Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 փետրվարի 2024 թվականի N 199-Լ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 2024-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 17-րդ հոդվածը, ինչպես նաև պետական գույքի կառավարման ոլորտում նոր, բարեփոխված քաղաքականություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել պետական գույքի կառավարման 2024-2026 թվականների ծրագիրը` համաձայն հավելվածի։
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված` պետական գույքի կառավարման 2024-2026 թվականների ծրագրով նախատեսված միջոցառումների կատարումն ապահովվում է պետական կառավարման համակարգի մարմինների կողմից, իրենց լիազորությունների շրջանակում։
3. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
09.02.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 2024-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ