ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 23-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 882-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի օգոստոսի 31-ի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» N 882-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1. Որոշման N 1 հավելվածում՝
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Հանձնաժողովի անդամներն են՝
1) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահը (համաձայնությամբ).
2) Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահը (համաձայնությամբ).
3) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը.
4) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը.
5) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը (համաձայնությամբ).
6) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը (համաձայնությամբ).
7) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը (համաձայնությամբ).
8) Մարդու իրավունքների պաշտպանը (համաձայնությամբ).
9) Հայաստանի Հանրապետության նախագահի ներկայացուցիչը (համաձայնությամբ).
10) Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահը (համաձայնությամբ).
11) «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության նախագահը (համաձայնությամբ):».
2) 2-րդ կետի առաջին նախադասությունը «դեպքում» բառից հետո լրացնել «, եթե ընտրության հանձնաժողովի անդամին ի պաշտոնե փոխարինող անձի մասնակցությունը նույնպես անհնար է կամ բացակայում է նրա համաձայնությունը,» բառերով, իսկ երկրորդ նախադասությունում «Հանձնաժողովի կազմը պետք է բաղկացած լինի կենտ թվով անդամներից, որոնց» բառերը փոխարինել «Հանձնաժողովի կազմի» բառերով, «իննից» բառը փոխարինել «յոթից» բառով:
2. Որոշման N 2 հավելվածում՝
1) 4-րդ կետի երկրորդ նախադասությունում «Հանձնաժողովի առնվազն յոթ անդամի» բառերը փոխարինել «Հանձնաժողովի անդամների կեսից ավելիի՝ նիստին» բառերով.
2) 7-րդ կետը «ընտրությանը» բառից առաջ լրացնել «Թեկնածուների» բառով.
3) 9-րդ կետում «ընթացքում» բառը փոխարինել «ընթացակարգի» բառով.
4) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«10. Հանձնաժողովն ընտրությունը հայտարարում է հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան Հանձնաժողովի առաջին նիստին հաջորդող ամսվա ընթացքում:».
5) 12-րդ կետում «ընտրության» բառը փոխարինել «ընտրություն» բառով.
6) 15-րդ կետի 3-րդ ենթակետում «Թեկնածուներին» բառը փոխարինել «Հավակնորդներին» բառով.
7) 16-րդ կետում «15» թիվը փոխարինել «20» թվով.
8) 19-րդ կետում «կարգի» բառը փոխարինել «աշխատակարգի» բառով.
9) 22-րդ կետը «վերացվել» բառից հետո լրացնել «սույն աշխատակարգի 21-րդ կետում նշված ծանուցումը ստանալու պահից» բառերով.
10) 26-րդ կետի երրորդ նախադասությունում «հայեցողությամբ» բառը փոխարինել «տեղեկացմամբ» բառով, «Հավակնորդը մասնակցում է» բառերը փոխարինել «Հավակնորդին կարող է առաջարկվել մասնակցել» բառերով.
11) 28-րդ կետի առաջին նախադասությունում «անձանց (այսուհետ՝ հարցազրույցի մասնակիցներ)» բառերը փոխարինել «Հավակնորդների» բառով.
12) 29-րդ կետում «մասնակիցներն» բառը փոխարինել «Հավակնորդներն» բառով.
13) 30-րդ կետում «մասնակիցները» բառը փոխարինել «մասնակից Հավակնորդները» բառերով.
14) 32-րդ կետում «մասնակիցներին» բառը փոխարինել «համապատասխան Հավակնորդ մասնակցին» բառերով.
15) 33-րդ կետում «Հանձնաժողովի նիստին ներկա» բառերը փոխարինել «նիստին ներկա Հանձնաժողովի» բառերով, «մասնակիցներից» բառը փոխարինել «մասնակից Հավակնորդներից» բառերով.
16) 34-րդ կետում «մասնակիցը» բառը փոխարինել «մասնակից Հավակնորդը» բառերով, «բացառությամբ, եթե նախորդ մասնակցի հարցազրույցը չի ավարտվել» բառերը փոխարինել «բացառությամբ այն դեպքի, եթե հերթականությամբ նախորդ Հավակնորդի հարցազրույցը մինչ իր ներկայանալու պահը չի ավարտվել» բառերով.
17) 35-րդ կետում «հարցազրույցն» բառը փոխարինել «հարցազրույցի փուլն» բառերով, «մասնակիցների» բառը փոխարինել «Հավակնորդների» բառով.
18) 36-րդ կետում «մասնակցի» բառը փոխարինել «Հավակնորդի» բառով.
19) 38-րդ կետի առաջին նախադասությունում «հարցազրույցի մասնակիցն» բառերը փոխարինել «Հավակնորդն» բառով, երկրորդ նախադասությունից հանել «հարցազրույցի մասնակցին» բառերը.
20) 39-րդ կետում «հարցազրույցի մասնակցին» բառերը փոխարինել «Հավակնորդին» բառով, «հմտությունների» բառը փոխարինել «փորձառության» բառով.
21) 40-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«40. Հարցազրույցի երրորդ մասում ստուգվում է հարցազրույցի Հավակնորդի հիմնական և լրացուցիչ օտար լեզվի (անգլերեն և ֆրանսերեն) կարողությունները, Հարցազրույցի երրորդ մասում լրացուցիչ լեզվի կարողություններն ստուգելիս Հավակնորդը կարող է օգտվել բառարանից:».
22)ուղղ. 41-րդ կետի առաջին նախադասությունում, ինչպես նաև երկրորդ նախադասությունում «լեզվական» բառից առաջ կիրառված «Հարցազրույցի մասնակցի» բառերը փոխարինել «Հավակնորդի» բառով, իսկ երկրորդ նախադասությունում «վերաբերում են» բառից հետո «հարցազրույցի մասնակցի» բառերը փոխարինել «նրա» բառով.
23) 42-րդ կետի առաջին և երկրորդ նախադասություններում «Հարցազրույցի մասնակցի» բառերը փոխարինել «Հավակնորդի» բառով, առաջին նախադասությունում «հանրամատչելի» բառը փոխարինել «իրավաբանական բովանդակության» բառերով.
24) 43-րդ կետի առաջին նախադասությունում «հարցազրույցի մասնակցի» բառերը փոխարինել «Հավակնորդի» բառով, երկրորդ նախադասությունում «մասնակցին» բառը փոխարինել «Հավակնորդ մասնակցի» բառերով.
25) 44-րդ կետի առաջին նախադասությունը «միավորների» բառից հետո լրացնել «նվազման հաջորդականության» բառերով, երկրորդ նախադասությունում «մասնակիցների» բառերը փոխարինել «Հավակնորդների» բառով, երրորդ նախադասությունում «մասնակիցներն» բառը փոխարինել «Հավակնորդներն» բառով, «հակառակ» բառը՝ «մյուս» բառով.
26) 45-րդ կետում «Թեկնածուների» բառը փոխարինել «թեկնածուների» բառով.
27) 46-րդ կետի առաջին նախադասությունում «հարցազրույցի մասնակիցներից» բառերը փոխարինել «Հավակնորդից» բառով, երկրորդ նախադասությունում «Այս դեպքում,» բառերը փոխարինել «Հարցազրույցի փուլի գնահատման արդյունքներով հավասար միավորներ ստացած Հավակնորդներից որևէ մեկին կամ մի քանիսին Ցուցակում ընդգրկելու նպատակով» բառերով, «հարցազրույցի մասնակիցներից» բառերը փոխարինել «Հավակնորդներից» բառով, երկրորդ նախադասությունում «հարցազրույցի մասնակիցներից» բառերը փոխարինել «Հավակնորդներից» բառով.
28) 47-րդ կետում «Հարցազրույցի յուրաքանչյուր մասնակցի» բառերը փոխարինել «Յուրաքանչյուր Հավակնորդ» բառերով.
29) 49-րդ կետում «Ընտրությանը մասնակցած յուրաքանչյուր անձ» բառերը փոխարինել «Յուրաքանչյուր Հավակնորդ» բառերով, «դրա» բառը փոխարինել «ընտրության» բառով.
30) 50-րդ կետում «մասնակցել» բառը փոխարինել «ներկա գտնվել» բառերով.
31) 55-րդ կետի 1-ին ենթակետում «20» թիվը փոխարինել «30» թվով, 2-րդ ենթակետում «55» թիվը փոխարինել «50» թվով, 3-րդ ենթակետում «25» թիվը փոխարինել «20» թվով.
32) 56-րդ կետի 1-ին ենթակետում «20» թիվը փոխարինել «30» թվով, նույն ենթակետի «բ» պարբերությունում «5» թիվը փոխարինել «7» թվով, «գ» պարբերությունում «5» թիվը փոխարինել «13» թվով.
33) 57-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«57. «Մասնագիտական որակներ» գնահատման պահանջի բովանդակությունը բացահայտող չափանիշները և դրանցից յուրաքանչյուրի գնահատման առավելագույն միավորներն են՝
1) մասնագիտական գիտելիքները՝ 23 միավոր, այդ թվում՝
ա. ներպետական իրավունքի իմացությունը՝ 6 միավոր,
բ. միջազգային հանրային իրավունքի, Կոնվենցիայի և Եվրոպական դատարանի պրակտիկայի իմացությունը՝ 13 միավոր,
գ. ներպետական կամ օտարերկրյա ուսումնական հաստատություններում միջազգային հանրային իրավունքի կամ մարդու իրավունքների գծով հավելյալ կրթությունը, գիտական աստիճանները կամ կոչումները, մարդու իրավունքների գծով վերապատրաստումները՝ 4 միավոր.
2) մասնագիտական փորձառությունը՝ 27 միավոր, այդ թվում՝
ա. մարդու իրավունքների ոլորտում գործնական իրավապաշտպանության, դատական կամ դասավանդման փորձը՝ 15 միավոր,
բ. նշանակալի իրավական իրադարձություններում ներգրավվածությունը, իրավունքի զարգացման գործում մասնագիտական ներդրումը՝ 5 միավոր,
գ. գիտական հետազոտությունները, տեղական և միջազգային պարբերականներում հրապարակումները, տեղական և միջազգային համաժողովներին մասնակցությունը՝ 7 միավոր:».
34) 58-րդ կետի 1-ին ենթակետում «20» թիվը փոխարինել «16» թվով, նույն ենթակետի «ա», «բ», «գ», «դ» պարբերություններում «5» թիվը փոխարինել «4» թվով, 2-րդ ենթակետում «հանրամատչելի» բառը փոխարինել «մասնագիտական» բառով, «5» թիվը՝ «4» թվով.
35) 61-րդ կետում «Հարցազրույցի յուրաքանչյուր մասնակցի» բառերը փոխարինել «Յուրաքանչյուր Հավակնորդ» բառերով.
36) 62-րդ կետում «Հարցազրույցի մասնակցի» բառերը փոխարինել «Հավակնորդի» բառով.
37) 63-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«63. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ յուրաքանչյուր Հավակնորդի վերջնական գնահատումն իրականացնում է բոլոր Հավակնորդների հարցազրույցներն ավարտելուց հետո 10-օրյա ժամկետին հաջորդող օրը: Մասնակիցների հարցազրույցների օրվան նախորդող առնվազն երեք օր առաջ հասարակական կազմակերպությունների կողմից Հանձնաժողովի քննարկմանը կարող են ներկայացվել Հավակնորդների՝ սույն աշխատակարգով նախատեսված անձնական և մասնագիտական հատկանիշներին առնչվող տեղեկություններ, որոնք Հանձնաժողովի անդամների կողմից ուսումնասիրվում են Հավակնորդների վերջնական գնահատման նպատակով:».
38) 64-րդ կետի առաջին նախադասությունում «հարցազրույցի բոլոր մասնակիցների» բառերը փոխարինել «Հավակնորդների» բառով, երկրորդ նախադասությունից հանել «և թեկնածուն» բառերը, երրորդ նախադասությունում «հարցազրույցի յուրաքանչյուր մասնակցի» բառերը փոխարինել «Հավակնորդի» բառով.
39) 65-րդ կետի առաջին նախադասությունում «Հարցազրույցի մասնակիցներից յուրաքանչյուր» բառերը փոխարինել «Հավակնորդների» բառով, «ընտրությամբ հաղթող ճանաչվածների» բառերը հանել, երկրորդ նախադասությունում «Հարցազրույցի մասնակիցը» բառերը փոխարինել «Հավակնորդը» բառով.
40) 66-րդ կետում «Ընտրությամբ հաղթող ճանաչվածների» բառերը փոխարինել «Ընտրության արդյունքներով» բառերով.
41) 7-րդ գլխի վերնագրից հանել «ԸՆՏՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾՆԵՐԻ» բառերը.
42) 69-րդ և 70-րդ կետերում «Թեկնածուների» բառը փոխարինել «թեկնածուների» բառով.
43) 71-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«71. Եվրոպայի խորհրդի Խորհրդատվական հանձնաժողովի կողմից Ցուցակում ընդգրկված որևէ Թեկնածուի վերաբերյալ բացասական եզրակացություն տալու կամ Խորհրդարանական վեհաժողովի կողմից Ցուցակը ոչ ընթացակարգային հիմքով մերժելու դեպքում 50 միավոր և ավելի ստացած Հավակնորդը կարող է Հանձնաժողովի կողմից ընդգրկվել նոր Ցուցակում, որն ընդհանուր հիմունքներով ներկայացվում է հաստատման:».
44) 72-րդ կետի`
ա. 2-3-րդ ենթակետերը «մասնակիցների» բառից առաջ լրացնել «Հավակնորդ» բառով,
բ. 4-րդ ենթակետը «մասնակիցներ» բառից առաջ լրացնել «Հավակնորդ» բառով,
գ. 8-րդ ենթակետում «(Advisory Panel)» բառերը փոխարինել «(The Advisory Panel of Experts on Candidates for Election as Judge to the European Court of Human Rights)» բառերով:
3. Որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
11.01.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 23-Ա որոշման |
«Հավելված N 3 ՀՀ վարչապետի N 882-Ա որոշման |
ԳՆԱՀԱՏՄԱՆ ԹԵՐԹԻԿ
(անհատական և միասնական գնահատման համար)
ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ Կոնվենցիայի հիմքում ընկած արժեքների ընկալումը և դրանց նկատմամբ վերաբերմունքը (30 ՄԻԱՎՈՐ) | ||
Արդարության արժեքի ընկալումը և դրա նկատմամբ վերաբերմունքը (10 միավոր)
|
Խտրականության բացառման և իրավահավասարության արժեքի ընկալումը և դրա նկատմամբ վերաբերմունքը (7 միավոր) |
Ժողովրդավարության արժեքի ընկալումը և դրա նկատմամբ վերաբերմունքը (13 միավոր) |
|
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿՆԵՐ (50 ՄԻԱՎՈՐ) | ||
Մասնագիտական գիտելիքները (23 միավոր) | ||
Ներպետական իրավունքի իմացությունը (6 միավոր) |
Միջազգային հանրային իրավունքի, Կոնվենցիայի և Եվրոպական դատարանի պրակտիկայի իմացությունը (13 միավոր) |
Ներպետական կամ օտարերկրյա ուսումնական հաստատություններում միջազգային հանրային իրավունքի կամ մարդու իրավունքների գծով հավելյալ կրթությունը, գիտական աստիճանները կամ կոչումները, մարդու իրավունքների գծով վերապատրաստումները (4 միավոր) |
|
Մասնագիտական փորձառությունը (27 միավոր) | ||
Մարդու իրավունքների դատական կամ դասավանդման փորձը (15 միավոր) |
Նշանակալի իրավական իրադարձություններում ներգրավվածությունը, իրավունքի զարգացման գործում մասնագիտական ներդրումը (5 միավոր) |
Գիտական հետազոտությունները, տեղական և միջազգային պարբերականներում հրապարակումները, տեղական և միջազգային համաժողովներին մասնակցությունը (7 միավոր) |
|
ԼԵԶՎԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |||
Հիմնական լեզվի կարողությունները (16 միավոր) | |||
Հիմնական լեզվով նյութն ընկալելու և հայերեն ներկայացնելու ունակությունը (4 միավոր) |
Հիմնական լեզվով նյութն ընթերցելու և հայերեն ճշգրիտ թարգմանելու ունակությունը (4 միավոր) |
Հայերեն նյութը հիմնական լեզվով թարգմանելու և գրելու ունակությունը (4 միավոր) |
Իրավական հարցերի շուրջ հիմնական լեզվով հաղորդակցվելու ունակությունը (4 միավոր) |
|
|||
Լրացուցիչ լեզվի կարողությունները (4 միավոր) | |||
Լրացուցիչ լեզվով իրավաբանական նյութն ուսումնասիրելու և դրա էությունը հայերեն (4 միավոր) | |||
Ստորագրություն՝ Հանձնաժողովի նախագահ»:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
11.01.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |