ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 փետրվարի 2024 թվականի N 221-Ա
ՀՅՈՒՍԻՍԱՏԼԱՆՏՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԿՑՈՐԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելությանը կից գործում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ (նստավայրը` Բելգիայի Թագավորություն, քաղ. Բրյուսել):
2. Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելությանը կից գործում է Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարությունում Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ (նստավայրը` Բելգիայի Թագավորություն, քաղ. Մոնս):
3. Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելությանը կից գործում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ (նստավայրը` Ավստրիայի Հանրապետություն, քաղ. Վիեննա):
4. Ուժը կորցրած ճանաչել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 1-ի «Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունում ներկայացուցիչների հաստիքներ ստեղծելու մասին» N 225-Ա որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 19-ի «Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելությունում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցչի հաստիք ստեղծելու մասին» N 995-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
15.02.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |