ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
12 մարտի 2024 թ. |
N 88-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 44-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևան համայնքում 2024 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելու մասին» N 44-Ն որոշման 4.3-րդ կետից հետո լրացնել նոր 4.4-րդ և 4.5-րդ կետեր՝ հետևյալ բովանդակությամբ.
«4.4. Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով հաuտատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատաuխան` Երևանի վարչական տարածքի 8-րդ գոտում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար 2024 թվականի համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է տեղական տուրքի դրույքաչափի նվազեցման արտոնություն՝ տեղական տուրքի չափի 20 տոկոսի չափով, բացառությամբ սույն որոշման 4.1-ին կետով նախատեսված դեպքերի և եթե դիմումատուն Երևան համայնքի հանդեպ թույլտվության տրամադրման օրվա դրությամբ չունի ժամկետանց դրամական պարտավորություններ:
4.5. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` Երևանի վարչական տարածքում շինարարության համար մինչև 2022 թվականի դեկտեմբերի 16-ը ստացված շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման համար սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառվում է արտոնություն` տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ, եթե շինարարության թույլտվության ստացման համար ներկայացված հայտով կամ դրան կից շինարարական աշխատանքների կազմակերպման ժամանակացույցով կամ նախագծային փաստաթղթերի փորձագիտական եզրակացությամբ շինարարական աշխատանքների կատարման համար նախատեսված է եղել ավելի երկար ժամկետ, քան տրամադրված շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետն է և շինարարության թույլտվությունը երկարաձգվում է նշված փաստաթղթերով սահմանված ժամկետից պակաս տրամադրված ժամկետը չգերազանցող ժամկետով և դիմումատուն Երևան համայնքի հանդեպ շինարարության թույլտվության ժամկետի երկարաձգման օրվա դրությամբ չունի ժամկետանց դրամական պարտավորություններ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
2024 թ. մարտի 12 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 մարտի 2024 թվական: