ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 դեկտեմբերի 2023 թվականի N 2332-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 1744-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ մասի, 30-րդ հոդվածի 3-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 10-ի «Տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման կարգը, պայմանները, չափորոշիչները, աջակցության քարտի ձևը և տրամադրվող գումարի չափը սահմանելու, տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն և հոկտեմբերի 29-ի N 1292-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 1744-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունում և 7-րդ կետում «2024» թիվը փոխարինել «2025» թվով.
2) որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետը «օրական» բառից հետո լրացնել «մինչև» բառով.
3) որոշման N 1 հավելվածի՝
ա. ամբողջ տեքստում «գրավոր լիազորագիր» և «գրավոր դիմում» բառերը և համապատասխան հոլովաձևերը փոխարինել համապատասխանաբար «լիազորագիր» և «դիմում» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով,
բ. 4-7-րդ կետերի 1-ին և 2-րդ ենթակետերում «դեղորայք» բառը փոխարինել «դեղեր» բառով.
գ. 8-րդ կետը «պահանջները» բառից առաջ լրացնել «չափորոշիչները և օրենսդրությամբ սահմանված այլ» բառերով,
դ. 9-րդ կետում «և սույն հավելվածով սահմանված» բառերը փոխարինել «, սույն որոշման NN 1 և 2 հավելվածներով և օրենսդրությամբ սահմանված այլ» բառերով,
ե. 10-րդ կետի 2-րդ ենթակետում «լիազորություններով ունեցող աշխատակիցն» բառերը փոխարինել «լիազորություններ ունեցող աշխատողն» բառերով,
զ. 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին կետով՝
«11.1. Խնամք տրամադրող կազմակերպության նախաձեռնությունը կարող է դրսևորվել ազատ տեղերի առկայության ժամանակ՝ հետևյալ դեպքերում.
1) երբ անօգնական վիճակում հայտնված անձն անմիջականորեն դիմում է խնամք տրամադրող կազմակերպություն՝ ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին.
2) երբ անձն ունի կացարանի կարիք, և տվյալ բնակավայրում կացարանով ապահովման ծառայություն մատուցող կազմակերպություններ չկան կամ լինելու դեպքում՝ դրանցում չկան ազատ տեղեր.
3) երբ միայնակ բնակվող անձն ունի խնամքի կարիք և դիմում է խնամք տրամադրող կազմակերպություն.
4) երբ անձն ընտանիքում ենթարկվել է բռնության կամ սոցիալական մեկուսացվածության, որի արդյունքում այլևս չունի խնամողներ և (կամ) բնակության վայր, և խնամքի ծառայություն չտրամադրելը կարող է վտանգավոր լինել նրա առողջության և հետագա կյանքի համար.
5) երբ խնամք տրամադրող ընդհանուր տիպի կազմակերպությունում շահառուի մոտ բացահայտվում են հոգեկան առողջության կամ մտավոր ակնհայտ խնդիրներ.
6) օրենսդրությամբ սահմանված արտակարգ իրավիճակներում, ինչպես նաև պատերազմի ժամանակ և ռազմական դրության դեպքում։»,
է. 14-րդ կետի 2-րդ ենթակետը «անձը հաստատող վկայականը» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ փախստական ճանաչված անձի համար՝ անձնագիրը (որն իր նկարագրով համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ հաստատված անձնագրի նկարագրին, սակայն ծածկագիրը տպագրվում է (կամ տպագրված է) բացառապես 070 ծածկագրով) կամ ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը,» բառերով, իսկ 4-րդ և 5-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված ձևին համապատասխան բժշկական փաստաթուղթ՝ համապատասխան բժշկական հաստատության (հաստատությունների) կողմից լրացված՝ բացառությամբ տնային պայմաններում խնամքի տրամադրման ծառայությունների.
5) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված ձևին համապատասխան մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտից քաղվածք՝ միայն տնային պայմաններում խնամքի տրամադրման ծառայությունների դեպքում։»,
ը. 16-րդ կետում «Սույն հավելվածի 10-րդ կետի 1-ին ենթակետում նշված» բառերը փոխարինել «Խնամք տրամադրելու վերաբերյալ» բառերով,
թ. 17-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1-ին կետով՝
«17.1. Խնամքի ծառայություն հայցող անձի դիմումին ընթացք չի տրվում, եթե պահանջվող փաստաթղթերից որևէ մեկը չի ներկայացվել։»,
ժ. 22-րդ կետում «սույն հավելվածի 21-րդ կետում նշված» բառերը հանել,
ժա.24-րդ կետում «ուղեգրում է (տրամադրում է ուղեգիր՝ սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված N 3 հավելվածի համաձայն)՝ համապատասխան կազմակերպություն» բառերը փոխարինել «տրամադրում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2023 թվականի փետրվարի 10-ի N 35-Ա/1 հրամանով հաստատված ձևին համապատասխան խնամքի տրամադրման ուղեգիր կամ սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված N 3 հավելվածով սահմանված ձևին համապատասխան աջակցության քարտ» բառերով,
ժբ. 25-րդ, 26-րդ և 29-րդ կետերում «սույն հավելվածի 24-րդ կետում նշված» բառերը հանել,
ժգ. 28-րդ, 73-րդ և 79-րդ կետերը «կազմակերպության ղեկավարի հրամանով» բառերից առաջ լրացնել «ծրագրի ղեկավարի կամ համակարգողի կողմից կամ» բառերով, իսկ 70-րդ և 76-րդ կետերը «ղեկավարի» բառից հետո լրացնել «, ծրագրի ղեկավարի կամ համակարգողի» բառերով,
ժդ. 31-րդ կետի 4-րդ ենթակետը «հանգամանքները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև պատերազմը և ռազմական դրության հայտարարումը» բառերով,
ժե. 37-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«37. Խնամք տրամադրող կազմակերպության կողմից անձին խնամք է տրամադրվում առանց ուղեգրի կամ աջակցության քարտի առկայության՝ այդ մասին տեղեկացնելով ՄՍԾ՝ միայն օրենսդրությամբ սահմանված արտակարգ իրավիճակներում, ինչպես նաև պատերազմի ժամանակ և ռազմական դրության դեպքում, որոնց ավարտից հետո անմիջապես սկսվում է ուղեգրման գործընթացի իրականացումը՝ սույն հավելվածի 10-րդ կետի համաձայն։»,
ժզ. 40-րդ, 41-րդ և 62-րդ կետերում «մասնագիտացված բժշկական» բառերը փոխարինել «հատուկ մասնագիտացված բժշկական» բառերով,
ժէ. 47-րդ կետում «Անձի կրկին ընդունելու (դուրս գրվելու)» բառերը փոխարինել «Անձին կրկին ընդունելու (խնամքի տրամադրումը դադարեցնելու)» բառերով,
ժը. 48-րդ կետում «կարիքների» բառը փոխել «սոցիալական կարիքի» բառերով,
ժթ. 50-րդ կետում «ծառայությունը» բառը փոխարինել «տրամադրումը» բառով,
ի. 51-րդ կետում «ստացիոնար» բառը փոխարինել «հիվանդանոցային» բառով, իսկ 54-րդ և 62-րդ կետերում «հոգեբուժական ստացիոնար» բառերը՝ «հիվանդանոցային հոգեբուժական» բառերով,
իա.52-րդ կետում «բժիշկը» բառը փոխարինել «համապատասխան ավագ բուժաշխատողը» բառով, իսկ 53-րդ և 66-րդ կետերում «բժիշկը» բառը փոխարինել «բժշկական ծառայության պետը (պաշտոնի բացակայության կամ թափուր լինելու պարագայում՝ համապատասխան ավագ բուժաշխատողը)» բառերով,
իբ. 54-րդ կետում «կազմակերպում է սննդի տրամադրումը, իսկ շուրջօրյա խնամքի հատուկ կենտրոնը նաև՝ շահառուի» բառերը փոխարինել «ապահովում է սննդի կազմակերպումը (բացառությամբ հակատուբերկուլոզային, հոգեբուժական, հատուկ մասնագիտացված համալիր բուժական վերականգնողական և առողջարաններում` վերականգնողական բուժման դեպքերի) կամ անկողնային» բառերով,
իգ. 55-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 55.1-ին կետով՝
«55.1. Շուրջօրյա խնամքի կենտրոնից շահառուն, ըստ շուրջօրյա խնամքի կենտրոնի ներքին ընթացակարգերի, կարող է՝
1) օրվա ընթացքում կարճաժամկետ բացակայել՝ աշխատելու, բուժման կամ տարաբնույթ միջոցառումների մասնակցելու նպատակով.
2) ժամանակավոր դուրս գրվել՝ ընթացիկ տարում մինչև 90 օրացուցային օրով.
3) տեղափոխվել խնամքի մեկ այլ կենտրոն։»,
իդ. 57-րդ կետում «կենտրոնն իր շահառուի՝ իր հարազատներին և բարեկամներին հյուրընկալվելու նպատակով ժամանակավոր բացակայության դեպքում, շահառուին կամ իր ներկայացուցչին տալիս է տեղեկանք՝ որոշակի ժամանակով խնամքի կենտրոնից դուրս գրվելու վերաբերյալ» բառերը փոխարինել «կենտրոնը շահառուին կամ իր ներկայացուցչին տալիս է ժամանակավոր դուրսգրման տեղեկանք» բառերով, իսկ «մասնագիտացված հոգեբուժական» բառերը փոխարինել «համապատասխան բժշկական» բառերով,
իե. 63-րդ կետում «60-րդ կետում» բառերը փոխարինել «62-րդ կետում» բառերով,
իզ. 64-րդ կետը «դադարեցվում է» բառից հետո լրացնել «(իսկ սույն կետի 4-րդ, 5-րդ և 7-րդ ենթակետերի դեպքում կարող է դադարեցվել)» բառերով, իսկ 4-րդ ենթակետում «մասնագիտացված» բառը հանել,
իէ. 65-րդ կետում «Շահառուի դուրսգրումը» բառերը փոխարինել «Անձին շուրջօրյա խնամքի տրամադրման դադարեցումը» բառերով,
իը. 72-րդ կետի 3-րդ ենթակետում «աշխատակիցների» բառը փոխարինել «աշխատողների» բառով,
իթ. 76-րդ կետում «անձի կարիքի» բառերը փոխարինել «անձի սոցիալական կարիքի» բառերով.
4) որոշման N 2 հավելվածի`
ա. 2-րդ կետում «կենտրոնը» բառը փոխարինել «կենտրոնի շենքային պայմանները» բառերով, «ընձեռի» բառը՝ «ընձեռեն» բառով, իսկ «համար։» բառից հետո լրացնել «Շուրջօրյա խնամքի կենտրոնի, փոքր տան և ցերեկային կենտրոնի շենքային պայմանները շենքի կամ շինության օրենսդրությամբ սահմանված հաստատված նախագծային լուծումներն են՝ քաղաքաշինության, առողջապահության և շրջակա միջավայրի ոլորտների նորմատիվ փաստաթղթերի պահանջների համախումբը (երկրաշարժադիմացկունության, քաղաքացիական պաշտպանության, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության, էներգաարդյունավետության, էներգախնայողության, կլիմայի փոփոխության հետ հարմարվողականության, բնապահպանական և սանիտարահիգիենիկ պայմաններ)։» նախադասությամբ։
բ. 19-րդ կետում և 34-րդ կետի 6-րդ ենթակետում «աշխատակիցների» բառը փոխարինել «աշխատողների» բառով, իսկ 8-րդ գլխի «ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ» բառը փոխարինել «ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ» բառով,
գ. 20-րդ կետի 8-րդ, 26-րդ կետի 5-րդ, 29-րդ կետի 9-րդ, 32-րդ կետի 5-րդ, 34- րդ կետի 7-րդ, 37-րդ կետի 13-րդ, 39-րդ կետի 5-րդ, 42-րդ կետի 7-րդ, 45-րդ կետի 5-րդ, 48-րդ կետի 7-րդ, 51-րդ կետի 9-րդ, 53-րդ կետի 4-րդ, 55-րդ կետի 7-րդ, 63-րդ կետի 13- րդ, 66-րդ կետի 13-րդ և 68-րդ կետի 11-րդ ենթակետերում «(և (կամ) աշխատանքի ընդունման մասին իրավական ակտով կամ վճարովի ծառայությունների տրամադրման մասին պայմանագրով)» բառերը փոխարինել «կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով» բառերով,
դ. 20-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.1-ին կետով՝
«20.1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո գտնվող, ինչպես նաև ենթակայության ներքո չգտնվող, սակայն լիազորված պետական մարմնի հետ օրենսդրությամբ սահմանված կարգով դրամաշնորհի տրամադրման պայմանագիր կնքած կազմակերպությունների հաստիքացուցակներում լիազոր մարմնի համաձայնությամբ թույլատրվում է ներառել սույն որոշման N 2 հավելվածի չափորոշիչներից տարբերվող հաստիքներ և հաստիքային միավորներ` հաշվի առնելով տվյալ կազմակերպությունների կողմից տրամադրվող ծառայության առանձնահատկությունները, շահառուների թիվը, շենքային պայմանները, զբաղեցրած տարածքի չափը, աշխարհագրական դիրքի առանձնահատկությունը և այլ պայմաններ՝ չգերազանցելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ տվյալ տարվա բյուջետային ծախսերի հայտի ֆինանսական միջոցները։»,
ե. 21-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 21.1-ին կետով՝
«21.1. Սույն հավելվածի 21-րդ կետի համաձայն՝ լվացքատների աշխատողները, վարորդները և ջրամատակարարման ցանցի սպասարկողները ենթակա են պարտադիր բժշկական զննության՝ համաձայն ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված պարտադիր բժշկական զննության ցանկի (այսուհետ՝ ցանկ) համապատասխանաբար 10-րդ, 11-րդ և 15-րդ կետերի, երբ այս ծառայությունները պատվիրակվում են շուրջօրյա խնամքի կենտրոնի կողմից։ Շուրջօրյա խնամքի կենտրոնի աշխատողները ենթակա են բժշկական զննության՝ միայն սույն հավելվածի 44.1-ին, 47-րդ և 50-րդ կետերում նշված դեպքերում՝ ցանկի համապատասխան կետերի համաձայն։»,
զ. 25-րդ կետում և 63-րդ կետի 5-րդ ենթակետում «արտակարգ իրավիճակների հետ կապված» բառերը փոխարինել «պատերազմի ժամանակ, արտակարգ իրավիճակների և ռազմական դրության դեպքերում» բառերով,
է. 26-րդ կետի 2-րդ ենթակետում «պաշտպանությանն ու խնամքի ներկայացում» բառերը փոխարինել «պաշտպանություն» բառով,
ը. 30-րդ կետի աղյուսակի 3-րդ կետի 3-րդ սյունակում «250-ից ավելի» բառերը փոխարինել «251 և ավելի» բառերով,
թ. 39-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝
«4) շահառուների թերապիայում կամ խմբակում ընդգրկում, նրանց ներգրավվածության ապահովում համապատասխան մասնագիտական արհեստանոցներում, գյուղատնտեսական նշանակության տեղամասերում.»,
ժ. 42-րդ կետի 1-ին ենթակետում «օգնության» բառը փոխարինել «օգնություն» բառով, իսկ «տրամադրում» բառից հետո լրացնել «(բացառությամբ օնկոլոգիական հիվանդությունների բուժման դեպքերի)» բառերով, 4-րդ ենթակետում «այլ բժշկական հաստատություններ ուղղորդում» բառերը փոխարինել «բժշկական այլ հաստատություններ ուղեգրում» բառերով, 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝
«5) թերապիայում կամ խմբակում ընդգրկելու վերաբերյալ եզրակացությունների տրամադրում, շահառուի առողջության վրա թերապիայի ազդեցությունների ուսումնասիրություն, խորհրդատվության տրամադրում.»,
ժա. 43-րդ կետի աղյուսակի 4-րդ, 6-րդ և 7-րդ կետերի երրորդ սյունակում «50 շահառուի հաշվարկով» բառերը փոխարինել «մեկ բաժանմունքում՝ ոչ պակաս, քան 50, ոչ ավելի, քան 55 շահառուի հաշվարկով» բառերով, իսկ «35 շահառուի հաշվարկով» բառերը փոխարինել «մեկ բաժանմունքում՝ ոչ պակաս, քան 35, ոչ ավելի, քան 40 շահառուի հաշվարկով» բառերով, իսկ 43-րդ կետի աղյուսակի 8-րդ կետի երրորդ սյունակում և 52-րդ կետի աղյուսակի 5-րդ տողի երրորդ սյունակում՝ «առնվազն 35 շահառուի» բառերը փոխարինել «ոչ պակաս, քան 35, ոչ ավելի, քան 40 շահառուի» բառերով,
ժբ. 44-րդ կետը «պայմանով,» բառից հետո լրացնել «ինչպես նաև՝ ավագ բուժաշխատողների շուրջօրյա հերթափոխեր» բառերով,
ժգ. 44-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 44.1-ին կետով՝
«44.1. Միջամտություններ իրականացնող կաբինետների, ինչպես նաև անկողնային բաժանմունքների բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձինք (միայն այդ կաբինետների ավագ և միջին բուժաշխատողները՝ չներառելով բժշկական ծառայության պետին և ավագ բուժքրոջը՝ որպես վարչական գործունեություն իրականացնող անձանց) ենթակա են բժշկական զննության՝ համաձայն ցանկի 3-րդ կետի, դեղատնային աշխատողները՝ համաձայն ցանկի 4-րդ և 5-րդ կետերի, իսկ շահառուների սպասարկումն անմիջականորեն իրականացնող միջին և կրտսեր բուժաշխատողները, ինչպես նաև այլընտրանքային այն ծառայողները, որոնք ձևակերպված են որպես «խնամող սանիտար», ենթակա են պարբերական բժշկական զննության՝ համաձայն ցանկի 9-րդ կետի:»,
ժդ. 47-րդ կետը «համաձայն։» բառից հետո լրացնել «Վարսավիրի հաստիքային միավորը զբաղեցնող աշխատողը ցանկացած պարագայում ենթակա է բժշկական զննության՝ համաձայն ցանկի 11-րդ կետի։» նախադասությամբ,
ժե. 49-րդ կետի աղյուսակի 3-րդ կետի 3-րդ սյունակում «201-301» թվերը փոխարինել «201-300» թվերով,
ժզ. 50-րդ կետը «համաձայն։» բառից հետո լրացնել «Սննդի կազմակերպման ծառայության պատվիրակման դեպքում այդ գործընթացին առնչվող բոլոր աշխատողները, իսկ շուրջօրյա խնամքի կենտրոնի կողմից իրականացվելու դեպքում՝ շուրջօրյա խնամքի կենտրոնի «պահեստապետ», «ավագ խոհարար», «խոհարար», «խոհանոցի աշխատող» հաստիքային միավոր զբաղեցնող աշխատողները, «օժանդակ բանվոր» հաստիքային միավոր զբաղեցնող այն աշխատողները, որոնք աշխատում են խոհանոցում կամ պահեստում, ինչպես նաև այլընտրանքային այն ծառայողները, որոնք ձևակերպված են որպես «խոհանոցի բանվոր», ենթակա են բժշկական զննության՝ համաձայն ցանկի 1-ին կետի։» նախադասությամբ,
ժէ. 64-րդ կետի աղյուսակի 1-ին կետում «Տնօրեն տնօրենի տեղակալ կամ» բառերը փոխարինել «Տնօրեն կամ տնօրենի տեղակալ» բառերով,
ժը. 68-րդ կետի 7-րդ ենթակետում «մթերքի ցանկի» բառերը փոխարինել «մթերացանկի» բառով,
ժթ. 69-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 69.1-ին կետով՝
«69.1. Շահառուների կենցաղային սպասարկումն իրականացնող սոցիալական սպասարկողները ենթակա են պարբերական բժշկական զննության՝ համաձայն ցանկի 9-րդ կետի:»,
ի. 70-րդ կետում «տարածքային սպասարկման պոլիկլինիկայի կամ մասնագիտացված հոգեբուժական» բառերը փոխարինել «համապատասխան բժշկական» բառերով,
իա.74-րդ կետում «կարիքներին» բառը փոխարինել «սոցիալական կարիքին» բառերով, 2-րդ ենթակետը «տրամադրում և այլն» բառերից հետո լրացնել «՝ հաշվի առնելով այն պարտադիր պայմանը, որ աշխատողները ենթակա են բժշկական զննության՝ համաձայն ցանկի 3-րդ կետի» բառերով, նույն ենթակետում «ստացիոնար» բառը փոխարինել «հիվանդանոցային» բառով, իսկ 3-րդ ենթակետում «կարիքների» բառը փոխարինել «սոցիալական կարիքի» բառերով, իսկ 4-րդ ենթակետում «խորհրդատվության» բառը փոխարինել «խորհրդատվական» բառով,
իբ. 75-րդ կետի աղյուսակի 4-րդ կետի 3-րդ սյունակը «ժամով» բառից հետո լրացնել «կամ 1 անգամ՝ 2 ժամով» բառերով,
իգ. 76-րդ կետի աղյուսակի 3-րդ կետում «Բուժքույր» բառը փոխարինել «Միջին բուժաշխատող (բուժքույր)» բառերով,
իդ. 78-րդ կետում «կարիքներին» բառը փոխարինել «սոցիալական կարիքին» բառերով,
իե. 83-րդ կետի աղյուսակը և 84-րդ կետի աղյուսակը «Օրական չափաբաժին (գրամներով)՝ զտաքաշ» բառերից հետո լրացնել «՝ բացառությամբ սննդամթերքի նշված տեսակների» բառերով, 83-րդ կետի աղյուսակի 5.3-րդ կետը «կաթ» բառից հետո լրացնել «(հաշվարկը՝ միլիլիտրով)» բառերով, 83-րդ կետի աղյուսակի 6-րդ կետը «Ձու» բառից հետո լրացնել «(հաշվարկը՝ հատով)» բառերով, իսկ 84-րդ կետի աղյուսակի 2-րդ կետը «հանքային ջուր կամ հյութ» բառերից հետո լրացնել «(հաշվարկը՝ միլիլիտրով)» բառերով,
իզ. 86-րդ կետի աղյուսակում «35.», «36.», «37.» և «38.» թվերը փոխարինել համապատասխանաբար «31.», «32.», «33.» և «34.» թվերով.
5) որոշման N 3 հավելվածը 4-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով՝
«4.1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ փախստական ճանաչված անձի համար՝
1) անձնագիրը (որն իր նկարագրով համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ հաստատված անձնագրի նկարագրին, սակայն ծածկագիրը տպագրվում է (կամ տպագրված է) բացառապես 070 ծածկագրով) կամ ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը____ ».
6) որոշման N 4 հավելվածի 2-րդ և 3-րդ կետերը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝
«2. Մաշկային վարակիչ հիվանդություններ, մասնավորապես՝ քոս, ոջլոտություն.
3. Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններ՝ բացառությամբ ՄԻԱՎ վարակի և ոչ մանրէազատ տուբերկուլոզի։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
29.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2023 թվական: