041.0446.24.07.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հուլիսի 1998 թվականի N 446
քաղ. Երևան
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Երևան քաղաքում պետական կառավարման մասին» հրամանագրի 1.7-րդ կետի`
1. Հաստատել Երևանի քաղաքապետարանի կառուցվածքը (կցվում է):
2. Սահմանել Երևանի քաղաքապետարանի աշխատողների թիվը` 255 մարդ:
(2-րդ կետը փոփ. 03.08.98 N 467)
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի սեպտեմբերի 4-ի «Երևանի քաղաքապետարանի կառուցվածքը և աշխատողների թվաքանակը հաստատելու մասին» N 420 որոշումը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ | Ա. Դարբինյան |
Հաստատված է |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ
1. Ֆինանսատնտեսագիտական վարչություն
2. Ճարտարապետության և քաղաքաշինության վարչություն
3. Ճարտարապետաշինարարական վերահսկողության վարչություն
4. Բարեկարգման վարչություն
5. Կոմունալ տնտեսության վարչություն
6. Հողի, գույքի և կադաստրի վարչություն
7. Առևտրի և սպասարկումների վարչություն
8. Տրանսպորտի վարչություն
9. Մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի վարչություն
10. Կրթության վարչություն
11. Առողջապահության և սոցիալական պաշտպանության վարչություն
12. Վերահսկողության վարչություն
13. Գործերի կառավարման վարչություն
14. Արտաքին կապերի վարչություն
15. Քաղաքապետի աշխատակազմ
16. Իրավաբանական բաժին
17. Գյուղատնտեսության, բնության և շրջակա միջավայրի պաշտպանության բաժին
18. Լրատվության և հասարակության հետ կապերի բաժին
19. Նամակների և քաղաքացիների ընդունելության բաժին
20. Հաշվապահություն
21. Կրթության տեսչություն
(կառուցվածքը լրաց. 08.04.99 N 200)