ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունվարի 2024 թվականի N 70-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1381-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի «Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը սահմանելու մասին» N 1381-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) հավելվածի 2-րդ կետում «տարածվածության և» բառերից հետո լրացնել «ընտանիքում» բառով, «բռնություն գործադրած և» բառերը փոխարինել «ընտանիքում բռնություն գործադրած և ընտանիքում» բառերով, իսկ «միջոցով պաշտպանության և աջակցության տրամադրման» բառերը հանել.
2) հավելվածի 3-րդ կետում «Լիազոր» բառից առաջ լրացնել «կամ կազմակերպությունը» բառերով, իսկ «թղթային՝ «հրապարակման ոչ ենթակա» դրոշմագրով, որը նշվում է փակ ծրարի և Թերթիկ N 1-ի, Թերթիկ N 2-ի և Թերթիկ N 3-ի վրա՝ վերևի աջ անկյունում» բառերը փոխարինել «էլեկտրոնային՝ տեղեկատվական համապատասխան համակարգում ներբեռնած տվյալների ապանձնավորում ապահովելով՝ լրացնելով սույն հավելվածի Թերթիկ N 1-ը» բառերով.
3) հավելվածի 4-րդ կետում «ոստիկանության» բառից առաջ լրացնել «ներքին գործերի նախարարության» բառերով, իսկ «դատախազության» բառից հետո լրացնել «(այսուհետ՝ դատախազություն)» բառերով, ինչպես նաև «(այսուհետ՝ դատական դեպարտամենտ),» բառերից հետո լրացնել «օրենքով սահմանված ապաստարանների (այսուհետ՝ ապաստարաններ),» բառերով.
4) հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«5. Լիազոր մարմինը տեղեկատվությունը ստանում է տեղեկատվական համակարգի միջոցով, որի անխափան գործունեության համար պատասխանատու է «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամը: Տեղեկատվությունը հավաքագրվում է հանրային ծառայությունների համարանիշով կամ անձը հաստատող փաստաթղթի տվյալներով և կարող է ամփոփվել Թերթիկ N 1-ում նախատեսված ցանկացած դաշտի՝ հատկանիշի կամ տեղեկատվության, կամ դրանց համակցության հիման վրա: Տեղեկատվության ամփոփման և հրապարակման համար պատասխանատու է Լիազոր մարմինը:».
5) հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«6. Թերթիկ N 1-ը լրացվում է ընտանիքում բռնության յուրաքանչյուր դեպքի և դրա ընթացքի վերաբերյալ: Նույն անձանց միջև ընտանիքում բռնության նոր դեպք արձանագրելու դեպքում սույն հավելվածի Թերթիկ N 1-ը լրացվում է կրկին, և այդ թերթիկները համակարգի միջոցով ֆիքսվելու են որպես փոխկապակցված՝ հանրային ծառայությունների համարանիշերով կամ անձը հաստատող փաստաթղթի տվյալներով:».
6) հավելվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«7. Սույն կարգի 4-րդ կետում նշված մարմինները՝ յուրաքանչյուրն իր իրավասության շրջանակներում, լրացնում են էլեկտրոնային հարթակում տեղադրված Թերթիկ N 1-ը: Ոստիկանությունն առաջնային լրացնում է Թերթիկ N 1-ի 1-20-րդ և 24-26-րդ դաշտերը, իսկ հետագայում՝ ըստ տեղեկատվության հասանելիության կամ պարզման՝ նաև 21-23-րդ և 27-34-րդ դաշտերը, քննչական կոմիտեն լրացնում է Թերթիկ N 1-ի 35-րդ, 36-րդ, 38-56-րդ դաշտերը, դատախազությունը լրացնում է Թերթիկ N 1-ի 37-րդ և 37.1-ին դաշտերը, դատական դեպարտամենտը լրացնում է Թերթիկ N 1-ի 4-րդ, 28-րդ, 31-րդ և 57-81-րդ դաշտերը, իսկ աջակցության կենտրոնները և ապաստարանները՝ Թերթիկ N 1-ի 1-19-րդ, 21-23-րդ և 82-83-րդ դաշտերը:».
7) հավելվածը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 7.1-ին և 7.2-րդ կետերով՝
«7.1. Սույն կարգի 7-րդ կետում նշված մարմինների կողմից չգրանցած տեղեկատվությունն անհրաժեշտության դեպքում ներկայացվում է աջակցության կենտրոնների, խնամակալության և հոգաբարձության մարմինների, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: Աջակցության կենտրոնները լրացնում են Թերթիկ N 1-ի 21-23-րդ, 82-րդ և 83-րդ դաշտերը, խնամակալության և հոգաբարձության մարմինները՝ Թերթիկ N 1-ի 7-9-րդ դաշտերը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը՝ Թերթիկ N 1-ի 20-րդ դաշտը և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ Թերթիկ N 1-ի 20-րդ դաշտը:
7.2. Սույն կարգի 7-րդ և 7.1-ին կետերում նշված յուրաքանչյուր մարմնի համար տեսանելի են Թերթիկ N 1-ի՝ իր կողմից լրացվող դաշտերը և տեսանելի չեն այլ մարմինների կողմից լրացվող դաշտերը: Յուրաքանչյուր մարմնում, բացի Թերթիկ N 1-ը լրացնող պատասխանատու անձից, մարմնի իրավասությանը վերաբերող դաշտերը տեսանելի են նրա վերադասին, ով վրիպակների, անճշտությունների կամ այլ բացթողումների հայտնաբերման դեպքում կարող է ճշտումներ կամ ուղղումներ իրականացնել այդ դաշտերում: Լիազոր մարմնի ոլորտը համակարգող տեղակալի, համապատասխան վարչության և բաժնի պետերի և բաժնի ծառայողների համար տեսանելի են Թերթիկ N 1-ի բոլոր տվյալները:».
8) հավելվածի 8-10-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
9) հավելվածի 11-րդ կետում «, 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերով» բառերը փոխարինել «կետով» բառով, իսկ «վիճակագրության» բառից առաջ լրացնել «ամփոփ» բառով.
10) հավելվածի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«12. Լիազոր մարմինն առնվազն յուրաքանչյուր կիսամյակ տեղեկատվությունն ամփոփելուց հետո՝ իր պաշտոնական կայքում հրապարակում է կիսամյակային և տարեկան վիճակագրական հաշվետվություններն ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ: Լիազոր մարմինը կարող է հրապարակել ընթացիկ հաշվետվություններ՝ ցանկացած ժամանակահատվածի համար և ցանկացած ծավալով:».
11) հավելվածի Թերթիկ N 2-ը, Թերթիկ N 3-ը և Թերթիկ N 4-ն ուժը կորցրած ճանաչել, իսկ Թերթիկ N 1-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հրապարակման ոչ ենթակա
Թերթիկ N 1
ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
»: |
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ապահովել տեղեկատվական համակարգի ներդրումը սույն որոշումն ուժի մտնելուց հետո վեցամսյա ժամկետում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, և դրա գործողությունը տարածվում է որոշման 2-րդ կետում նշված տեղեկատվական համակարգի ներդրմանը հաջորդող օրվանից ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
18.01.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հունվարի 2024 թվական: