ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1483-Ա |
«23» ապրիլի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևանի քաղաքապետարանի և «Հազարաշեն» ՍՊ ընկերության միջև 2023 թվականի հունիսի 9-ին կնքված N ԵՔ-ԲՄԽԱՇՁԲ-23/67 ծածկագրով աշխատանքների կատարման գնման պայմանագրի 1.1 կետի համաձայն՝ Պատվիրատուն հանձնարարում է, իսկ Կատարողը ստանձնում է՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի մանկապատանեկան մարզադպրոցին կից լողավազանի շենքի քանդման, նորի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական աշխատանքների կատարման պարտավորությունը (այսուհետ՝ աշխատանք)՝ համաձայն սույն պայմանագրի (այսուհետ՝ պայմանագիր) անբաժանելի մասը կազմող N 1 հավելվածով սահմանված Տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցի պահանջների:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության կողմից Պայմանագրով պատվիրատուին վերապահված իրավունքների և պարտականությունների իրացման արդյունքում պարզվել է, որ Կատարողի կողմից չեն պահպանվել պայմանագրի 1.2 կետով սահմանված աշխատանքների կատարման ժամկետները:
Մասնավորապես.
Երևանի քաղաքապետարանի և «Հազարաշեն» ՍՊ ընկերության միջև 2023 թվականի հունիսի 9-ին կնքված N ԵՔ-ԲՄԽԱՇՁԲ-23/67 ծածկագրով աշխատանքների կատարման ժամկետը 2024 թվականի հունվարի 5-ին ավարտվել է, որի արդյունքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությունը 25.03.2024 թվականին «Հազարաշեն» ՍՊԸ-ին է հասցեագրել թիվ 16/48371-24 գրությունը՝ Պատվիրատուին նախագծանախահաշվային աշխատանքների ողջ փաթեթը մինչև 2024 թվականի մարտի 27-ը ներկայացնելու վերաբերյալ, այնինչ ներկայացված գրությանը որևէ պատասխան չի տրվել:
Երևանի քաղաքապետարանը՝ ղեկավարվելով գնումների մասին օրենսդրությամբ, ինչպես նաև Պայմանագրի 2.1.3 կետի բ) ենթակետի պահանջով՝ միակողմանի /ամբողջությամբ/՝ լուծել է Պայմանագիրը։
Պայմանագրի լուծման վերաբերյալ ծանուցումը հրապարակվել է տեղեկագրում 2024 թվականի ապրիլի 15-ին և սույն թվականի ապրիլի 16-ի դրությամբ պայմանագիրը համարվում է լուծված։
Ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետով և 2-րդ մասով.
1. «Հազարաշեն» ՍՊ ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի վրա:
3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏար |
Ա. Փամբուխչյան |