ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մարտի 2024 թվականի N 333-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 1183-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի «Պետություն-մասնավոր գործընկերության ընթացակարգը, պետություն- մասնավոր գործընկերության ծրագրերի վերաբերյալ տվյալների բազայի ստեղծման և կառավարման կարգը հաստատելու, պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի շրջանակում մատուցվող հանրային ծառայությունների ոլորտները, պետություն-մասնավոր գործընկերության ստորաբաժանումը, պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվության ձևը և ներկայացման ժամկետը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 20-ի N 1241-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1183-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
1) որոշման հավելվածի՝
ա․ 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«13. Գնահատող հանձնաժողովի կազմը բաղկացած է առնվազն հինգ անդամից: Գնահատող հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստերի (այդ թվում՝ առցանց) միջոցով: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են (այդ թվում՝ առցանց եղանակով) հանձնաժողովի անդամների առնվազն երկու երրորդը: Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ՝ նիստից առնվազն 1 (մեկ) աշխատանքային օր առաջ հանձնաժողովի անդամներին գրավոր (այդ թվում՝ էլեկտրոնային փոստով) ծանուցելու եղանակով։»,
բ․ 71-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«ՊՄԳ ծրագրի իրականացման վերաբերյալ որոշմամբ որակավորման հայտերի ներկայացման համար կարող է սահմանվել ավելի սեղմ ժամկետ՝ հաշվի առնելով ՊՄԳ ծրագրի առանձնահատկությունները կամ սույն ընթացակարգի համաձայն՝ դրա հաստատմանը նախորդած շուկայի հետ նախնական հաղորդակցումը։»,
գ․ 71-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 71․1-ին կետով․
«71․1․ Մինչև որակավորման հարցման հաստատումը գնահատող հանձնաժողովը կարող է իրականացնել խմբագրական բնույթի փոփոխություններ։»։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
07.03.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մարտի 2024 թվական: