Գլխավոր տեղեկություն
Համար
N 4040-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.10.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2014.12.17/69(1082) 24.10.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
21.10.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
21.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4040-Ա

«21» հոկտեմբերի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԴՐՈՅԻ 4-ՐԴ ՆՐԲԱՆՑՔԻ Հ.17 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ, ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՏՎԱԾԸ ՈՐՊԵՍ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ ԼԻԼԻԹ ԲԱԽՇՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Լիլիթ Բախշյանի լ/ա Գևորգ Հարությունյանի դիմումը ՝ Դրոյի 4-րդ նրբանցքի հ.17 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Լիլիթ Բախշյանին պատկանող հողամասի սահմանները ճշտելու, ավել օգտագործվող հատվածը՝ որպես ընդլայնում, ուղղակի վաճառքի միջոցով տրամադրելու մասին:

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 07.02.2005թ. հ.1008797 վկայականը, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի թիվ 2-9459 վճիռը, ՀՀ կադաստրի կոմիտեի 01.04.2024թ․ հ․ԱՏ-01042024-01-0606 տեղեկանքը, «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի կողմից տրամադրված հողամասի գեոդեզիական հանույթը և հարևան հողամասերի սեփականատերերի համաձայնագրերը:

Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ վերոհիշյալ հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 629.57քմ՝ վկայականում ամրագրված 600 քմ մակերեսի փոխարեն, իսկ ավել օգտագործվող, որպես ընդլայնում տրամադրվող հողամասի մակերեսը՝ 29.57քմ, որի ուրվագծային չափերն ու դիրքը թույլ չեն տալիս, որ այն դառնա առանձին հրապարակային սակարկությունների առարկա /Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի հ.550-Ն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետ, այն է` օտարվող հողամասը գերակշիռ մասով սահմանակից է ընդլայնվող հողամասին և սահմանակից է պետական կամ համայնքային սեփականություն չհանդիսացող այլ հողամասի։ Ընդ որում, սույն ենթակետով սահմանված հիմքով հողամաս տրամադրելու դեպքում դրա մասին նախապես իրազեկվում են օտարվող հողամասին սահմանակից այլ սեփականատերերը, եթե այն փաստացի չի տիրապետվում օտարվող հողամասին սահմանակից որևէ հողամասի սեփականատիրոջ կողմից։ Այն դեպքում, եթե օտարվող հողամասին սահմանակից այլ հողամասերի սեփականատերերն իրազեկումն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում ցանկություն չեն հայտնում ձեռք բերել օտարվող հողամասը, ապա այն ենթակա է օտարման համապատասխան դիմում ներկայացրած ընդլայնվող հողամասի սեփականատիրոջը: Եթե օտարվող հողամասը ձեռք բերելու ցանկություն են հայտնել մեկից ավելի հողամասերի սեփականատերեր, ապա հողամասը ենթակա է օտարման աճուրդային կարգով/:

Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ հողամասն գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գոտում։

Քննարկվող 600.0քմ և 29.57քմ մակերեսներով հողամասերն ընդգրկված չեն հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում և գտնվում են Երևան քաղաքի հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 5-րդ գոտում /ծածկագիր՝ 01-012-0224-0071, Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի սեպտեմբերի 11-ի h.500-Ն որոշում, տող՝ 67782 /:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 46-րդ կետով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերով, 59-րդ հոդվածով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի հ.550-Ն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի հ.50-Ն որոշման հավելվածով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Ն/19273-24 եզրակացությունը.

1. Սահմանել, որ Դրոյի 4-րդ նրբանցքի հ.17 հասցեում գտնվող հողամասի սահմանները որոշվում են 600.0քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասին կից, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի մակերեսը կազմում է 29.57քմ, որի սահմանները որոշվում են 29.57քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով։

3. Համայնքային սեփականություն հանդիսացող 29.57քմ մակերեսով հողամասին տրամադրել «Դրոյի փողոց, 4-րդ նրբանցք, հ.17/1» հասցեն:

4. Դրոյի 4-րդ նրբանցքի հ.17 հասցում գտնվող, սեփականության իրավունքով Լիլիթ Բախշյանին պատկանող հողամասին կից՝ 29.57քմ մակերեսով հողամասը, Երևան համայնքի անվամբ գրանցելուց հետո, որպես ընդլայնում, ուղղակի վաճառքի միջոցով օտարել (վաճառել) իրեն` որոշման ընդունման պահին գործող տարածագնահատման 5-րդ գոտու շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, որը կազմում է 1 741 910 (մեկ միլիոն յոթ հարյուր քառասունմեկ հազար ինը հարյուր տասը) ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):

5. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին`

1) ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասի նկատմամբ Երևան համայնքի անվամբ պետական գրանցման աշխատանքները.

2) Երևան համայնքի անվամբ իրավունքի պետական գրանցում կատարելուց և Լիլիթ Բախշյանի կողմից Երևանի քաղաքապետարան առուվաճառքի պայմանագիր կնքելու վերաբերյալ դիմումի ու հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի վճարումը և տեղական վճարը հավաստող փաստաթղթեր ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, Երևանի քաղաքապետի անունից կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:

6. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել ՀՀ կադաստրի կոմիտե և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան բաժնին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին:

7. Սահմանել, որ սույն որոշման ընդունման պահից հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը հողամասը ձեռքբերողի կողմից 15-օրյա ժամկետում չվճարվելու դեպքում՝ որոշման 4-րդ կետը համարվում է ուժը կորցրած:

8. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումից բխող բոլոր գույքային իրավունքների պետական գրանցման, հողամասի հատակագծի հաստատման, պայմանագրի նոտարական վավերացման, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված միասնական տեղեկանք ստանալու համար ծախսերը և այլ անհրաժեշտ վճարումներն իրականացվում են Լիլիթ Բախշյանի միջոցների հաշվին, ինչպես նաև առուվաճառքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից ծագող իրավունքը` պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում՝ համաձայն կից ներկայացվող նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանքի):

9. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

10. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:

11. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

 

Տ. Ավինյան

Ներմուծեք նկարագրությունը_23744

Ներմուծեք նկարագրությունը_23745

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան