ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
«24» հունվար 2024 թ. |
թիվ 13-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի ԹԻՎ 65-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 12-ի ««Ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքի և ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների երկարության մասին» Ձև 1-տրանսպորտ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 19-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 65-Ն որոշման 1-ին և 2-րդ կետերով հաստատված հավելված 1-ը և հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախագահ՝ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2024 թվականի հունվարի 24-ի թիվ 13-Ն որոշման |
«Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 65-Ն որոշման |
Բաժին 1. Առկա շարժակազմը տարվա վերջի դրությամբ
Ցուցանիշների անվանումը |
Տողի ծածկա-գիրը |
Ընդա-մենը |
որից` |
Ընդհանուր բեռնատարողությունը, |
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
Ավտոմոբիլներ-ընդամենը (ներառյալ վարձակալված ավտոմոբիլներ) (ըստ 1,2 սյունակների 105, 120, 130, 140, 150 տողերի գումարը) |
100 |
X | ||
Բեռնատար ավտոմոբիլներ (ըստ 1 սյունակի 105.1.1-105.1.7 տողերի գումարը, 105.2.1-105.2.6 տողերի գումարը, 105.5.1-105.5.4 տողերի գումարը) (105.1.1-105.1.7, 105.2.1-105.2.6, 105.5.1-105.5.4 տողերի գումարը ըստ 2 սյունակի), (105.1.1-105.1.7, 105.5.1-105.5.4 տողերի գումարը ըստ 3 սյունակի)* |
105 |
|||
Ավտոմոբիլների խմբավորումը 105 տողից. | ||||
ըստ թափքի կառուցվածքի՝ |
105.1 |
X |
X |
X |
կողային ավտոմոբիլներ |
105.1.1 |
|||
ինքնաթափեր |
105.1.2 |
|||
բեռնատար ֆուրգոններ |
105.1.3 |
|||
ռեֆրիժերատորներ |
105.1.4 |
|||
ցիստեռններ |
105.1.5 |
|||
փայտակիրներ |
105.1.6 |
|||
թափքի կառուցվածքի այլ ավտոմոբիլներ |
105.1.7 |
|||
ըստ բեռնատարողության՝ |
105.2 |
X |
X |
X |
մինչև 1499կգ |
105.2.1 |
X | ||
1500-4999 |
105.2.2 |
X | ||
5000-6999 |
105.2.3 |
X | ||
7000-9999 |
105.2.4 |
X | ||
10000-14999 |
105.2.5 |
X | ||
15000 և ավելի |
105.2.6 |
X | ||
ինքնաբեռնողներ |
105.3 |
|||
թամբային քարշիչներ |
105.4 |
|||
ըստ կառուցվածքի, որը թույլ է տալիս օգտագործել՝ |
105.5 |
X |
X |
X |
բենզին |
105.5.1 |
|||
դիզելային վառելանյութ |
105.5.2 |
|||
նավթային հեղուկացված գազ |
105.5.3 |
|||
բնական սեղմված գազ (անկախ փաստացի օգտագործվող վառելանյութից) |
105.5.4 |
|||
Թամբային քարշակների կիսակցորդիչներ (կցված և պահեստային) - ընդամենը, այդ թվում` |
110 |
|||
ըստ բեռնատարողության, կգ, մինչև 19999 |
110.1 |
X |
X | |
20000 և ավելի |
110.2 |
X |
X | |
Կցորդներ - ընդամենը, այդ թվում` |
115 |
|||
ըստ բեռնատարողության, կգ, մինչև 4999 |
115.1 |
X |
X | |
5000-14999 |
115.2 |
X |
X | |
15000 և ավելի |
115.3 |
X |
X | |
Ուղևորատար ավտոբուսներ (ներառյալ միկրոավտոբուսներ-ընդամենը) (125.1-125.4 տողերի գումարը ըստ 1, 2, 3 սյուների), որից՝ |
120 |
|||
32 նստատեղից ավելի ուղևորատարողության |
120.1 |
|||
միկրոավտոբուսներ |
120.2 |
|||
120 տողից` ավտոբուսներ, որոնց կառուցվածքը թույլ է տալիս օգտագործել` |
125 |
X |
X |
X |
բենզին |
125.1 |
|||
դիզելային վառելանյութ |
125.2 |
|||
նավթային հեղուկացված գազ |
125.3 |
|||
բնական սեղմված գազ (անկախ փաստացի օգտագործվող վառելանյութից) |
125.4 |
|||
Թեթև մարդատար ավտոմոբիլներ (տաքսիներ և ծառայողական ավտոմոբիլներ) - ընդամենը, որից՝ |
130 |
X | ||
ավտոմոբիլներ, որոնց կառուցվածքը թույլ է տալիս օգտագործել բնական սեղմված գազ |
130.1 |
X | ||
130 տողից - տաքսիներ |
135 |
X | ||
Պիկապներ **, մոտոռոլերներ - ընդամենը, որից` |
140 |
|||
մոտոռոլերներ |
140.1 |
X | ||
140 տողից` որոնց կառուցվածքը թույլ է տալիս օգտագործել բնական սեղմված գազ |
145 |
|||
Հատուկ ավտոմոբիլներ - ընդամենը (1, 2 սյունակների 150.1-150.4 տողերի գումարը, |
150 |
X | ||
սանիտարական առողջապահական |
150.1 |
X | ||
հրդեհային |
150.2 |
X | ||
ավտոկռունկներ |
150.3 |
X | ||
այլ հատուկ ավտոմոբիլներ |
150.4 |
X | ||
150 տողից` ավտոմոբիլներ, որոնց կառուցվածքը թույլ է տալիս օգտագործել՝ |
155 |
X |
X |
X |
բենզին |
155.1 |
X | ||
դիզելային վառելանյութ |
155.2 |
X | ||
նավթային հեղուկացված գազ |
155.3 |
X | ||
բնական սեղմված գազ (անկախ փաստացի օգտագործվող վառելանյութից) |
155.4 |
X |
_______________________
* Ներառյալ թափքի կառուցվածքին և դրանց հետ կոմպլեկտավորված ավտոկցորդներին համապատասխան թամբային քարշիչները
** Ներառյալ բեռնաուղևորատար այն ավտոմոբիլները, որոնք ունեն մարդատար ավտոմոբիլների շասսիի վրա սարքավորված թափքեր
Բաժին 2. Ավտոմոբիլների խմբավորումն ըստ դրանց շահագործման մեջ գտնվելու ժամանակի տարվա վերջի դրությամբ
Ցուցանիշի անվանումը |
Տողի ծածկա-գիրը |
Բեռնատար ավտո-մոբիլների քանակը |
Ուղևորատար ավտոբուսների քանակը (ներառյալ միկրոավտո-բուսներ) (120 տողից) |
Պիկապներ և մոտո-ռոլերներ(140 տողից) |
Թեթև մարդատար ավտո-մոբիլներ |
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
Ավտոմոբիլներ, որոնք շահագործման մեջ են գտնվում թողարկված օրվանից՝ մինչև 3 տարի |
210 |
||||
3,1 - 10,0 տարի |
220 |
||||
10,1 - 20,0 տարի |
230 |
||||
20,1 և ավելի տարի |
240 |
Բաժին 3. Տրանսպորտի աշխատանքը (լրացվում է հաշվետու տարվա ընթացքում առնվազն մեկ ամիս աշխատելու դեպքում)
Բաժին 3. 1. Բեռնատար տրանսպորտ
Ցուցանիշի անվանումը |
Տողի ծածկա-գիրը |
Բեռնատար ավտոմոբիլներ (ներառյալ |
որից` | |
մոտոռո-լերներ |
ավտո-կցորդներ | |||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
Փոխադրվել են բեռներ - ընդամենը, հազար տոննա, որից` |
310 |
|||
կոմերցիոն հիմունքներով (հիմնարկների, կազմակերպությունների և անհատ անձանց համար կատարված բեռնառաքումները) |
310.1 |
|||
Բեռնաշրջանառությունը - ընդամենը , հազար տ-կմ, որից` |
320 |
|||
կոմերցիոն հիմունքներով (հիմնարկների, կազմակերպությունների և անհատ անձանց համար) |
320.1 |
|||
320 տողից՝ ավտոմոբիլների բեռնաշրջանառությունը, որոնք օգտագործում են՝ |
325 |
X |
X |
X |
բենզին |
325.1 |
X | ||
դիզելային վառելանյութ |
325.2 |
X | ||
նավթային հեղուկացված գազ |
325.3 |
X | ||
բնական սեղմված գազ (անկախ փաստացի օգտագործվող վառելանյութից) |
325.4 |
X | ||
Ընդհանուր վազք - ընդամենը, հազար կմ, այդ թվում՝ |
330 |
X | ||
բենզինով |
330.1 |
X | ||
դիզելային վառելանյութով |
330.2 |
X | ||
նավթային հեղուկացված գազով |
330.3 |
X | ||
բնական սեղմված գազով |
330.4 |
X | ||
330 տողից՝ բեռով վազքը |
335 |
X |
1-ին սյունակի 330-335 տողերը լրացվում են առանց ավտոկցորդների
Բաժին 3. 2. Ուղևորատար և հատուկ տրանսպորտ
Ցուցանիշի անվանումը |
Տողի ծածկա-գիրը |
Ուղևորատար ավտոբուսներ (ներառյալ միկրոավտո-բուսներ) |
Ուղևորատար թեթև մարդատար ավտոմոբիլներ (տաքսիներ և ծառայողական ավտոմոբիլներ) |
Հատուկ ավտոմոբիլներ (ներառյալ հատուկ թեթև մասնա-գիտացված ավտոմոբիլներ) |
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
Փոխադրվել են ուղևորներ - ընդամենը, հազար ուղևոր |
340 |
X | ||
Ուղևորաշրջանառություն - ընդամենը, հազար ուղևոր-կմ |
350 |
X | ||
Ավտոմոբիլների վազք - ընդամենը, հազար կմ, այդ թվում` |
360 |
|||
բենզինով |
360.1 |
|||
դիզելային վառելանյութով |
360.2 |
|||
նավթային հեղուկացված գազով |
360.3 |
|||
բնական սեղմված գազով |
360.4 |
Բաժին 4. Ավտոտրանսպորտի գործունեության ֆինանսական ցուցանիշները
Ցուցանիշի անվանումը |
Տողի ծածկա-գիրը |
Բեռնատար ավտոմոբիլներ (ներառյալ պիկապներ, մոտոռոլերներ) |
Ուղևորատար ավտոբուսներ (ներառյալ միկրոավտո-բուսներ) |
Ուղևորատար թեթև մարդատար ավտոմոբիլներ (տաքսիներ և ծառայողական ավտոմո-բիլներ) |
Հատուկ ավտո-մոբիլներ (ներառյալ հատուկ թեթև մասնա-գիտացված ավտո-մոբիլներ) |
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
Ավտոմոբիլների շահագործումից ստացված հասույթը (առանց ԱԱՀ), հազար դրամ |
410 |
||||
Ավտոմոբիլների շահագործման ծախսերը, հազար դրամ |
420 |
||||
Տրանսպորտային գործունեությամբ զբաղվող աշխատողների միջին տարեկան թվաքանակը |
430 |
Բաժին 5. Ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների երկարությունը տարվա վերջի դրությամբ
կմ |
Ցուցանիշի անվանումը |
Տողի |
Ընդա-մենը |
այդ թվում` | ||
կապիտալ |
թեթևացված |
անցողիկ | |||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
Տարվա սկզբից |
500 |
||||
Ընդունված է հաշվեկշիռ տարվա ընթացքում, որից` |
510 |
||||
նոր շինարարության հաշվին |
510.1 |
||||
Դուրս է գրված հաշվեկշռից տարվա ընթացքում, որից` |
520 |
||||
հանձնված է ճանապարհների ընդհանուր օգտագործման ցանցին |
520.1 |
||||
Հաշվետու տարվա վերջին (տող 500+տող 510-տող 520) |
530 |
Բաժին 6. Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործած վառելիքն ըստ տեսակների
հազար լիտր |
Ցուցանիշի անվանումը |
Տողի |
Ընդա-մենը |
այդ թվում` | |||
բեռնատար ավտո-մոբիլներ (ներառյալ պիկապներ, մոտո-ռոլերներ) |
ավտո-բուսներ (ներառյալ միկրոավտո-բուսներ) |
թեթև մարդատար ավտոմոբիլներ (տաքսիներ և ծառայողական ավտոմոբիլներ) |
հատուկ ավտոմոբիլներ (ներառյալ հատուկ թեթև մասնա-գիտացված ավտոմոբիլներ) | |||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
Բենզին |
600 |
|||||
Դիզելային վառելանյութ |
610 |
|||||
Նավթային հեղուկացված գազ |
620 |
|||||
Բնական սեղմված գազ, կգ |
630 |
Ղեկավար/Անհատ ձեռնարկատեր՝ |
____________________ |
|
__________________ |
|
(Ազգանուն, անուն) |
|
(Ստորագրություն) |
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)՝ |
|
| |
(Ազգանուն, անուն) |
|
(Ստորագրություն) | |
|
«_ _»_______ ____ 20__թ. »: |
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2024 թվականի հունվարի 24-ի թիվ 13-Ն որոշման |
«Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 65-Ն որոշման |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՈՉ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՐԿԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ 1-ՏՐԱՆՍՊՈՐՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքի և ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների երկարության մասին» Ձև 1-տրանսպորտ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են սեփականության և այլ իրավունքներով տրանսպորտային միջոցներ շահագործող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները (այսուհետ` ռեսպոնդենտներ), ինչպես նաև այն ռեսպոնդենտները, որոնց հաշվեկշռում առկա են ոչ ընդհանուր օգտագործման ավտոճանապարհներ, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):
4. Սույն հաշվետվության իմաստով փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշիռը որոշվում է ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:
5. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետում և պարբերականությամբ:
6. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
7. Տրանսպորտային միջոցներ (ավտոմոբիլ) վարձակալության տվող ռեսպոնդենտներն իրենց կողմից ներկայացվող Հաշվետվությունում չեն ընդգրկում այլ ռեսպոնդենտներին վարձակալությամբ տրված ավտոմոբիլների քանակը և աշխատանքը բնութագրող տվյալները: Այդ տվյալներն ընդգրկվում են ավտոմոբիլներ վարձակալած ռեսպոնդենտների Հաշվետվությունում:
8. Բեռնաուղևորափոխադրումներ իրականացնելու համար ավտոմոբիլներ վարձակալած ռեսպոնդենտները Հաշվետվությունը լրացնում են միայն ավտոմոբիլների վարձակալության ժամանակաշրջանի համար:
9. Ավտոմոբիլների առկայության վերաբերյալ տեղեկություններ լրացնելիս հիմնական սկզբնական փաստաթուղթ է համարվում տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագիրը: Ավտոմոբիլների օգտագործման և աշխատանքի հաշվառման համար օգտվում են սկզբնական հաշվառման փաստաթղթերից (ուղեգրեր, ապրանքատրանսպորտային բեռնագրեր, հաշվապահական հաշվառման փաստաթղթեր):
10. Տարվա վերջի դրությամբ հաշվառման ենթակա են ռեսպոնդենտների հաշվեկշռում առկա, ինչպես նաև այլ իրավունքներով շահագործվող բոլոր մակնիշների ավտոմոբիլները՝ բեռնատար ավտոմոբիլներ (ներառյալ առանց թափքի բեռնատար ավտոմոբիլ հանդիսացող թամբային քարշիչները, որոնք սարքավորված են թամբային կցովի սարքերով` կիսակցորդների քարշիչների համար), ավտոբուսներ, պիկապներ, հատուկ և թեթև մարդատար ավտոմոբիլներ, ինչպես նաև ավտոկցորդներ և կիսակցորդներ:
11. Հաշվետվության մեջ լրացվում է ավտոմոբիլների ցուցակային թիվը տարվա վերջի դրությամբ՝ անկախ ավտոմոբիլի տեխնիկական վիճակից և նրա գտնվելու վայրից (նորոգման մեջ, նորոգման համար սպասող, գործուղման մեջ, կոնսերվացիայում և այլն):
12. Տեխնիկապես սարքին ավտոմոբիլներին են պատկանում բոլոր ավտոմոբիլները, բացառությամբ հիմնական և ընթացիկ նորոգման մեջ գտնվող և այդ նորոգումների համար սպասող, ինչպես նաև վերանորոգման համար ոչ պիտանի, կազմակերպությունից դուրս գրման ենթակա (խոտան) և ավտոդողերով չհամալրված ավտոմոբիլները:
13. «100» ծածկագրով տողում լրացվում է ավտոմոբիլների քանակը՝ հաշվեկշռում առկա և այլ իրավունքներով շահագործվող ինչպես հայրենական, այնպես էլ արտասահմանյան արտադրության բոլոր տիպերի և մակնիշների ավտոմոբիլների (բեռնատար, ավտոբուս, թեթև մարդատար, պիկապներ և բեռնատար ֆուրգոններ, հատուկ ավտոմոբիլներ):
14. «105» ծածկագրով տողում լրացվում է բեռնատար ավտոմոբիլների քանակը՝ ընդհանուր նշանակման (որոնք ունեն բաց կողային (առանց կողերի) հենահարթակ (պլատֆորմ)) և մասնագիտացված բեռնատար ավտոմոբիլների: Մասնագիտացված բեռնատար ավտոմոբիլներին են պատկանում շինարարական և գյուղատնտեսական սորուն ապրանքների տեղափոխման համար նախատեսված ինքնաթափերը, պարենային ապրանքների, հացաբուլկեղենի, կահույքի տեղափոխման համար՝ բեռնատար ֆուրգոնները, հավասարաջերմ թափքերով ֆուրգոնները և ռեֆրիժերատորները՝ շուտ փչացող մթերքների համար, ցիստեռնները՝ նավթամթերքների, քիմիական ակտիվ հեղուկների, կաթի և այլ հեղուկ բեռների տեղափոխման համար, ավտոբետոնախառնիչները, ցեմենտակիրները, փայտակիրները և այլ ավտոմոբիլներ՝ շինարարական նյութեր տեղափոխելու համար:
15. «105.1.1»-«105.1.7» ծածկագրով տողերում ըստ թափքի կառուցվածքի բեռնատար ավտոմոբիլները խմբավորվում են՝ կողային ավտոմոբիլների, ինքնաթափերի, բեռնատար ֆուրգոնների, ռեֆրիժերատորների, ցիստեռնների, փայտակիրների և թափքի կառուցվածքի այլ ավտոմոբիլների: Բեռնատար ավտոմոբիլների մնացած բոլոր չթվարկված տեսակները ցույց են տրվում թափքի կառուցվածքի այլ ավտոմոբիլներ տողում: Բոլոր տեսակի ցիստեռնները (կաթ, ջուր, ցեմենտ փոխադրող ցիստեռնները և այլն) ներառվում են ցիստեռններ տողում:
16. Հատուկ բեռնատար ավտոմոբիլները՝ ավտոցիստեռնները, վառելիքալցավորողները, յուղալցավորողները և ջրալցավորողները չեն ներառվում բեռնատար ավտոմոբիլների քանակի մեջ, այլ ցույց են տրվում հաշվետվության հատուկ ավտոմոբիլներ մասում «150.4» ծածկագրով տողում (այլ հատուկ ավտոմոբիլներ):
17. «105.4» ծածկագրով տողում լրացվում է թամբային քարշիչների քանակը (ներառվում են հաշվետվության բեռնատար ավտոմոբիլներ մասում): Թամբային քարշիչի բեռնատարողությունը որոշվում է նրա հետ համալրվող կիսակցորդի բեռնատարողությամբ: Թամբային քարշիչների ընդհանուր բեռնատարողությունը հավասար է քարշիչների յուրաքանչյուր մակնիշի գծով համալրվող կիսակցորդների բեռնատարողությունների գումարին: Թամբային քարշիչներ համարվող ավտոմեքենաքարշիչները նախատեսված են կիսակցորդիչների հետ մշտական աշխատանքի համար և ներառվում են կողային ավտոմոբիլների, ինքնաթափերի, բեռնատար ֆուրգոնների, սառնավտոների, ցիստեռնների և այլ տիպի ավտոմոբիլների խմբերում՝ համալրված համապատասխան տիպերի կիսակցորդիչների հետ: Թամբային քարշիչներին կցված կիսակցորդիչները հաշվի են առնվում կոմպլեկտով թամբային քարշիչների հետ մեկտեղ և այդ տողում չեն ներառվում:
18. «105.5.1»-«105.5.4» ծածկագրով տողերում ընդհանուր հանրագումարից բեռնատար ավտոմոբիլները առանձնացվում են ըստ կառուցվածքի, որը թույլ է տալիս օգտագործել վառելանյութ՝ բենզին, դիզելային վառելանյութ, նավթային հեղուկացված գազ, բնական սեղմված գազ (անկախ փաստացի օգտագործվող վառելանյութից):
19. Բեռնատար ավտոմոբիլներն ըստ բեռնատարողության խմբավորելիս պետք է առաջնորդվել թողարկող գործարանի անձնագրում նշված բեռնատարողությամբ: Ավտոմոբիլների ընդհանուր բեռնատարողությունը հավասար է յուրաքանչյուր մակնիշի ավտոմոբիլների քանակի և նրանց բեռնատարողության արտադրյալների գումարին: Թափքի կառուցվածքի այլ ավտոմոբիլների ընդհանուր բեռնատարողությունը որոշվում է ավտոմոբիլների ցուցակային թվի և նրանց միջին բեռնատարողության արտադրյալով:
20. «110» ծածկագրով տողում լրացվում է թամբային քարշիչների կիսակցորդիչների քանակը, որը հավասար է «110.1»-«110.2» ծածկագրով տողերի ցուցանիշների գումարին:
21. «115» ծածկագրով տողում լրացվում է կցորդների քանակը (բոլոր ավտոկցորդները, այդ թվում կիսակցորդիչները, որոնք հարմարեցված չեն թամբային քարշիչների հետ կցված աշխատանքի համար), որը հավասար է «115.1»-«115.3» ծածկագրով տողերի ցուցանիշների գումարին:
22. Տրակտորային կիսակցորդները, թեթև մարդատար ավտոմոբիլների կցորդները, ցիստեռն-կցորդները, որոնք օգտագործվում են որպես տարողություն՝ վառելիքի պահպանման համար, և հատուկ նշանակության կցորդները (կցորդ-վագոն-հանրակացարան, կցորդ-վագոն-ճաշարան), ինչպես նաև ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից որպես տրանսպորտային միջոց չգրանցված կցորդները, հաշվետվության մեջ չեն ներառվում:
23. Հաշվետվության ուղևորատար ավտոբուսներ (ավտոմոբիլ, որի նստատեղերի քանակը, բացառությամբ վարորդի նստատեղի, գերազանցում է ութը, 9-17 նստատեղ ունեցող ավտոբուսը, առանց վարորդի նստատեղի, համարվում է միկրոավտոբուս) մասը լրացնում են այն ռեսպոնդենտները, որոնք հաշվետու տարվա վերջում սեփականության և այլ իրավունքներով ունեն ուղևորատար ավտոբուսներ (ներառյալ միկրոավտոբուսներ): Ավտոբուսների տարողությունը որոշվում է նստատեղերի քանակով: Հաշվետվության մեջ ավտոբուսների տարողությունը ցույց է տրվում ամբողջական թվերով:
24. «120» ծածկագրով տողում լրացվում է ուղևորատար ավտոբուսների (ներառյալ միկրոավտոբուսներ) քանակը: Ավտոբուսների ընդհանուր քանակի մեջ ներառվում են նաև միկրոավտոբուսները և բեռնատար ավտոմոբիլների շասսիի վրա հատուկ ավտոբուսները, որոնք նախատեսված են հերթապահ բրիգադների տեղափոխումների համար:
25. Ավտոբուսների վերասարքավորված բեռնատար ավտոմոբիլները հաշվառվում են որպես ավտոբուս միայն այն դեպքում, երբ այդ փոփոխությունը ձևակերպված է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
26. Հատուկ ավտոբուսները, որոնք սպասարկում են սգո արարողություններ և այն ավտոբուսները, որոնք հատուկ սարքավորված են հիվանդներին տեղափոխելու և սպասարկելու համար, ավտոբուսների թվի մեջ չեն ներառվում, այլ հաշվառվում են հատուկ ավտոմոբիլներ տողում:
27. Ավտոբուսների ընդհանուր ուղևորատարողությունը որոշվում է յուրաքանչյուր մակնիշի ավտոբուսների քանակի և նրանց ուղևորատարողության արտադրյալների հանրագումարով:
28. «125.1»-«125.4» ծածկագրով տողերում ուղևորատար ավտոբուսները խմբավորվում են ըստ վառելիքի օգտագործման տեսակների՝ բենզին, դիզելային վառելանյութ, նավթային հեղուկացված գազ, բնական սեղմված գազ (անկախ փաստացի օգտագործվող վառելանյութից): «125.1»-«125.4» ծածկագրով տողերի ցուցանիշների գումարը պետք է հավասար լինի ուղևորատար ավտոբուսների ընդհանուր քանակին:
29. «130» ծածկագրով տողում լրացվում է թեթև մարդատար ավտոմոբիլների քանակը: Ցուցանիշում հաշվառվում են այն ավտոմոբիլները, որոնց նստատեղերի քանակը, բացառությամբ վարորդի նստատեղի, չի գերազանցում ութը: Այս տողում չեն ներառվում հատուկ նշանակության թեթև մարդատար ավտոմոբիլը՝ սանիտարական, պարեկային ծառայության, ինկասացիայի կարիքների համար և այլ ավտոմոբիլները, որոնք հաշվառվում են որպես հատուկ ավտոմոբիլներ:
30. «140» ծածկագրով տողում լրացվում է պիկապների քանակը՝ փոքր բեռնատարողությամբ բեռնատար և բեռնաուղևորատար այն ավտոմոբիլները, որոնք ունեն մարդատար ավտոմոբիլների շասսիի վրա սարքավորված թափքեր:
31. «140.1» ծածկագրով տողում լրացվում է մոտոռոլերների քանակը` երկանիվ կամ եռանիվ մեխանիկական տրանսպորտային միջոց` կցորդային սայլակով կամ առանց դրա:
32. «150» ծածկագրով տողում լրացվում է հատուկ ավտոմոբիլների քանակը: Ցուցանիշում ներառվում են այն ավտոմոբիլները, որոնց կառուցվածքը նախատեսված է միայն հատուկ ֆունկցիաների, այդ թվում տեխնոլոգիական սարքավորումների տեղավորման, փոխադրման և շահագործման, ինչպես նաև այլ ֆունկցիաների կատարման համար, որոնք կապ չունեն բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների հետ: Հատուկ ավտոմոբիլներ տողում հաշվառվում են ինչպես բեռնատար, այնպես էլ թեթև մարդատար ավտոմոբիլների և ավտոբուսների շասսիի վրա ավտոմոբիլները:
33. «150.1»-«150.4» ծածկագրով տողերում հատուկ ավտոմոբիլները խմբավորվում են ըստ տեսակների` սանիտարական առողջապահական, հրդեհային, ավտոկռունկներ և այլ հատուկ ավտոմոբիլներ: Հատուկ ավտոմոբիլների ընդհանուր քանակը պետք է հավասար լինի ըստ տեսակների ավտոմոբիլների «150.1»-«150.4» ծածկագրով տողերի ցուցանիշների գումարին:
34. Սանիտարական առողջապահական ավտոմոբիլներին են դասվում շտապ բուժօգնության մարդատար ավտոմոբիլները, հիվանդներին փոխադրելու և սպասարկելու համար հատուկ սարքավորված և ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից գրանցված մյուս ավտոմոբիլներն ու ավտոբուսները: Սանիտարական առողջապահական ավտոմոբիլներին են վերաբերվում նաև բաղնիքների, լվացքատների գազահանման համար չհանովի սարքավորում ունեցող ավտոմոբիլները, անասնաբուժական օգնության ավտոմոբիլները և այլն:
35. Հրդեհային ավտոմոբիլներին են վերաբերվում հրդեհ մարելու համար հատուկ կայանքով սարքավորված ավտոմոբիլները (ավտոպոմպեր, ավտոաստիճաններ, ծխաքաշ սարքավորումով ավտոմոբիլներ, հրդեհների քիմիական մարման համար սարքավորում ունեցող ավտոմոբիլներ և այլն), ինչպես նաև օդանավակայաններում հրդեհա-փրկարարական ծառայություն իրականացնող ավտոմոբիլները:
36. «150.4» ծածկագրով տողում (այլ հատուկ ավտոմոբիլներ) ներառվում են որպես հատուկ ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից գրանցված (մշտական չհանովի սարքավորումով, ինչպես նաև հանովի սարքավորումով և առանց սարքավորման) մնացած բոլոր ավտոմոբիլները, գործարանային թողարկման կամ վերասարքավորված՝ կինոշարժական, բենզալցման, յուղաջրալցման ավտոմոբիլները, հողում հանքային պարարտանյութեր ներարկելու համար հատուկ կայանքներով սարքավորված ավտոմոբիլները, քաղաքային տնտեսության կոմունալ սպասարկման համար հարմարեցված հատուկ ավտոմոբիլները՝ փողոցները ջրող, ավլող, ձյուն մաքրող, աղբատար, տղմածծիչ, ավազացրիչ, ինչպես նաև վերահսկողության, շարժման անվտանգության և շահագործման լաբորատորիա-ավտոմոբիլները, հատուկ սարքավորումներ (դարակներ, կախիչներ, վաճառասեղաններ և այլ սարքավորումներ առևտրի համար) ունեցող ավտոկրպակները, ավտոնորոգման-արհեստանոց ավտոմոբիլները (բոլոր տիպի վթարային), եռակցման շարժական ագրեգատները, կոմպրեսորային սարքավորումները, ինչպես նաև սպորտային, ուսումնական և այլ ավտոմոբիլները:
37. Հատուկ թեթև մարդատար ավտոմոբիլների անվանացուցակի մեջ ներառվում են պարեկային ծառայության և օպերատիվ խմբերի ավտոմոբիլները, բուժօգնության, վթարատեխնիկական ծառայության, փոստ փոխադրելու համար կապի կազմակերպություններին անհրաժեշտ ավտոմոբիլները, սարքավորումների վարձույթի կետերին սպասարկելու, երկրորդական հումք փոխադրելու, գանձումների կարիքների համար նախատեսված ավտոմոբիլները, ինչպես նաև այն ավտոմոբիլները, որոնց վրա, որպես կանոն, տեղակայված են ստացիոնար սարքավորումներ:
38. Հաշվետվության «150» ծածկագրով տողից ավտոմոբիլների քանակը, որոնց կառուցվածքը թույլ է տալիս օգտագործել վառելանյութ, հավասար է «155.1»-«155.4» ծածկագրով տողերի ցուցանիշների գումարին:
39. Բաժին 2-ում ցուցանիշները լրացվում են ավտոմոբիլների տեխնիկական անձնագրերի հիման վրա: Ավտոմոբիլների խմբավորումն ըստ դրանց շահագործման ժամկետների, հաշվարկվում է սկսած գործարանի կողմից թողարկման պահից` ավտոմոբիլի անձնագրում կատարված գրանցումներով (այլ ոչ թե հիմնական նորոգումից կամ շարժիչը փոխելուց հետո):
40. Ըստ խմբերի բաշխում են բոլոր բեռնատար ավտոմոբիլները, որոնք հաշվառված են բեռնատար ավտոմոբիլներ ցուցանիշում: Բեռնատար ավտոմոբիլների ընդհանուր քանակը, որը ցույց է տրված «105» ծածկագրով տողում, պետք է հավասար լինի ըստ թափքի կառուցվածքի` «105.1.1»-«105.1.7», ըստ կառուցվածքի, որը թույլ է տալիս օգտագործել վառելանյութ` «105.5.1»-«105.5.4», ըստ շահագործման մեջ գտնվելու ժամանակի տարվա վերջի դրությամբ 1-ին սյունակի «210»-«240» ծածկագրով տողերի ցուցանիշների գումարին:
41. Ուղևորատար ավտոբուսների ընդհանուր քանակը պետք է հավասար լինի ըստ վառելանյութի օգտագործման՝ «125.1»-«125.4», ըստ շահագործման մեջ գտնվելու ժամանակի տարվա վերջի դրությամբ 2-րդ սյունակի «210»-«240» ծածկագրով տողերի ցուցանիշների գումարին:
42. Պիկապների և մոտոռոլերների ընդհանուր քանակը պետք է հավասար լինի ըստ շահագործման մեջ գտնվելու ժամանակի տարվա վերջի դրությամբ 3-րդ սյունակի «210»-«240» ծածկագրով տողերի ցուցանիշների գումարին:
43. Թեթև մարդատար ավտոմոբիլների ընդհանուր քանակը պետք է հավասար լինի ըստ շահագործման մեջ գտնվելու ժամանակի տարվա վերջի դրությամբ 4-րդ սյունակի «210»-«240» ծածկագրով տողերի ցուցանիշների գումարին:
44. Բաժին 3-ում լրացվում են ինչպես հաշվեկշռում առկա սեփական ավտոմոբիլների, այնպես էլ այլ իրավունքներով շահագործվող ավտոմոբիլների աշխատանքի վերաբերյալ տվյալներ: Տրանսպորտի աշխատանքի վերաբերյալ տվյալները լրացվում են հաշվետու տարվա ընթացքում առնվազն մեկ ամիս աշխատելու դեպքում: Վարձատու ռեսպոնդենտներն այլ ռեսպոնդենտներին վարձակալությամբ տրված ավտոմոբիլների քանակը և աշխատանքը վարձակալության ժամանակաշրջանի ընթացքում չեն ընդգրկում իրենց կողմից ներկայացվող հաշվետվության մեջ: Ավտոմոբիլներ վարձակալող ռեսպոնդենտները հաշվետվության մեջ ներառում են ինչպես իրենց հաշվեկշռում առկա սեփական, այնպես էլ վարձակալությամբ վերցրած ավտոմոբիլների քանակն ու աշխատանքը (վարձակալության ամբողջ ժամանակաշրջանում):
45. Բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքի ցուցանիշներին դասվում են բեռների փոխադրումների ծավալը (տոննաներով) և բեռնաշրջանառությունը (տոննա-կիլոմետրերով): Բեռնափոխադրումների և բեռնաշրջանառության մեջ ներառվում են բեռնատար ավտոմոբիլների (ներառյալ բեռնատար տաքսիները), պիկապների և թեթև մարդատար ավտոմոբիլների շասսիի վրա ֆուրգոնների, մոտոռոլերների, ինչպես նաև ավտոկցորդների կատարած փոխադրումների ծավալները: Կազմակերպությունները, որտեղ աշխատել են գործուղված ավտոմոբիլներ՝ դրանց աշխատանքի վերաբերյալ տվյալներն իրենց հաշվետվության մեջ չեն ներառում, այլ ուղարկում են այն կազմակերպություններին, որոնց հաշվեկշռում գտնվում են ավտոմոբիլները: Ապրանքային բնույթի բեռնափոխադրումները, որոնք իրականացվում են ինչպես առևտրային հիմունքներով (այսինքն՝ վճարովի), այնպես էլ տվյալ կազմակերպության արտադրական կարիքների համար, ձևակերպվում են ապրանքատրանսպորտային փաստաթղթերով և ուղեգրերով: Ոչ ապրանքային բնույթի բեռների փոխադրումների դեպքում, երբ անհնար է կամ նպատակահարմար չէ հաշվառումը չափման և կշռման միջոցով (օրինակ` տարածքների մաքրումը ձյունից), ինչպես նաև ավտոմոբիլները կապի և էլեկտրահաղորդման գծերի սպասարկման համար օգտագործելիս, գիտահետազոտական և երկրաբանական-հետախուզական աշխատանքների, երկրորդական հումքի հավաքման դեպքում հնարավոր է բեռնափոխադրումները իրականացնել առանց ապրանքատրանսպորտային փաստաթղթերի ձևակերպման: Այդ դեպքում բեռնափոխադրումների ծավալը տոննաներով և տոննա-կիլոմետրերով չի հաշվառվում: Տեխնիկական օգնություն ցույց տալու նպատակով ժամանակավորապես հարմարեցված բեռնատար ավտոմոբիլները և այն ավտոմոբիլները, որոնք օգտագործվում են որպես կինոշարժական, սակայն որպես հատուկ՝ ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից գրանցված չեն, հաշվի են առնվում որպես բեռնատար և դրանց աշխատանքը ցույց է տրվում այս բաժնում: Կազմակերպությունում յուրաքանչյուր բեռնատար ավտոմոբիլի համար տարվում է ավտոմոբիլի աշխատանքի հաշվառման քարտ, որում գրանցումները կատարվում են ամեն օր` ուղեգրի ավտոմոբիլի և կցորդների աշխատանքի արդյունքները բաժնի տվյալների հիման վրա: Քարտը կազմվում է ապրանքային բնույթի բեռներ փոխադրելու ապրանքա-տրանսպորտային բեռնագրերի, ոչ ապրանքային բնույթի բեռներ փոխադրելու չափի (կշռման) ակտերի, ինչպես նաև գործուղման մեջ գտնվող և ուղեգրերով այլ կազմակերպություններում աշխատող բեռնատար ավտոմոբիլների աշխատանքի վերաբերյալ տեղեկանքների հիման վրա:
46. «310» ծածկագրով տողում լրացվում է բեռնատար ավտոմոբիլներով (ներառյալ պիկապները, մոտոռոլերները և ավտոկցորդները) փոխադրված բեռների քանակը, որը որոշվում է փոխադրված բեռների փաստացի քաշով` հաշվի առնելով տարայի, կոնտեյների քաշը` յուրաքանչյուր երթի ժամանակ: Ընդ որում, գծամետրերով չափվող, ինչպես նաև ծավալային բեռների (փայտ, անտառանյութ, ավազ, կիր և այլն) քաշն ապրանքատրանսպորտային բեռնագրում որոշում են բեռնառաքողները՝ դրանք մաս-մաս կշռելու կամ բերման համապատասխան գործակիցների կիրառման միջոցով: Ստանդարտ բեռների համար՝ քաշը որոշվում է կտորների քանակը մեկ բեռի քաշով բազմապատկելու միջոցով: Հատերով հաշվառվող բեռների (հաստոցներ, ավտոմոբիլներ, սառնարաններ և այլն) քաշը որոշվում է կտորների քանակը տեխնիկական փաստաթղթերում նշված քաշով բազմապատկելու միջոցով: Կցորդների օգնությամբ երկարաչափ բեռներ տեղափոխելիս, (այդ թվում՝ ավտոմոբիլ-փայտակիրների աշխատանքի ժամանակ) բեռի քաշը հաշվարկվում է ավտոմոբիլի բեռնատարողության չափով՝ որպես ավտոմոբիլի կատարած աշխատանք, իսկ մնացածը՝ որպես կցորդի կատարած աշխատանք: Ըստ ավտոմոբիլների բեռնատարողության փոխադրված բեռների քաշը որոշելիս անհրաժեշտ է պարտադիր հաշվի առնել բեռների փաստացի քաշը: Ուղևորների փոխադրումները չի թույլատրվում հավասարեցնել տոննայով և տոննա-կիլոմետրով բեռների փոխադրումների հետ և դրանք հաշվետվության մեջ չի ներառվում:
47. «320» ծածկագրով տողում լրացվում է բեռնաշրջանառության ցուցանիշը (տոննա-կիլոմետր)՝ որոշվում է առանձին երթերի ժամանակ փաստացի փոխադրված բեռի (ներառյալ ավտոկցորդներով փոխադրված բեռը) քանակը (տոննա) բազմապատկելով փոխադրման հեռավորությամբ և գումարելով ստացված արդյունքները: Ընդամենը բեռնաշրջանառության ծավալն առանձնացվում է ըստ վառելիքի տեսակների կատարված տոննա-կիլոմետրերի՝ բենզինային, դիզելային, նավթային հեղուկացված գազ, բնական սեղմված գազ: Ըստ օգտագործվող վառելանյութի տեսակների բեռնաշրջանառությունների հանրագումարը պետք է հավասար լինի ընդամենը բեռնաշրջանառության ծավալին: Փոխադրված բեռների ընդհանուր ծավալի և կատարված բեռնաշրջանառության մեջ ներառվում են ինչպես գործավարձային, այնպես էլ ժամավճարային հիմունքներով աշխատող ավտոմոբիլների կողմից կատարված բեռնափոխադրումները և բեռնաշրջանառությունները, որոնցով բեռնափոխադրումները և փոխադրումների տարածությունները հաստատված են ապրանքատրանսպորտային փաստաթղթերով (ապրանքատրանսպորտային բեռնագրերով կամ չափման (կշռման) ակտերով): Ավտոկցորդներով բեռների փոխադրումը և կատարված բեռնաշրջանառությունը ներառում են բեռնատար ավտոմոբիլներով փոխադրված բեռների և կատարված բեռնաշրջանառության ընդհանուր ծավալի մեջ՝ համապատասխան բաժինների համապատասխան տողերում:
48. «330» ծածկագրով տողում լրացվում է ավտոմոբիլների ընդհանուր վազքի ցուցանիշը՝ որոշվում է բոլոր ավտոմոբիլների բեռով, դատարկ և զրոյական վազքերի գումարով:
49. «335» ծածկագրով տողում լրացվում է բեռով վազքի ցուցանիշը՝ բեռնված ավտոմոբիլի այն վազքը, որը կատարվել է բեռնման և բեռնաթափման կետերի միջև` անկախ փոխադրված բեռների քանակից: Դատարկ վազք է համարվում ավտոմոբիլի վազքն առանց բեռի` բեռնման և բեռնաթափման կետերի միջև: Զրոյական վազք է համարվում ավտոմոբիլի դատարկ վազքը ավտոտնտեսությունից մինչև բեռնման առաջին կետը և բեռնման վերջին կետից դեպի ավտոտնտեսություն: Օրվա մեջ ավտոմոբիլի վազքի մեծությունը որոշվում է արագաչափի ցուցումով: Ավտոմոբիլի վազքի վերաբերյալ արագաչափի ցուցումը ստուգում են տվյալ կազմակերպության ավտոմոբիլի երթևեկության կետերի միջև տարածությունների հաստատված ցուցակի հիման վրա: Ընդհանուր վազքից առանձնացնում են միայն բենզինով, միայն դիզելային վառելանյութով, նավթային հեղուկացված գազով և բնական սեղմված գազով կատարված վազքերը: Ավտոմոբիլ ունեցող ռեսպոնդենտները պարտավոր են ավտոմոբիլները գիծ դուրս բերելիս վարորդին տալ ուղեգիր, որը խիստ հաշվետվական փաստաթուղթ է համարվում:
50. Տրանսպորտի արտադրանքը ծավալային արտահայտությամբ ներկայացնում է ուղևորների փոխադրումների ծավալը (ուղևոր) և ուղևորաշրջանառությունը (ուղևոր-կիլոմետրերով):
51. «340» ծածկագրով տողի սյունակներ 1-ում և 2-ում լրացվում է ավտոբուսներով և միկրոավտոբուսներով, ինչպես նաև թեթև մարդատար տաքսիներով փոխադրված ուղևորների թվաքանակը: Ուղևորների թվաքանակը ներհամայնքային փոխադրումներում որոշվում է համապատասխան երթուղով ուղևորների փոխադրումներից ստացված հասույթի և տվյալ երթուղու համար հաստատված սակագնի հարաբերակցությամբ, իսկ միջմարզային և միջպետական փոխադրումներում՝ որոշվում է վաճառված տոմսերի քանակով: Առանձին քաղաքացիներին, կազմակերպություններին աբոնենտային ամսական տոմսեր վաճառելու դեպքում՝ փոխադրված ուղևորների թվաքանակը որոշվում է՝ ամսական 50 երթ հաշվարկով: Կազմակերպությունների աշխատողներին անվճար տեղափոխելու դեպքում փոխադրված ուղևորների թվաքանակը որոշում են այն գրանցումների հիման վրա, որոնք կատարվում են ավտոբուսների ուղեգրերում` յուրաքանչյուր երթով փոխադրված ուղևորների թվաքանակը գումարելու միջոցով: Թեթև մարդատար տաքսիներով փոխադրված ուղևորների թվաքանակը որոշվում է հաշվարկային ուղևորաշրջանառությունը ներհամայնքային փոխադրումների միջին հեռավորության վրա բաժանելու միջոցով: Երևան քաղաքում ուղևորափոխադրումների հաշվարկի համար որպես հիմք ընդունվում է 8 կմ-ը:
52. «350» ծածկագրով տողի սյունակ 1-ում լրացվում է ուղևորաշրջանառության ցուցանիշը (ուղևոր-կիլոմետր)՝ որոշվում է առանձին երթերի ժամանակ փոխադրված ուղևորների թվաքանակը (ուղևոր) բազմապատկելով փոխադրման հեռավորությամբ և գումարելով ստացված արդյունքները:
53. «350» ծածկագրով տողի սյունակ 2-ում լրացվում է թեթև մարդատար տաքսիների ուղևորաշրջանառության ցուցանիշը՝ որոշվում է ներհամայնքային փոխադրումների դեպքում ավտոմոբիլների կատարած վճարովի վազքերը կրկնապատկելով, իսկ ներմարզային, միջմարզային և միջպետական փոխադրումների ուղևորաշրջանառությունը որոշվում է տեղափոխված ուղևորների թվաքանակի և տվյալ փոխադրման հեռավորության արտադրյալով:
54. «360» ծածկագրով տողում լրացվում է ավտոմոբիլների վազքի ցուցանիշը, որը առանձնացվում է ըստ վառելիքի տեսակների` բենզինով, դիզելային վառելանյութով, նավթային հեղուկացված գազով, բնական սեղմված գազով: Ընդամենը ավտոմոբիլների վազքը պետք է հավասար լինի «360.1»-«360.4» ծածկագրով տողերի ցուցանիշների գումարին:
55. «410» ծածկագրով տողում լրացվում է ավտոմոբիլների շահագործումից ստացված հասույթը՝ ցույց է տրվում առանց ավելացված արժեքի հարկի: Հաշվետվության մեջ հասույթները լրացվում են հաշվեգրման սկզբունքով: Այս ցուցանիշը լրացվում է բոլոր ռեսպոնդենտների կողմից, որոնց ավտոտրանսպորտը շահագործվել է առևտրային հիմունքներով (այսինքն՝ վճարովի):
56. «410» ծածկագրով տողի սյունակ 1-ում լրացվում է բեռնափոխադրումներից ստացված հասույթը (լրացնում են ոչ միայն տրանսպորտի ոլորտի ռեսպոնդենտները, որոնց համար առևտրային հիմունքներով բեռնափոխադրումները համարվում է գործունեության հիմնական տեսակ, այլ նաև տնտեսության մյուս ճյուղերի ռեսպոնդենտները, որոնց բեռնատար ավտոմոբիլներն իրենց սեփական կարիքների սպասարկման հետ մեկտեղ իրականացնում են այլ կազմակերպությունների կամ քաղաքացիների համար վճարովի բեռնափոխադրումներ):
57. Բեռնափոխադրումներից ստացված հասույթի մեջ չեն ներառվում բեռնման և բեռնաթափման աշխատանքներից, առևտրային և առաքիչ գործառնություններից, պահեստների շահագործումից և բեռնափոխադրումների հետ կապված այլ ծառայություններից ստացված հասույթները:
58. «410» ծածկագրով տողի սյունակ 2-ում լրացվում է ուղևորատար ավտոբուսների (ներառյալ միկրոավտոբուսներ) հասույթը՝ ներառում է երթուղային ավտոբուսների, միկրոավտոբուսների և պատվերով աշխատող ավտոբուսների շահագործումից ստացված հասույթները՝ վաճառված տոմսերից գոյացած փաստացի հասույթը, պատվերով աշխատող ավտոբուսներից ստացված հասույթները:
59. «410» ծածկագրով տողի սյունակ 3-ում լրացվում է ուղևորատար թեթև մարդատար ավտոմոբիլների շահագործումից ստացված հասույթը՝ ներառում է թեթև մարդատար տաքսիների և ծառայողական ավտոմոբիլների շահագործումից ստացված հասույթները:
60. Այլ կազմակերպություններին, ֆիզիկական անձանց վարձակալության իրավունքով տրված ավտոմոբիլների շահագործումից ստացված եկամուտները չեն ներառվում ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների հասույթի մեջ և դասվում են շահույթներին ու վնասներին: Վարձակալության տրված ավտոմոբիլների շահագործումից ստացված եկամուտներն ու ծախսերը ներառվում են վարձակալող ռեսպոնդենտի հաշվետվության մեջ:
61. «420» ծածկագրով տողում լրացվում է ավտոմոբիլների շահագործման ծախսերը` ներառում է բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների հետ կապված ավտոմոբիլների շահագործման ծախսերը հաշվետու ժամանակաշրջանում (նյութական ծախսեր, աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարումներ (ներառյալ՝ խթանող և փոխհատուցող վճարներ), պարտադիր սոցիալական ապահովագրական վճարներ, սոցիալական նպաստներ ռեսպոնդենտի միջոցների հաշվին, հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումներ, ավտոմոբիլների ընթացիկ նորոգման և տեխսպասարկման հետ կապված ծախսեր և այլ ծախսեր: Վերջինս ցույց է տրվում առանց ավելացված արժեքի հարկի: Բեռնափոխադրումների ծախսերի մեջ չեն ներառվում բեռնման և բեռնաթափման աշխատանքների, առաքիչ գործառնությունների, պահեստների շահագործման և բեռնափոխադրումների հետ կապված այլ ծախսերը:
62. Բեռնատար ավտոմոբիլներ, ավտոբուսներ, թեթև մարդատար և հատուկ ավտոմոբիլներ ունեցող կազմակերպություններում վարչատնտեսական և սպասարկող անձնակազմի պահպանման ծախսերը բաշխվում են բեռնատար, ուղևորատար և հատուկ ավտոմոբիլների պարկի միջև՝ կազմակերպությունում դրանց գտնվելու ավտոմեքենա-օրերի քանակին համապատասխան:
63. «430» ծածկագրով տողում լրացվում է տրանսպորտային գործունեությամբ զբաղվող աշխատողների միջին տարեկան թվաքանակը՝ կազմակերպության տրանսպորտային գործունեության անձնակազմը, որին պատկանում են տրանսպորտային միջոցների սպասարկմամբ, ուղևորների տեղափոխմամբ զբաղվածները, ինչպես նաև ավտոմոբիլների վերանորոգման արհեստանոցների աշխատողները: Աշխատողների՝
1) միջին տարեկան թվաքանակը որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա բոլոր ամիսների թվին բաժանելով` տասնորդական ճշտությամբ,
2) միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա օրացուցային օրերի (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար՝ 28 (29)-ը) աշխատողների թվաքանակի հանրագումարը՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը, ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով,
3) թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար հաշվարկվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար (երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակը հաշվարկվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար),
4) ամենօրյա հաշվառում չվարելու դեպքում աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի աշխատողների թվաքանակների հանրագումարը 2-ի բաժանելով:
64. Հաշվառման ենթակա են ռեսպոնդենտի հաշվեկշռում առկա ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները, անկախ նրանից, թե տվյալ ռեսպոնդենտը սեփական ավտոտրանսպորտ ունի, թե ոչ: Ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները ֆիզիկական ու իրավաբանական անձանց սեփականությունն են և օգտագործվում են դրանց ներտնտեսական, տեխնոլոգիական, ծառայողական, անձնական, պարեկային և այլ կարիքների համար, և այդ ճանապարհներով երթևեկել կարող են միայն տնօրինողի թույլատրած տրանսպորտային միջոցներով:
65. Հաշվետվության մեջ ցույց է տրվում ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը, այդ թվում առանձնացնելով կապիտալ, թեթևացված և անցողիկ ճանապարհների երկարությունները: Կապիտալը իր մեջ ներառում է ասֆալտբետոն, ցեմենտբետոն կամ երկաթբետոն (միաձույլ կամ հավաքովի) ծածկի հիմնական տիպերը` I-III ճանապարհի կարգերով: Թեթևացված ճանապարհային պատվածքը իր մեջ ներառում է ծածկի հետևյալ տիպերը` ասֆալտբետոն, սալարկներ (կանոնավոր քարերից), որոնք օգտագործվում են III, IV և II երկփուլ շինարարության առաջին փուլում, ինչպես նաև իր մեջ ներառում է կապակցանյութերով մշակված խիճ, կոպիճ կամ ավազ` III և IV ճանապարհի կարգերով: Անցողիկն իր մեջ ներառում է ծածկի հետևյալ տիպերը` խիճ, կոպիճ, կապակցանյութերով մշակված գրունտներ ու տեղական ոչ ամուր քարային նյութեր, ինչպես նաև սալարկներ (գետաքարերից ու ճեղքած քարերից), որոնք օգտագործվում են IV և III երկփուլ շինարարության առաջին փուլում:
66. Ճանապարհային պատվածքները կարող են բաղկացած լինել մեկ կամ մի քանի շերտերից: Բազմաշերտ պատվածքները բաղկացած են ծածկից, հիմքից և հիմքի լրացուցիչ շերտից` ցրտապաշտպան, ջերմամեկուսիչ, ցամաքեցնող ու հարթեցնող: Ավտոմոբիլային ճանապարհների երկարությունը ցույց են տալիս կիլոմետրերով:
67. Ավտոճանապարհների ընդհանուր երկարության տվյալները հաշվետու տարվա սկզբին (ըստ բոլոր սյունակների) պետք է համապատասխանեն նախորդ տարվա վերջի տվյալներին: Տարբերության դեպքում՝ պետք է պարզաբանվեն պատճառները:
68. Բաժին 6-ը լրացնում են սեփականության և այլ իրավունքներով տրանսպորտային միջոցներ շահագործող ռեսպոնդենտները: Լրացվում է ինչպես հաշվեկշռում առկա սեփական ավտոմոբիլների, այնպես էլ այլ իրավունքներով շահագործվող ավտոմոբիլների օգտագործած վառելիքի քանակն (հազար լիտր) ըստ տեսակների («600» ծածկագրով տողում՝ բենզին, «610» ծածկագրով տողում՝ դիզելային վառելանյութ, «620» ծածկագրով տողում՝ նավթային հեղուկացված գազ, «630» ծածկագրով տողում՝ բնական սեղմված գազ (կգ)):»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հունվարի 2024 թվական: