ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 855-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2021 թվականի նոյեմբերի 26-ին կնքված՝ N 0006/26/11/2021 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում՝ Մեղրի «Թումո տուփ» ամսական 30,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, Ալավերդի «Թումո տուփ» ամսական 30,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի, Հացիկ «Թումո տուփ» ամսական 30,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի, Իջևան «Թումո տուփ» ամսական 30,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի, «Աշոցք տուփ» ամսական 30,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի և Շնող «Թումո տուփ» ամսական 30,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Մեգաքլին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 03552351) 2023 թվականի նոյեմբերի 6-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Կողբ գյուղ 35/1 հասցեում մաքրման ծառայությունների մատուցում՝ 1,448,333 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Ժ.Ն-Ժ.Ս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02232947) 2023 թվականի նոյեմբերի 2-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է խողովակների ձեռքբերում՝ 571,998.96 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
06.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |