակման վայրերում՝ բուսասանիտարական պահանջներին այդ կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի անհամապատասխանության դեպքում:»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մարտի 2024 թվական: