ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
|
ԲԴԽ-1-Ն-1 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Որոշման 1-ին հավելվածի 2-րդ աղյուսակի 10-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Մեղրի,» բառը հանել,
2) Որոշման 1-ին հավելվածի 4-րդ աղյուսակի 21-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Արաբկիր» բառը փոխարինել «Աջափնյակ-2» բառերով, իսկ «Դատավոր» սյունակի «Ներսիսյան Ռուբեն Ռաֆիկի» բառերը փոխարինել «Ղուկասյան Թաթուլ Ազատի» բառերով,
3) Որոշման 1-ին հավելվածի 4-րդ աղյուսակի 29-րդ կետի «Դատավոր» սյունակի «Շահնազարյան Հովիկ Սուրենի» բառերը փոխարինել «Բաբայան Սամվել Մկրտչի» բառերով,
4) Որոշման 1-ին հավելվածի 4-րդ աղյուսակի 34-րդ կետի «Դատավոր» սյունակի «Զարգարյան Հայարփի Արթուրի» բառերը փոխարինել «Թումասյան Արմինե Արամի» բառերով,
5) Որոշման 1-ին հավելվածի 6-րդ աղյուսակի «(Քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Մասիս» բառը փոխարինել «Վեդի» բառով, «Սպասարկման տարածք» սյունակի «Արտաշատի, Մասիսի» բառերը փոխարինել «Վեդու, Եղեգնաձորի և Վայքի» բառերով, իսկ «Դատավոր» սյունակի «Քոչարյան Ելենա Երեմի» բառերը փոխարինել «Ղազարյան Շուշան Արմենի» բառերով,
6) Որոշման 5-րդ հավելվածի աղյուսակի 4-րդ կետի «Դատավոր» սյունակի «Մարաբյան Սերգեյ» բառերը հանել,
7) Որոշման 5-րդ հավելվածի աղյուսակի 11-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Զարգարյան Հայարփի» բառերով,
8) Որոշման 5-րդ հավելվածի աղյուսակի 12-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Շահնազարյան Հովիկ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ |
Կ. Անդրեասյան |
2024 թ. հունվարի 4 ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հունվարի 2024 թվական: