Գլխավոր տեղեկություն
Համար
N 1802-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.11.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.11.11-2024.11.24 Պաշտոնական հրապարակման օրը 15.11.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.11.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 նոյեմբերի 2024 թվականի N 1802-Ն

 

«ԱՎԱՆ» ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԵՎ «ԱՅՐՎԱԾՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՇԿԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2323-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 35-րդ հոդվածը և «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բաժնետոմսերի քանակն ավելացնելու միջոցով «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնել 124,997,600.0 (մեկ հարյուր քսանչորս միլիոն ինը հարյուր իննսունյոթ հազար վեց հարյուր) դրամով` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների ձեռքբերում» հոդվածով:

2. «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնել 86,600,000.0 (ութսունվեց միլիոն վեց հարյուր) դրամով` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների ձեռքբերում» հոդվածով:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված դրամական միջոցների ներդրումն ընկերությունների կանոնադրական կապիտալում, ընկերությունների կանոնադրության փոփոխության հաստատումը և կանոնադրական կապիտալի փոփոխմամբ պայմանավորված՝ կանոնադրության փոփոխության պետական գրանցումը, ինչպես նաև կանոնադրական կապիտալի փոփոխության հետ կապված այլ ծախսերն իրականացնել ընկերությունների միջոցների հաշվին:

4. «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, 2-րդ և 3-րդ հոդվածների աղյուսակներում, N 1 հավելվածի N 3 աղյուսակում, N 3 հավելվածի NN 1 և 1.1 աղյուսակներում կատարել փոփոխություններ և լրացումներ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2323-Ն որոշման N 1 հավելվածի NN 1, 2, 5 աղյուսակներում, N 5 հավելվածի NN 1, 2, 7 աղյուսակներում, NN 3, 4, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 և 12 հավելվածների:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


15.11.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 15-ի N 1802-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 15-ի N 1802-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 15-ի N 1802-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 15-ի N 1802-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 15-ի N 1802-Ն որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 15-ի N 1802-Ն որոշման

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 15-ի N 1802-Ն որոշման

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 15-ի N 1802-Ն որոշման

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 15-ի N 1802-Ն որոշման

 

Հավելված N 10

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 15-ի N 1802-Ն որոշման

 

Հավելված N 11

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 15-ի N 1802-Ն որոշման

 

Հավելված N 12

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 15-ի N 1802-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 նոյեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան