ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 749-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 731-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը, 2-րդ մասի 2-րդ կետը, 21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերն ու «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի (այսուհետ՝ գրասենյակ) կառուցվածքում կատարել հետևյալ կառուցվածքային փոփոխությունը՝
1) գրասենյակի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ հանդիսացող կրթության, առողջապահության և աշխատանքի ոլորտների համակարգման և մեթոդաբանության, շրջակա միջավայրի և տեխնիկական անվտանգության ոլորտների համակարգման և մեթոդաբանության ու շուկայի վերահսկողության և սննդամթերքի անվտանգության ոլորտների համակարգման և մեթոդաբանության վարչությունները միաձուլել՝ ստեղծելով համակարգման և մեթոդաբանության վարչություն հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումը:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կանոնադրությունը հաստատելու մասին» N 731-Լ որոշման հավելվածի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«17. Գրասենյակի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝
1) օրենսդրության կատարելագործման և վերլուծությունների վարչությունը.
2) որակի վարչությունը.
3) զարգացման ծրագրերի վարչությունը.
4) համակարգման և մեթոդաբանության վարչությունը:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող 20-րդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
11.07.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |