ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ
ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«18» դեկտեմբերի 2020 թ. ԹԻՎ 133-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի և 83-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 31-րդ հոդվածի պահանջները, Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության 16.12.2020թ. թիվ 06/27.2/27862-20 գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը
Համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Էջմիածին համայնքի 2021 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի։
2.Թույլատրել համայնքի ղեկավարին 2021թ. բյուջեի կատարման ընթացքում գործառնական և տնտեսագիտական դասակարգումների մեջ վերաբաշխումները կատարել 50%-ի չափով։
3.Բյուջեով նախատեսված եկամուտների գերակատարման դեպքում բյուջեի վարչական և ֆոնդային մասերում համայնքի ղեկավարի որոշմամբ նշված գումարները պլանավորել որպես եկամուտ և այն ուղղել անհրաժեշտ ծախսային հոդվածներին։
4. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Էջմիածին համայնքի 2021թ. բյուջեի պահուստային ֆոնդի միջոցներից համայնքի բյուջեում չկանխատեսված ծախսեր կատարելուն կամ նախատեսված ծախսերի գծով համայնքի ղեկավարի կողմից լրացուցիչ ֆինանսավորում իրականացնելուն։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թ. հունվարի 1-ից։
Հ/Հ Ազգանուն Անուն |
Կողմ |
Դեմ |
Ձեռնպահ |
Հ/Հ Ազգանուն Անուն |
Կողմ |
Դեմ |
Ձեռնպահ |
1. Ավետիսյան Հրաչյա | 6. Ղազարյան Գևորգ | ||||||
2. Գրիգորյան Վարդան | 7. Մելիքյան Ներսես | ||||||
3. Զաքարյան Սերգեյ | 8. Միրզոյան Արամայիս | ||||||
4. Կոնդյան Դավիթ | 9. Մովսիսյան Կարեն | ||||||
5. Հայրապետյան Վարուժան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
ք. էջմիածին |
Դ. ԳԱՍՊԱՐՅԱՆ |
(հավելվածը փոփ. 18.01.21 թիվ 2-Ն, 05.03.21 թիվ 22-Ն, 27.04.21 թիվ 44-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2021 թվական: