ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունվարի 2018 թվականի |
թիվ 2 |
քաղ. Մոսկվա |
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԵՎ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ՁԵՎԱՉԱՓԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ ապրանքների հայտարարագրի և տարանցման հայտարարագրի կառուցվածքն ու ձևաչափը։
2. Դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ սույն որոշմամբ հաստատված կառուցվածքի և ձևաչափի կիրառումը 2019 թվականի փետրվարի 1-ից ապահովելու խնդրանքով։
(2-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 29.05.18 թիվ 89)
3. 2019 թվականի փետրվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի նոյեմբերի 12-ի «Մաքսային փաստաթղթերի էլեկտրոնային պատճենների կառուցվածքների և ձևաչափերի մասին» թիվ 254 որոշման 1-ին կետի երկրորդ պարբերությունը:
(3-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 29.05.18 թիվ 89)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ |
Կ. Մինասյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հունվարի 16-ի թիվ 2 որոշմամբ |
ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՁԵՎԱՉԱՓԸ
ապրանքների հայտարարագրի և տարանցման հայտարարագրի
1. Սույն փաստաթուղթը հայտարարագրի էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ապրանքների հայտարարագրի և տարանցման հայտարարագրի (այսուհետ՝ էլեկտրոնային հայտարարագիր) ու թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ապրանքների հայտարարագրի և տարանցման հայտարարագրի էլեկտրոնային տարբերակի (այսուհետ՝ հայտարարագրի էլեկտրոնային տարբերակ) կառուցվածքն ու ձևաչափը:
2. Էլեկտրոնային հայտարարագիրը ստորագրվում է էլեկտրոնային թվային ստորագրությամբ (էլեկտրոնային ստորագրությամբ):
Անդրսահմանային փոխանակման նպատակների համար էլեկտրոնային հայտարարագիրը ստորագրվում է էլեկտրոնային թվային ստորագրությամբ (էլեկտրոնային ստորագրությամբ)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 125 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական իշխանության մարմինների՝ միմյանց միջև և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ անդրսահմանային փոխգործակցության ժամանակ էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման մասին» հիմնադրույթին համապատասխան, իսկ Եվրասիական տնտեսական միության մեկ անդամ պետության տարածքում օգտագործման համար՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան:
3. Սույն փաստաթղթում օգտագործվող հասկացությունները կիրառվում են Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով սահմանված իմաստներով:
Սույն փաստաթղթում օգտագործվող կրճատումներն ունեն հետևյալ իմաստը՝
«XML»՝ Համաշխարհային սարդոստայնի կոնսորցիումի (W3C) կողմից առաջարկված՝ ընդլայնելի իրավունքներով նշարկման լեզու
«անդամ պետություն»՝ Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություն.
«Օրենսգիրք»՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգիրք.
(պարբերությունը հանվել է ԵՏՀԿ 12.04.22 թիվ 59)
«Միություն»՝ Եվրասիական տնտեսական միություն.
«ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ»՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկ։
4. Էլեկտրոնային հայտարարագիրը և հայտարարագրի էլեկտրոնային տարբերակը ձևավորվում են սույն փաստաթղթով սահմանվող ապրանքների հայտարարագրի և տարանցման հայտարարագրի կառուցվածքին համապատասխան՝ XML ձևաչափով՝ հաշվի առնելով հետևյալ ստանդարտների պահանջները՝
«Extensible Markup Language (XML) 1.0 (Fourth Edition)»՝ հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ հետևյալ հասցեով՝ http://www.w3.org/TR/REC-xml.
«Namespaces in XML»՝ հրապարակված է «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ հետևյալ հասցեով՝ http://www.w3.org/TR/REC-xml-names.
«XML Schema Part 1: Structures» և «XML Schema Part 2:
Datatypes»՝ հրապարակված են «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ հետևյալ հասցեներով՝ http://www.w3.org/TR/xmlschema-1/ և http://www.w3.org/TR/xmlschema-2/:
(4-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 19.03.19 թիվ 33)
5. Ապրանքների հայտարարագրի և տարանցման հայտարարագրի կառուցվածքը բերվում է աղյուսակի տեսքով՝ նշելով ապրանքների հայտարարագրի և տարանցման հայտարարագրի կառուցվածքի մասին ընդհանուր տեղեկությունների, ներմուծվող անվանումների տարածությունների (անվանումների այն տարածությունների, որոնց օբյեկտներն օգտագործվել են ապրանքների հայտարարագրի և տարանցման հայտարարագրի կառուցվածքի անվանումների տարածությունների օբյեկտները նախագծելիս), ապրանքների հայտարարագրի և տարանցման հայտարարագրի կառուցվածքի վավերապայմանների կազմը՝ հաշվի առնելով ստորակարգության մակարդակներն ընդհուպ մինչև պարզ (անտրոհելի) վավերապայմանները:
6. Ապրանքների հայտարարագրի և տարանցման հայտարարագրի մասին ընդհանուր տեղեկությունները բերված են 1-ին աղյուսակում։
Աղյուսակ 1
Ապրանքների հայտարարագրի և տարանցման հայտարարագրի կառուցվածքի մասին ընդհանուր տեղեկություններ
Համարը՝ ը/կ |
Տարրի նշագիրը |
Նկարագրությունը |
1 |
2 |
3 |
1 |
Անվանումը |
ապրանքների հայտարարագիր և տարանցման հայտարարագիր |
2 |
Նույնականացուցիչը |
R.036 |
3 |
Տարբերակը |
1.4.0 |
4 |
Սահմանումը |
ապրանքների հայտարարագիր և տարանցման հայտարարագիր |
5 |
Օգտագործումը |
- |
6 |
Անվանումների տարածության նույնականացուցիչը |
urn: |
7 |
XML փաստաթղթի հիմնական տարրը |
GoodsDeclaration |
8 |
XML սխեմայի նիշքի անվանումը |
ЕЕС_R_036_GoodsDeclaration_v1.4.0.xsd |
(աղյուսակը փոփ. ԵՏՀԿ 19.03.19 թիվ 33, ԵՏՀԿ 02.09.19 թիվ 141, ԵՏՀԿ 21.04.20 թիվ 54, ԵՏՀԿ 27.10.20 թիվ 133, խմբ. ԵՏՀԿ 12.04.22 թիվ 59, փոփ., խմբ. ԵՏՀԿ 01.11.22 թիվ 161)
7. Ներմուծվող անվանումների տարածությունները բերված են 2-րդ աղյուսակում:
Աղյուսակ 2
Ներմուծվող անվանումների տարածությունները
Համարը՝ ը/կ |
Անվանումների տարածության նույնականացուցիչը |
Պրեֆիքսը |
1 |
2 |
3 |
1 |
urn:EEC:M:CA:ComplexDataObjects:vX.X.X |
cacdo |
2 |
urn:EEC:M:CA:SimpleDataObjects:vX.X.X |
casdo |
3 |
urn:EEC:M:ComplexDataObjects:vX.X.X |
ccdo |
4 |
urn:EEC:M:SimpleDataObjects:vX.X.X |
csdo |
Ներմուծվող անվանումների տարածություններում «X.X.X» պայմանանշանները համապատասխանում են ապրանքների հայտարարագրի և տարանցման հայտարարագրի կառուցվածքի մշակման ժամանակ օգտագործված տվյալների մոդելի բաղադրյալ մասերի տարբերակների համարներին:
8. Ապրանքների հայտարարագրի և տարանցման հայտարարագրի վավերապայմանների կազմը բերված է 3-րդ աղյուսակում։
Աղյուսակում ձևավորվում են հետևյալ դաշտերը (սյունակները)՝
«վավերապայմանի անվանումը»՝ վավերապայմանի ընդունված կամ պաշտոնական բառային նշագիրը.
«վավերապայմանի նկարագրությունը»՝ վավերապայմանի իմաստը (սեմանտիկան) պարզաբանող տեքստ.
«նույնականացուցիչը»՝ տվյալների մոդելում տվյալների տարրի՝ վավերապայմանին համապատասխանող նույնականացուցիչը.
«տվյալների տեսակը»՝ վավերապայմանի արժեքների տիրույթը սահմանող՝ տվյալների մոդելի օբյեկտի մասին տեղեկություններ,
«բազմ.»՝ վավերապայմանների բազմաքանակությունը (վավերապայմանի պարտադիր (կամընտրական) լինելը և վավերապայմանի հնարավոր կրկնությունների քանակը).
«ծանոթագրություն»՝ վավերապայմանի լրացման մասին պարզաբանում պարունակող տեքստ։
Վավերապայմանների բազմաքանակությունը նշելու համար օգտագործվում են հետևյալ նշագրերը՝
1՝ վավերապայմանը պարտադիր է, կրկնություններ չեն թույլատրվում.
n՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի n անգամ (n > 1).
1..*՝ վավերապայմանը պարտադիր է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.
n..*՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ (n > 1).
n..m՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ, և ոչ ավելի, քան m անգամ (n > 1, m > n).
0..1՝ վավերապայմանը կամընտրական է, կրկնություններ չեն թույլատրվում.
0..*՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.
0..m՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել ոչ ավելի, քան m անգամ (m > 1):
(աղյուսակը խմբ. ԵՏՀԿ 19.03.19 թիվ 33, ԵՏՀԿ 02.09.19 թիվ 141, ԵՏՀԿ 21.04.20 թիվ 54, խմբ. ԵՏՀԿ 27.10.20 թիվ 133, փոփ., լրաց., խմբ. ԵՏՀԿ 23.03.21 թիվ 34, խմբ. ԵՏՀԿ 12.04.22 թիվ 59, խմբ. ԵՏՀԿ 01.11.22 թիվ 161)